Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Քանի ցարը չի հրամայել...«Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է նախկին ԳԽ պատգամավոր, ԽՍՀՄ այլախոհ Ազատ Արշակյանը

– Պարոն Արշակյան, մեր երկրում ավարտվեց ընտրությունների այս փուլը: Ինչպիսի՞ Հայաստանի կառուցման նախահիմքերը դրվեցին:

– Նախահիմքերը դրվել են 2013 թվականի սեպտեմբերի 3–ին` Եվրասիական տնտեսական միությանը միանալու մեր ստորագրությամբ:

Սակայն մեծ փոփոխություններ տեղի ունեցան այդ կառույցում` ԵՏՄ–ում: Այն ենթարկվեց բանկրոտի` տնտեսական և քաղաքական մեկուսացման պատճառով:

Այսինքն` «Եվրասիական տուն» ծրագիրը, որպես նոր ԽՍՀՄ–ի ստեղծման հիմք, չի կայանում: Որավհետև փող չկա, ռեսուրսներ չկան, և քաղաքական կամք չկա գործընթացը շարունակելու համար:

Այսպես ասած, ճանապարհի կեսին կանգ ենք առել, զրկվել ենք աշխարհի հետ ինքնուրույն շփվելու իրավունքից: Կամ այդ իրավունքը հանձնել ենք Եվրասիական տնտեսական միությանը կամ Մաքսային միությանը կամ ԱՊՀ–ին: Իսկ մեր գործընկերները տնտեսական առումով հիմա շատ ծանր վիճակում են` Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը և Ռուսաստանը: Եվ նրանք չեն կարող մեզ օգնել:

Եվ շարունակվելու է մեր պետության դեգրադացիան:

Այս իշխանությունը ոչ մի ծրագիր չունի: Նրանք ոչինչ անել չեն կարող, քանի դեռ փողը չի գալիս դաշնակից երկրներից: Եվ մեզ մնում է սպասել տնտեսական և սոցիալական վիճակի առավել վատթարացմանը:

– Այդ վատթարացումն ինչպե՞ս կարտահայտվի:

– Արտագաղթը կշարունակվի, աղքատությունը կավելանա:

– Այդ դեպքում Հայաստանից ի՞նչ կմնա:

– Հայաստանից կմնա եվրասիական ռեզերվացիա: Երգի–պարի անսամբլ կունենանք, աղոթավայր կունենանք: Մեր հայրենակիցները կգան և այնտեղ կաղոթեն: Իսկ մենք էլ իրենց համար շաքարով գաթա կթխենք, շաքարաքլոր կպատրաստենք ու կհյուրասիրենք նրանց:

Տուրիզմն այդ ձևով կդրսևորվի: Որովհետև մենք չենք կարող տուրիստական երկիր դառնալ` չունենալով համապատասխան ռեսուրսներ:

– Բա այդ ծրագրե՞րը: Ստեղծվել է Հայաստանի ներդրումների հիմնադրամ, ի վերջո:

– Դրանք ցանկություններ են: Ծրագիր նշանակում է, որ, ասենք, «Ջեներալ էլեկտրիկը» գործարկում է «Հայէլեկտրո» և «Էլեկտրատեխնիկական» գործարանները: Իր համար ինչ–որ անհրաժեշտ բաներ է պատվիրում: Կամ «Մարտին Մարիետա» ֆիրման պատվիրում է ինչ–որ հատուկ կառուցվածքի պահեստամաս իր ավիացիայի կամ էլեկտրաքարշակների համար: «Մերսեդեսը» ռելեների գործարանին պատվիրում է իր մեքենաների լուսային ռելեները: Ահա այս դեպքերում է, որ ներդրումը գալիս է:

Իսկ ընդհանրապես ներդրում ինչպե՞ս պետք է կատարվի, եթե մենք տնտեսական մի կառույցի մեջ ենք, որտեղ առևտուրը խիստ սահմանափակ է: Այսինքն` ի՞նչ պետք է լինի. «Լադա» գործարանը պետք է մեզ դիֆե՞ր պատվիրի, մոտո՞ր պատվիրի, ստարտե՞ր պատվիրի: Կամ` մեր «Մարս» գործարանը ո՞ւմ է սպասարկելու:

Փողը արտադրություն է, ծառայություն է: Թե չէ, փողը մեշոկով բերելու են, որ մենք շաքա՞ր առնենք, կամ` խուրմա՞:

Արտադրությո՛ւն պետք է կազմակերպվի: Իսկ նրանք, որ փող ունեն և կարող են մեր տնտեսությունը վերածնել, իրավունք չունեն դա անելու: Որովհետև կոչվում է եվրաշուկա, կոչվում է Եվրամիություն, կոչվում է ԱՄՆ: Եվ վերջիններս ասում են` ում հետ դաշնակից եք, նրանից էլ փող ստացեք:

– Նշանակում է ներդրումների վերաբերյալ եղած խոսակցությունները բլե՞ֆ են:

– Բլեֆ չեն, բարի ցանկություններ են: Նրանք հույս ուենք, որ Գորկու ավտոմոբիլային գործարանը հեսա կսկսի «Վոլգա» արտադրել, մենք էլ իր համար ստարտեր կարտադրենք: Բայց այդ գործարանը ստարտերն առնում է Գերմանիայից:

– Եթե այս ընտրությունների միջոցով լինեին քաղաքական փոփոխություններ, մենք կարո՞ղ էինք ինչ–որ բան հուսալ:

– Այո՛: Ընդհանրապես մարդն է գլխավորը: Եթե մարդիկ լինեին, որոնք նոր պայմաններ և նոր լուծումներ առաջարկեին, այլ կլիներ իրավիճակը: Որովհետև բոլոր այն խնդիրները, որոնց մասին խոսեցինք, լուծումներ ունեն: Օրինակ՝ պայման դրվեր Ռուսաստանի կամ Մինսկի հետ դաշինքը կնքելիս, որ մեքենաների ստարտերները և լամպերն արտադրվելու են Հայաստանում: Այս դեպքում միայն մենք այդ միությանը կանդամակցենք:

Բայց մերոնք հնազանդ են: Հպատակ են և հնազանդ: Նրանք չեն կարող պայման դնել Բելառուսի կամ Ուզբեկստանի առաջ: Նրանք պայման դնել չգիտեն, նրանք պայման կատարող են:

– Իսկ որտեղի՞ց է գալիս նրանց այդ հնազանդությունը. Հիմքը ո՞րն է:

– Ոչ կոմպետենտությունից: Ոչ կոմպետենտ իշխանություն են: Որակյալ իշխանություն չեն, չեն հասկանում իրենց գործը:

– Այսինքն` մեզ ոչ մի լավ բան չի սպասվում:

– Լավ բան սպասվում է: Եթե ցարը հրամայի, որ Մինսկի գործարանի ստարտերները և լամպերը արտադրվեն Հայաստանում: Քանի չի հրամայել, ոչինչ չենք կարող սպասել:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal