Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Գևորգ Հաճյան. «Մենք պարտավոր ենք տեր կանգնել մեր ժառանգությանն այնպես, ինչպես զինվորն է պարտական հայրենի հողը պաշտպանել». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մայիսի 21–ին կկայանա Գևորգ Հաճյանի՝ «Ձոն հզոր հայոց բանակին» խորագիրը կրող մենահամերգը, որը նվիրված է մայիսյան հաղթանակներին: Հաճյանին դաշնամուրի և երգեհոնի վրա նվագակցելու է Մադաթ Ավանեսովը: «Փաստը» զրուցել է հայ հոգևոր երգի կրող Գևորգ Հաճյանի հետ:

Գևորգ Հաճյանի ծնողները մուսալեռցի են, գաղթից հետո հաստատվել էին Լիբանանի Անջար քաղաքում, որտեղ ծնվել, մեծացել և սովորել է ապագա երգիչը: Վերջինս բախտ է ունեցել սովորելու Կոմիտասի 5 աշակերտներից մեկի՝ Բարսեղ Կանաչյանի մոտ: Առաջին մենահամերգը տեղի է ունեցել 1992 թ. Անջարում:

– 10 տարի Քուվեյթում ապրելուց հետո կնոջս հետ վերջնականապես որոշեցինք, որ պետք է հաստատվենք Հայաստանում, որովհետև հավերժության դուռն ու բանալին միայն ու միայն հայրենի հողն է՝ Հայաստանը:

– Հայաստան գալու միտքը վա՞ղ տարիքից է Ձեզ հուզել:

– Դեռ մանկությունից մեր դաստիարակության մեջ Հայաստանը զբաղեցրել է կենտրոնական տեղը: Դա դրսևորվել է եկեղեցական կյանքին մեր մասնակցությամբ և առհասարակ հայ լեզվի ու մշակույթի նկատմամբ վերաբերմունքով: Մեծերից մեզ էր փոխանցվել հայրենասիրությունը և Հայաստանում հաստատվելու երազանքը: Պապենական հողերը կորցրած, բռնագաղթված–տեղահանվածի այդ հոգեբանությունը կառչած էր պահում մեզ մեր հայրենի հողին: Եվ երբ մեզ փոքր ժամանակ հարցնում էին, թե մեծանալով ի՞նչ պիտի դառնանք, պատասխանում էինք՝ Հայաստանի զինվոր:

– Երկար տարիներ է Հայաստանում եք բնակվում, բռնագաղթվածի այդ զգացողությունը արդեն անցե՞լ է:

– Այսօր Հայաստանում մենք ունենք մեր տունը, հողի հետ ենք աշխատում: Հողի հետ այդ կապվածությունը շատ ավելի ամուր է, երբ դու հողի հետ կշաղախվես, որովհետև գիտես, որ այդ հողի մեջ սրբագործված են նահատակներ, որոնց շնորհիվ ու փառքով է, որ մենք այսօր անկախություն ունենք և վայելում ենք արարելու ու ստեղծելու այս ազատությունը: Այս արարման ընթացքն է մեզ նոր հավատքով զինում, պատրաստում մեզ, որ ունեցած մեր այս սրբությունը կհավաքի բոլորիս Հայաստանում:

Հայաստանում ես կարծես թե վերագտել եմ պատիվս: Եթե բռնագաղթված ես, բայց կամավոր որոշում ես, որ պետք է վերադառնաս քո հայրենիք, պետք է քո ներդրումով, նվիրումով ու ծառայությամբ կարողանաս ծաղկեցնել այս փոքրիկ հողը:

– Գալով Հայաստան՝ պետության կողմից ինչ–որ աջակցություն ստացե՞լ եք:

– Արդեն 13 տարի է այստեղ ենք և մեր որոշումը անձնական էր, զուտ ընտանեկան: Մենք վստահ էինք մեր ուժերի վրա: Ընկերներս ինձ ասել էին՝ այնպես արեք, որ գնալով Հայաստան բեռ չդառնաք, ընդհակառակը՝ փորձեք Հայաստանի բեռը թեթևացնել: Սակայն իմ ասպարեզում Սփյուռքի, Մշակույթի և Պաշտպանության նախարարությունները մեծ ներդրում են ունեցել:

– Հայաստանում և այլ երկրներում հանդես գալու, հայ և օտարերկրացի հանդիսատեսի առջև երգելու մեջ տարբերություն զգո՞ւմ եք:

