Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Նոր գիրք» 3/33. «Տուր ձեռքդ, պստլո», «Ես այնժամ, դեռ մահամերձ», «Քամին Աստվածամոր» և ուրիշ լավ գործեր

ՄՇԱԿՈՒՅԹ
«Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության կայքում ընթերցասերները հնարավորություն ունեն ծանոթանալու դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր տարատեսակ ցանկերից ըն տրեք գրքեր և սկսեք ընթերցել:
 
Գուրգեն Խանջյանի «Տուր ձեռքդ, պստլո» վեպում ներկայացվում է բուն իրականությունը և ցանկալի իրականությունը ու երկուսում էլ` ապրելու զարմանալի կարողություն, որը միևնույն ժամանակ դառնում է հոգեբանական անհաղթահարելի բեռ: Անցյալն անընդհատ կանչում է, գրավում, իսկ ներկան սպանում է անցյալի լավագույն հիշողությունները: Ինչպե՞ս վարվել՝ արհեստականորեն վայելել անցյալի քաղցրությո՞ւնը, թե՞ հաղթահարել կարոտն ու փորձել այդ կերպ հաղթահարել նաև ներկայի տաղտուկը: Իսկ գուցե կա երրո՞րդ ճանապարհը: «Տուր ձեռքդ, պստլո» վեպը ժամանակների ու ի րականությունների տարուբերումների մեջ մոլորված մարդու պատմություն է, որն, այնուամենայնիվ, ունակ է հաղթելու: Գիրքը խմբագրել է Արքմենիկ Նիկողոսյանը:
 
Ուիլյամ Ֆոլքների «Ես այնժամ, դեռ մահամերձ» (1930) վեպը կոմպոզիցիոն առումով կառուցված է որպես հերոսների կարճ ու երկար մենախոսությունների շղթա, որում հեղինակային տեքստն իսպառ բացակայում է: Այն մի ծեր ֆերմերի՝ տասը օր ձգվող թաղման պատմություն է: Հայերեն հրատարակվում է առաջին անգամ: Վեպն անգլերենից թարգմանել է Սիրարփի Ենգիբարյանը, խմբագրել Զավեն Բոյաջյանը:
 
Օդիսսեաս Էլիտիսի «Քամին Աստվածամոր» ժողովածուն հայ գրականության և հայ ընթերցողի առջև բացում է նոր հունական բանաստեղծության խորհրդավոր ու չափազանց գրավիչ աշխարհը: Գիրքն աչքի է ընկնում Անտիկ մշակույթից ժառանգված էպիկականությամբ, բյուզանդական հիմներգային բանաստեղծության խոնարհ-քնարականությամբ ու 20-րդ դարի եվրոպական պոեզիայի համարձակությամբ: Հեղինակը հույն նորագույն գրականության ամենանշանավոր դեմքերից է, 1979 թվականի նոբելյան մրցանակի դափնեկիր:
 
Էլիտիսը թողել է հարուստ գրական ժառանգություն, նրա գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Թարգմանությունը հունարենից կատարել է Շուշան Կարապետյանը, խմբագրել` Հայկ Համբարձումյանը:
 
Լեոնիդ Ցիպկինի «Ամառը Բադենում» փաստավավերագրական վեպը համարվում է «վերջին հիսնամյակում Ամերիկայում տպագրված ամենահանճարեղ անհայտ ստեղծագործությունը»: Այն ռուսերենից թարգմանել է Լեռնիկ Դալլաքյանը, խմբագրել Զավեն Բոյաջյանը:
 
Համո Սահյանի «Ընտրանի» գրքում զետեղված են մեծ բանաստեղծի տարբեր ժողովածուներից ընտրված լավագույն ստեղծագործությունները:
 
Անի Էռնոյի «Տեղը» վիպակը ֆրանսերենից թարգմանել և վերջաբանը գրել է Շուշանիկ Թամրազյանը: Անի Էռնոն բազմաթիվ գրական մրցանակների է արժանացել: Նա իր դեբյուտը կատարել է 1974 թվականին` հանրությանը ներկայացնելով «Դատարկ պահարաններ» ստեղծագործությունը, որը նրան մեծ ճանաչում է բերել:
 
Հայ մեծանուն երգիծաբան Երվանդ Օտյանի «Թաղականին կնիկը» վեպը ներկայացնում է 20-րդ դարի պոլսահայերի կյանքը, կենցաղը: Հեղինակը նկարագրել է իշխող և մեծահարուստ խավի կանանց քմահաճույքները, ընտանեկան և բարոյական հարցերն ու սովորությունները:XX դարի իտալացի ականավոր գրող Իտալո Կալվինոյի լավագույն երկերից մեկի` «Ծառաբնակ բարոնը» վեպի (1957) գործողությունները ծավալվում են XVIII դարի վերջին և XIX դարի սկզբին ծառաշատ Օմբրոզայում: Արկածային սյուժեով, էքսցենտրիկ կերպարն երով և հեղինակին հատուկ թեթև և հեգնական ոճով վեպն արծարծում է նաև մեր ժամանակների կարևորագույն խնդիրները: Իտալերենից թարգմանել է Հասմիկ Եղիազարյանը, խմբագրել` Զավեն Բոյաջյանը:
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