Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանում դոլարայնացման մակարդակը նվազել է. մեկնաբանում են տնտեսագետները

ECONOMICS

 Հայաստանում տարիների ընթացքում Կենտրոնական բանկի կողմից բավական հավասարակշռված դրամավարկային քաղաքականության արդյունքում է հնարավոր եղել մեղմել դոլարայնացման մակարդակը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ մեկնաբանելով 2017 թվականի առաջին եռամսյակում 2016թ. նույն ժամանակաշրջանÕ « համեմատ դոլարայնացման մակարդակի նվազումը: ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը 2017 թվականի մարտի վերջին կազմել է 48.7 տոկոս՝ 2016 թվականի մարտի վերջի 53.4 տոկոսի դիմաց։

Մանասերյանն ակնհայտ համարեց դրամի հանդեպ պահանջարկ ձևավորելու հարցում որոշակի միջամտության և գործիքների անհրաժեշտությունը: ԿԲ-ն դոլարայնացման մակարդակի նվազեցումն իրականացրել է այդ գործիքների միջոցով, ավելի հրապուրելի դարձնելով դրամով ավանդների դիմաց տրվող տոկոսադրույքները:

«Միշտ չէ, որ պահանջարկ կար դոլարով վարկեր վերցնելու: Տարբեր գործոններով է պայմանավորված դոլարայնացման մակարդակի նվազեցումը: Սա նպատակային քաղաքականություն էր, որի արդյունքում հնարավոր էր ակնկալել նման ցածր ցուցանիշ»,-ասաց տնտեսագետը:

Մանասերյանը նաև բացատրեց, որ փողի այն զանգվածը, որը կա շրջանառության մեջ, պետք է հավասար լինի շրջանառության մեջ եղած ապրանքների քանակությանը: Եթե այն խախտվում է, այսինքն` ավելի շատ է փողի զանգվածը` հանգեցնում է ինֆլյացիայի, իսկ հակառակ դեպքում առաջացած դեֆիցիտը խոչընդոտ է հանդիսանում տնտեսության զարգացման համար: Եթե ռեզիդենտների արտարժույթային ավանդների քանակությունն ավելանում են նախատեսված ձևով, ապա կարող են հանգեցնել որոշակի տատանումների ու ցնցումների, որոնք չեն կարող կանխատեսելի լինել: «ԿԲ-ն պետք է հստակ վերահսկողություÕ ¶ ունենա և վերահսկելիս պետք է հենց այն մեխանիզմները լինեն, որոնք կանխատեսելի կլինեն, անգամ չնախատեսված դեպքերում: Երբ ավանդատուները հետ են վերցնում իրենց ավանդները, ապա այդ դեպքում նույնպես ավանդներ և փողի զանգված հարաբերակցությունը պետք է լինի կառավարելի»,- հավելեց Թաթուլ Մանասերյանը:

ԿԲ տվյալներով՝ ռեզիդենտների արտարժութային ավանդների և ռեզիդենտների ընդհանուր ավանդների հարաբերակցությունը մեկ տարվա ընթացքում 63.4%-ից նվազել է մինչև 58.8%: Դոլարայնացման մակարդակը նվազել է նաև արտարժույթով ցպահանջ ավանդների գծով։ Ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ցպահանջ ավանդներում 55.7%-ից նվազել է մինչև 50%։

Ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում նախորդ տարվա մարտի 75.1 տոկոսից այս տարվա մարտին նվազել է մինչև 70.1 տոկոս:

2.5 տոկոսային կետով նվազել է նաև վարկերի դոլարայնացման մակարդակը։ Այսպես, ռեզիդենտ իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերի և ռեզիդենտ իրական հատվածին տրամադրված ընդհանուր վարկերի հարաբերակցությունը 66.7 տոկոսից նվազել է մինչև 64.2 տոկոս:

Տնտեսագետ Արամ Կայֆաջյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում այս հանգամանքը պայմանավորեց դրամի կայունությամբ և իհարկե դրամի նկատմամբ արտարժույթների բարձր տոկոսադրույքներով:

«Այսինքն` այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր պահում էին իրենց ռեսուրսները դոլարով, պատկերացրեցին, որ շատ քիչ եկամուտ է ակնկալվում դոլարից, ինչ գործարք էլ լինի` պարտատոմսեր, ավանդներ, թե ուղղակի ընթացիկ հաշիվներ` դրամն ավելի շատ եկամուտ է ապահովում: Դրամն իր կայունությունը պահպանեց վերջին մեկ տարվա ընթացքում և իհարկե ամեն ինչ կախված է նաև սպասումներից: Մարդկանց մեծամասնությունը 2017 թվականին ունի լավ սպասումներ: Դրանք կապված են ներդրումների, զբոսաշրջիկների ներհոսքի և տրանսֆերտների աճի հետ, ինչպես նաև հույսեր կան, որ գյուÕ �ատնտեսական տարին հաջող կլինի` ըստ այդմ արտահանումը կաճի: Այսինքն` դրանցով պայմանավորված նաև սպասումները դրամի նկատմամբ կայուն են»,- ասաց նա` հավելելով, որ սպասումներ կան մինչև օգոստոս դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքի 480 ցուցանիշի առումով:

2015 թվականի մարտի վերջին ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը կազմել է 51.6%, 2014 թվականի մարտի վերջին 48.1%, իսկ 2013-ի մարտին` 47.4%, 2012-ի մարտին` 43%։

Ինչպես երևում է վերջին հինգ տարիների ընթացքում դոլարայնացման ցուցանիշները եղել են վայրիվերումների մեջ: Սակայն 2017 թվականի մարտին արձանագրված ռեզիդենտների արտարժութային ավանդների և ռեզիդենտների ընդհանուր ավանդների հարաբերակցության, ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ցպահանջ ավանդներում ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների կշռի և  ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների կշռի ցուցանիշները 5 տարիների մարտի ընթացքում եղել են ամենացածրը: 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer