Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արագածավան համայնքում «մարդը» հացն է կտրել, «կնիկը»՝ ջուրը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արագածոտնի մարզի Արագածավան համայնքը, որ համարվում է Հայաստանի ամենաշատ` մոտ 5500 բնակչություն ունեցող համայնքներից մեկը, գնալով դատարկվում է: Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանը «Փաստի» հետ զրույցում խոսելով գյուղի խնդիրների մասին ցավով նշեց, որ իրենց գյուղում արտագաղթը մոտ 5 տարի առաջ է սկսվել: Մինչ այդ, գյուղի բոլոր բնակիչներն աշխատանք գտնելու համար նույնիսկ մայրաքաղաք չէին մեկնում: Բայց վերջին 5 տարվա ընթացքում գյուղի կեսը դատարկվել է և երաշխիք էլ չկա, որ մյուսները նույնպես չեն լքի գյուղը: Խորհրդային տարիներին այն մեծ արտադրական համայնք է եղել: Չորս մեծ գործարան է աշխատել, իսկ հինգերորդը կառուցվելիս է եղել:

«Երկու հսկա՝ կերի արտադրության, ոչխարաբուծության գործարան, այգեգործական սովխոզներ ունեինք: Այդ բոլորը հիմա չկան, իսկ պերլիտի գործարանն էլ իր ողջ հզորության 10 տոկոսի չափով է աշխատում: Այնտեղ գյուղից մոտ 15 մարդ է աշխատում: Դա էլ որ փակվի, այդ մարդիկ նույնպես ապրուստից կզրկվեն»,– ասաց Ա. Պապիկյանը:

Ի դեպ, մեր ֆոտոխցիկը ֆիքսել է, թե նշված գործարանից ինչ թանձրության ծուխ է դուրս գալիս ու մի քանի կիլոմետր անցնելով ինչպես է թունավորում այդ և հարակից բնակավայրերի օդն ու բնությունը: Հարցի վրա իշխանությունների ուշադրությունը հրավիրելու համար, մի քանի տարի առաջ, որպես բողոքի նշան, գյուղի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը: Բայց ինչպես երևում է, բողոքն այդպես էլ տեղ չի հասել, և գործարանը ողջ թափով շարունակում է թունավորել շրջակայքը:

«Այն ժամանակ խոստացան, որ կվերանորոգեն ու այդ փոշին կվերացնեն, բայց մինչ օրս ոչինչ էլ չեն արել: Ինչ վերաբերում է վարչապետի կողմից հայտարարած ծրագրերին, ապա եթե աջակցություն լինի մեր համայնքում շատ ծրագրեր հնարավոր կլինի իրականացնել: Բայց հարց եմ ուզում տալ, թե ո՞վ կթողնի, որ, օրինակ, նախկինի նման կերերի գործարան կառուցվի: Հենա կերը ներկրում են էլի… Էդ բերողները կթողնե՞ն, որ նման գործարան կառուցվի»,– ասաց Ա. Պապիկյանը:

Համայնքապետարանում հավաքված գյուղացիներն ասում էին, որ եթե ներկրողները նույնիսկ անասնապահության ոլորտը թողնեն գյուղացուն, գյուղացին էլի գոհ կլինի: Բայց հերիք չէ, որ ամեն ինչ ներկրում են, մյուս կողմից էլ «թույլ» չեն տալիս, որ գյուղատնտեսության ու անասնապահության ոլորտները զարգանան:

«Ներկրողներն իրենց ցորենը բերում են, սպիրտը քամում են, կենդանիների կերը բերում են, դրսում հորմոններով մեծացրած կենդանիների միսը բերում, կապում են մեր ժողովրդի ջանին: Մեր երկրում չաշխատող գյուղացի չկա, բայց երբ տեսնում է, որ իր արտադրածն իրացնելու ժամանակ բազմաթիվ խնդիրներ են առաջանում, այդ պատճառով էլ հիասթափվում ու լքում է գյուղը»,– ասաց մեր զրուցակիցը:

Արագածավանի մեկ այլ բնակիչ էլ ասաց, որ ոռոգման սեզոնը սկսվել է, բայց «Թալին» ՋՕԸ–ն, որ համայնքի ոռոգման ջրի մատակարարն է, հայտարարել է, որ անցյալ տարվանից պարտք ունեցող գյուղացիներին ջուր չեն տալու: Պարտք չունեցողներից էլ 5000 դրամի չափով կանխավճար են հավաքում: «Ամենաթանկ ոռոգման ջուրը մեր մատակարարողի տրամադրած ջուրն է: Մեր գյուղում ջրաչափեր չկան, բայց 1 հեկտար հողամասը ջրելու համար 30–ից 35 հազար դրամ գումար են պահանջում: Ոչ ոք չգիտի, թե ինչպես են այդ գումարը հաշվարկում: Էս գյուղի արտագաղթը հենց ջրի թանկության պատճառով սկսվեց: Մարդիկ տեսնում են, որ չարչարվում–չարչարվում են, բայց ոչինչ դուրս չի գալիս, ամեն ինչից զզվում ու թողնում, գնում են»,– ասաց համայնքի մեկ այլ բնակիչ:

Ստացվում է, որ ներկրողները համայնքի «հացն» են կտրել, ջուր մատակարարողներն էլ՝ ջուրը, ու հիմա Արագածավանի շատ բնակիչներ շատ այլ համայնքների բնակիչների նման կանգնել են փակուղու առջև: Բայց այս պայմաններից անգամ փորձում են չհուսահատվել: Եվ բոլորը միաբերան պնդում էին, որ եթե կառավարությունն իրենց մեջքին կանգնի, գյուղով կկանգնեն ու իրենց ճանապարհին հանդիպած բոլոր «գերանները» կկոտրեն, միայն վստահ լինեն, որ իրենք միայնակ չեն:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր«Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան