Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Նրանց պետք է ջախջախել, քանի որ արդեն մոտենում են մեր տարածքին». գեներալ

INTERVIEW

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության ամենամյա զեկույցում, որում գնահատականներ են տրվում համաշխարհային մարտահրավերներին, անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին և շփման գծում իրադրությանը։ Զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ 2016թ. ապրիլին Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունն աճել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով, կողմերը չեն ցանկանում փոխզիջման գնալ, ուստի 2017թ. պահպանվում է լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը։ ԱՄՆ ազգային հետախուզության զեկույցի և այլ հարցերի շուրջ զրուցել ենք ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ։

– Պարոն գեներալ, ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ ազգային հետախուզության զեկույցը, իսկապես պահպանվո՞ւմ է լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը:

– Ադրբեջանից՝ այդ ագրեսիվ, ահաբեկչական պետության կողմից, որովհետև անցած տարի ապրիլին՝ կտրելով խաղաղ բնակչության ականջներ, գլուխներ և այլն, նրանք ցույց տվեցին, որ ահաբեկիչներ են, սպասել կարելի է ամեն ինչ։ Առավել ևս՝ վերջերս Ադրբեջանը և Թուրքիան լեռնային տեղանքում զինված ուժերի կողմից մարտական գործողությունների անցկացման գծով համատեղ զորավարժություններ են անցկացրել Ադրբեջանի տարածքում։ Եվ հենց լեռնային շրջաններում, ոչ թե հարթավայրային կամ տափաստանային տեղանքում։ Իսկ լեռնայինը Ղարաբաղն է և Հայաստանը։

Այդ պատճառով նրանք կարող են ամեն պահի քայլեր ձեռնարկել։ Իսկ հրամանատարաշտաբային ուսումնավարժանքը նախատեսված է գործողությունների կոորդինացիայի, փոխգործակցության կազմակերպման և ռազմական գործողությունների պլանի մշակման կամ հաստատման համար։ Այս պայմաններում մեր խնդիրն է՝ առանց խուճապի, քանի որ գիտենք, որ այդպես կարող է լինել, ամրապնդել, մարտական լիարժեք պատրաստվածության բերել մեր ուժերը, սահմանագոտու բնակչությանը նախապատրաստել, որ նրանք իմանան ու չվախենան, զինվեն և պատրաստ լինեն ամեն ինչի, այդ թվում՝ թշնամուն ետ շպրտելուն։ Եվ այնպես ետ շպրտեն, որ վերջնականապես ջախջախեն նրան բոլոր ուղղություններով։ Մենք չենք հարձակվում, մենք կարիք չունենք հարձակվելու։

Մենք ոչ մի ավելի բան չենք ուզում։ Թող նրանք ազատեն գրաված հայկական տարածքները՝ Հարթավայրային Ղարաբաղը, Շահումյանը, և այլն։ Այդ պատճառով հենց նրանք անցնում են Քուռը, նրանց պետք է ջախջախել, քանի որ արդեն մոտենում են մեր տարածքին, և թույլ չտալ, որ մոտանան մեր դիրքերին։

– Իսկ ինչո՞ւ է ամերիկյան հետախուզությունը հիմա խոսում լայնամասշտաբ գործողությունների հավանականության մասին, սա ի՞նչ է նշանակում։

– Պարոն Թրամփը երևի մեզ՝ հայերիս, զգուշացնում է, որ մենք պատրաստ լինենք հակազդել թշնամուն։ Դա ավելի լավ, որ ԱՄՆ-ն է խոսում։ Չէ՞ որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, իսկ Ադրբեջանը թուրքական երկրորդ պետությունն է։ ԱՄՆ-ը հզոր գերտերություն է, պետք է արդար լինի և կասեցնի թուրքական ոտնձգությունները։ Թուրքիան անկանխատեսելի կողմ է, այդ պարոն Էրդողանը, որ ամենուր ինչ-որ բաներ է անում, ավերեց ամբողջ Սիրիան, և անգամ կարող է ցեղասպանություն իրականացնել Եվրոպայում։ Նրանից ամեն ինչ կարելի է սպասել։ Եվ ԱՄՆ-ը երևի հուշում է, որ Թուրքիան նորից սկսել է խուլիգանություն անել։