– Իմ երգադաշտս հայ հանդիսատեսն է, որովհետև ես երգում եմ մեր ակունքներից ժառանգված երգերը՝ Կոմիտաս, ազգային–հայրենասիրական, աշուղական, գուսանական և հոգևոր երաժշտություն: Համերգային իմ շրջագայությունների ժամանակ ես երգել եմ տարբեր երկրներում: Ազգային անկախության մասին բարձրաձայնելու հնարավորությունը փոքր–ինչ հպարտություն է արթնացնում իմ մեջ: Դրսում երգելիս պետք է ներկայացնեմ այն Հայաստանը, որը մեր երգերում որպես դրախտավայր է ներկայանում: Բոլոր ճիգերը, ներդրումները այն երազային Հայաստանի մասին է, որն ունենք մեր երգերի մեջ և որը ամբողջ հայ ժողովրդի հերոսապատումն է:

Երբ ես երգում եմ այսօրվա ողջ մնացած ակունքների սեփականատիրոջ առջև, իսկ ակունքը հայկական է, սեփականատերն էլ՝ հայ ժողովուրդը, զգացողությունները լրիվ այլ են: Սակայն ես շատ անգամներ հնարավորություն եմ ունեցել երգելու մեր սահմանապահ զինվորների համար: Երբ երգում ես հանդիսատեսի դիմաց, ուրիշ են ապրումները, զգացմունքները, բայց երբ երգում ես այդ հանդիսատեսի ապահովությունը պաշտպանող, այդ պաշտպանությունը իրենց ուսերին վերցրած երիտասարդների դիմաց, դա արդեն բոլորովին այլ է: Հայ զինվորը և՛ երգը վերջնական իմաստավորողն է, և՛ երգի արժեքը ավելի բարձրացնողն է: Երգն ու զենքն այնտեղ ինձ համար միանում են:

– Օտարեկրացիների առջև ելույթ ունենալով, հայկական հոգևոր երգեր երգելով՝ Դուք Ձեզ հայկական մշակույթի կրող, փոխանցող համարո՞ւմ եք: Ո՞րն է ձեր դերը այստեղ:

– Հայ լինելը մեծագույն հպարտություն է: Հայ կոչվելու համար հայելու առջև պետք է տեսնես այն ամբողջ բազմադարյա ավանդը, որը բերվել ու հասցվել է մեզ, պետք է լինես արարող, ստեղծող: Յուրաքանչյուր երգ թելադրում է դառնալ այնպիսին, ինչպիսին երգի խորհուրդն է: Հայկական ստեղծագործություն կատարելիս՝ այդ խորհրդի մեջ դու նախ պետք է քեզ տեսնես, մնաս, ապրես այդ խորհուրդը:

– Պարոն Հաճյան, կարող ենք ասել, այն, որ դուք ծնվել եք Լիբանանում և ընտրել էիք հոգևոր, ազգային երաժշտությունը, ընտրել էիք նաև նրա համա՞ր, որպեսզի կարոտն առ հայրենիք մեղմվեր, թե՞ ձեր բնատուր տաղանդը հենց սերն էր դեպի հայկական, ազգային երաժշտությունը:

– Մանուկ հասակից իմ պատրաստվածությունն ինձ բերեց այն գիտակցության, որ եթե ես ունեմ այդ տաղանդը, շնորհքը, այն պետք է ծառայեցնեմ իմ ազգին: Մենք մեր շրջապատում ունենք հայկական արվեստ, մշակույթ, որը գալիս է նախնիների ավանդություններից, նախնիների թրծված փորձառություններից: Նշանակում է՝ մենք պարտավոր ենք տեր կանգնել այդ ամենին այնպես, ինչպես զինվորն է պարտական հայրենի հողը պաշտպանել:

Որպես հայ երգիչ ես հավատացած եմ, որ իմ պարտավորությունն է մեր մշակութային դաշտը պաշտպանել: Կոմիտաս վարդապետից է դա մեզ կտակվել, հետևաբար մենք իրավունք չունենք կտակվածը ձևափոխելու կամ տեր չկանգնելու:

– Այսօր Հայաստանում ազգային, հոգևոր երգերի պահպանման հետ կապված խնդիրներ կա՞ն:

– Այնպես, ինչպես ընկալում էին հայ հոգևոր երգը սրանից 100 տարի անց, այլևս այդպես չէ: Կա հումքը, կա արժանվույն գնահատողը, բայց և կա ճիշտ հակառակը՝ հարևանցի ապրողը: Սա մեր վերջը չէ: Ծովի մակերեսի պես է, երբեմն այն կբերի փոշի, սակայն ալիքները կգան, կմաքրեն և հաջորդ առավոտ կտեսնես՝ կրկին զուլալ է: Պետք է միշտ այդ ալիքների դեմ պայքարելու կամքը ունենանք և միշտ արժևորենք մնայունը մեր կյանքում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր«Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Ռուս-թուրքական «օդային պատերազմ»․ ի՞նչ է պնդում Turkish Airlines-ը