Ես գործադիրի մասին չեմ մտածում. Կոստանյան
SOCIETYՆախկին գլխավոր դատախազ, ԱԺ նորընտիր պատգամավոր Գևորգ Կոստանյանն այսօր մասնակցում էր ՀՀԿ գործադիր մարմնի նիստին: Այս մասին հայտնում է Past.am-ը: «Առաջին անգամ կյանքումս գալիս եմ այս շենք, իսկ դուք ինձ էսքան հարց եք տալիս, գնամ»,- ՀՀԿ գրասենյակի մուտքի մոտ լրագրողներին ասաց նա:
Նրա խոսքով՝ պաշտոնի բարձրությամբ չի որոշվում գործունեության արդյունավետությունը, քանի որ ցանկացած մարդ կարող է արժեզրկել ցանկացած պաշտոն: «Պաշտոնի բարձրության մասին ես իմ կենսագրության մեջ չեմ մտածել և վստահ եմ՝ չեմ էլ մտածի։ Ես գործունեության արդյունավետության կողմնակից եմ, ոչ թե պաշտոնի բարձրության չափման»:
Հարցին հնարավո՞ր է , որ նա ԱԺ-ից տեղափոխվի Կառավարություն, Կոստանյանը պատասխանեց.«Ես գործադիր մարմնի մասին վաղուց արդեն չեմ մտածում ու դժվար էլ մտածեմ»:
Լևոն Փանոսյան