– Բաքվի պահանջով Երևանում փակվելու է ԵԱՀԿ գրասենյակը։ Դա ի՞նչ հետևանք կունենա։

– Այո, նրանց ձեռնտու չէ, որ այստեղ ԵԱՀԿ-ն աշխատի։ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը մի քանի տարի առաջ է փակվել, և հիմա նրանք ուզում են այստեղ փակել ԵԱՀԿ գրասենյակը, որովհետև ԵԱՀԿ-ն խանգարում է նրանց և թույլ չի տալիս իրագործել իրենց մտադրությունները։ Իսկ երբ տարածաշրջանում չլինի ԵԱՀԿ-ն, դա նույնպես պատերազմի պատրաստություն է համարվում։ Մենք պետք է շատ լուրջ դիվանագիտական աշխատանք իրականացնենք, մենք պետք է ՄԱԿ-ին, Անվտանգության խորհրդին, Եվրոպային, ամենուր ապացուցենք, քարտեզներով ցույց տանք, որ Ղարաբաղը մեր հողն է։ Բանակցություններ պետք է վարել Ռուսաստանի հետ, ոչ թե Ադրբեջանի։ Ադրբեջանի հետ մենք խոսելու ոչ մի բան չունենք։ Եվ, Աստված մի արասցե, հող վերադարձնենք։

Եթե 1 սմ զիջենք, նրանք 3 կմ կգրավեն։ Ես Թուրքիայի նախկին քաղաքացու ժառանգ եմ։ Թուրքիայում 1.5 մլն հայերի ոչնչացրին, հիմա նրանց պետք է Թուրքիան և Ադրբեջանն ամբողջությամբ իրար կապել ցամաքով, հետո շարժվել դեպի Ուրալ, Յակուտիա, և այլն։ Դա պանթուրքիզմի գաղափարախոսությունն է։ Դրա համար նրանք ցանկացած միջոց օգտագործում են։ Իսկ մեզ պետք է դիմադրել։

– Հայաստանում տեսակետ կա, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը Մոսկվայի նախաձեռնությունն է, և հենց Մոսկվան է ուզում Բաքվի միջոցով այստեղ դադարեցնել եվրոպական այդ կառույցի աշխատանքը։

– Ոչ, ոչ։ Դա հիմարություն է։ Ով դա ասում է, ճիշտ կանի՝ լավ ուսումնասիրի ռազմաքաղաքական իրադրությունը և քաղաքականությունն ընդհանրապես։

– Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն օրերս հայտարարել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Ռուսաստանը կարող է գործի դնել նաև Գյումրու ռազմաբազան: Ձեր կարծիքով՝ ի՞նչ կարող է անել այդ ռազմաբազան ծայրահեղականների դեմ պայքարում։

– Շատ խելացի բան է ասել Լավրովը։ Իսկ ահաբեկիչները Թուրքիայի և Ադրբեջանի ամբողջ բանակներն են։ Եթե դա այդպես է, նշանակում է, որ Ռուսաստանն աջակցում է Հայաստանին, որպեսզի այնտեղից ահաբեկիչները չթափանցեն հայկական տարածք։ Իսկ դրանք առանձին ահաբեկիչներ չեն, դրանք ամբողջ խմբավորումներ են։ Երբ անցած տարի ապրիլին հարձակվեցին Արցախի վրա, հակառակորդի կողմից կռվողների շարքերում մեծ թիվ էին կազմում ահաբեկիչները, իսլամիստները։ Դրանք թուրքական զորքերն էին, թուրք զինվորականներ, ավելի ճիշտ՝ ահաբեկիչներ, որոնք բանակի քողի տակ էին գործում։ Եվ եթե Լավրովը դա ասել է, դա շատ լավ է։

Մեզ պետք է աջակցել այդ գործում Ռուսաստանին, քանի որ դա ուղղված է Հայաստանի, մեր հայրենիքի պաշտպանությանը։ Վերջերս Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարը հայտարարել էր, որ մի քանի հազար իսլամիստներ տեղափոխվել են Աֆղանստան, որտեղ կարող են միավորվել և հարվածել Տաջիկստանին։ Իսկ այդ պետությունը ՀԱՊԿ անդամ է։ Այսինքն՝ նրանց նպատակն է, որ Ռուսաստանն իր զորքերը հանի Սիրիայից և տեղափոխի այստեղ, իսկ այնտեղ թուլացնի իր դիրքերը։

Դա քաղաքականություն է։ Ուզում են Ռուսաստանը ետ քաշել Սիրիայից, որպեսզի Սիրիայում էլ կարողանան անել այն, ինչ մտադիր էին, Ասադին ոչնչացնեն։ Իսկ Ռուսաստանին դա ձեռնտու չէ, Ռուսաստանը պետք է այնտեղ մնա ու չվախենա։ Եվ մեր բանակը՝ ռուսական ռազմաբազայի հետ միասին, պետք է պատրաստ լինի հակադարձելու ցանկացած հարձակում, պաշտպանելու հայկական տերությունները և թույլ չտալու այստեղ ահաբեկիչների մուտքը։ Մենք պետք է թույլ չտանք թուլացնել Ռուսաստանը և պետք է մինչև վերջ լինենք Ռուսաստանի հետ, այլապես մենք էլ կկործանվենք։

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded