Հոմոֆոբիայի դիսկուրսը
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՀայաստանյան հասարակությունը շատ սիրով նետվում է իրեն պարտադրված քննարկման դաշտ։ Դա կլինի կոկորդիլոսի բաժին դարձած հոգևորականը, սևի ու հայուհու ամուսնությունը, թե գենդերային խնդիրները։ Նման դիսկուրս հայկական միջավայրում, գոնե խորհրդային փուլում չի եղել։ Հիմա այն ավելի շատ ներառված է սոց. ցանցային քննարկումների հայեցակարգում։ Սակայն ի՞նչ է ասում այս մասին պատմությունը։
Հին աշխարհում և միջին դարերում, Հռոմի շատ կայսրեր համասեռամոլ կամ բիսեքսուալներ էին։ Սա չէր կարող տարածում չունենալ նաև հայկական միջավայրում։ Իհարկե, մեր պատմիչները շատ հաճախ, ելնելով քրիստոնեական կապանքներից, այդ մասին չեն խոսում, բայց որոշ ակնարկներից պարզ է դառնում, որ այդ երևույթն այնքան էլ խորթ չի եղել հայկական միջավայրի համար։
Այժմ, այդ առումով հասարակությունը բաժանվում է մի քանի խմբի։ Մարդիկ՝ ովքեր ծայրահեղ ծանր են ընդունում սեռական փոքրամասնությունների գոյությունը։ Մարդիկ՝ ովքեր հանդուրժում են։ Մարդիկ՝ ովքեր հանդես են գալիս նրանց իրավունքների պաշտպանության դիրքերից և մարդիկ ՝ ովքեր ընդհանրապես չեն վերաբերվում։
Եթե նայենք զուտ իրավական տեսանկյունից, ապա յուրաքանչյուրն ունի իր իրավունքները և մարդու անձնական տիրույթներ մտնելն արդեն իսկ պատժելի է։ Մյուս կողմից, այդ խիստ չհանդուրժողները, չեն կարողանում հստակ հիմնավորում տալ, թե ինչու՞ չեն հանդուրժում։ Բայց երբ խնդիրը գալիս է հասարակական քննարկումների դաշտ, դա արդեն նորմալ է։ Այստեղ մնում է, որ կողմերը պահպանեն կոռետկության բոլոր նորմերը։ Սակայն շատ հաճախ, դա տեղի չի ունենում։ Ինչը ցավալի է և խոսում է այն մասին, որ Հայաստանում քննարկման մշակույթ չկա։
Մյուս կողմից, տողերիս հեղինակի համար անհասկանալի է այդ նույն սեռական փոքրամասնությունների վարքագիծը։ Շատ դեպքերում, նրանք տարվելով իրենց իրավունքների պաշտպանությամբ, ավելի ագրեսիվ դրսևորումներ են ունենում, քան նրանց չհանդուրժողները։ Եվ հետո, ի՞նչ կարիք կա, որ անպայման դուրս գաս փողոց և հայտարարես, դու այս ինչ սեռական մշակույթի կրողն ես։ Հիմա ի՞նչ, բոլոր հետերոսեքսուալները սկսեն երթեր անել ու հայտարարեն, որ հետերոսեքսուալ ե՞ն։
Ատոմ Ոսկանյան, Armenia24.info