Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մենք ենք « կերտել» մեր ուժեղ թշնամիներին, նրանց ներարկել մեր արյունն ու ավյունը, և հիմա մեր կողմից ստեղծված «մուտանտը» մեզ խժռում է

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Past.am-ի հյուրն է հայագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նազելի Մարգարյանը

– Տիկին Մարգարյան, Դուք զբաղվում եք հայագիտական խնդիրներով անդրադարձել եք նաև օտար ազգերի պատմամշակութային զարգացման հարցերում հայերի թողած հետքերին։ Ի՞նչ կասեք այդ առումով։

– Ցավալիորեն շատ են հետքերը: Ինչո՞ւ ցավալիորեն: Որովհետև աշխարհով մեկ մեր սփռվածությունը սկիզբ չի առել 1915 թվականի ցեղասպանությունից հետո: Այն ընթացել է և՛ վաղ միջնադարում, և՛ ուշ միջնադարում: Ավելին` կարելի է ասել, որ այն ունի առնվազն 2000 տարվա փաստագրված պատմություն:

Սակայն բնավ էլ պարծենալիք չէ, որ հայերը՝ ներդնելով սեփական գիտելիքները և ունակությունները, ծառայել ու մինչ այժմ էլ ծառայում են տարբեր երկրների կայացման գործին։

Ունենք անգնահատելի հարստություններ՝ Մատենադարանը, պատմագիտական տարբեր աղբյուրներ, բազում օտարալեզու աշխատություններ, որոնց սակայն շատ չնչին մասն ենք օգտագործում: Եվ եղած նյութն էլ օգտագործում ենք քամված վիճակում: Երբեք մենք չենք խորացել իրերի բուն ընթացքի մեջ: Եվ իրադարձությունների պատճառահետևանքային կապը այդպես էլ բացահայտված չի եղել:

Եվ ամենակարևորը` ունենալով նման պատմամշակութային հարստություն, մենք վերջինիս նկատմամբ ցուցաբերում ենք շատ պարզունակ վերաբերմունք: Արդյունքում` չնչին իմացություն ունենք այդ ամենի վերաբերյալ:

Պատմություն ունենալու նպատակն այն սերունդներին վերապատմելը չէ, այլ հետևություններ անելը և դրա հիման վրա ռազմավարություն մշակելը: Մեզ պակասում է պատմության մեջ սեփական հայեցակարգը: Մենք մեր անցյալին չենք տիրապետում, և այս է պատճառը, որ «բերովի ջրով»՝ ներմուծված քրիստոնեական գաղափարներով, «ջրհորը» չի լցվում:

Մենք վերացական գաղափարներ ու կերպարներ ենք ստեղծել և ինքնախաբեությամբ ու ինքնաներշնչմամբ ենք զբաղված: Այո, և՛ հռոմեական կայսրերի ընտրյալ գնդերը հայկական լեգեոններն էին, և՛ բյուզանդական բանակն ու կայսրերն էին հայեր, և բուլղարական հայ թագավոր ենք ունեցել, Մոլդովական պետությունը հիմնադրել են հայերը, Ավստրո–Հունգարական կայսրության ֆինանսավորողները հայերն էին:

Օսմանյան կայսրությունում ևս բոլոր ոլորտներում աշխատել են հայերը: Պալյան գերդաստանը, որոնք տոհմիկ ճարտարապետներ էին, պալատներ ու հազարավոր մզկիթներ շինեցին (3 հազար) իրենց ազգն ու երկիրը ստրկացրած թուրքի համար: Հակոբ Մարթայան անունով մեկը, կոտորված հայերի արյունը դեռ չչորացած, ծառայության անցավ Աթաթուրքի մոտ, նորաստեղծ Թուրքիայի հանրապետության «բերանը լեզու դրեց»` ստեղծեց թուրքերեն լեզվի քերականություն: Թուրքերի համար հիմնը գրեց Թունջբոյաջյան անունով մի հայ: Շա՛տ ավելի ոգեղեն հիմն, քան մեր ներկայի ողբերգ –հիմնը: Թուրքերի համար բառարաններ գրեցին հայերը...

Կարելի է անվերջ թվարկել հայերի՝ այս կամ այն երկրի մշակույթին, նյութական քաղաքակրթությանը մատուցած ծառայությունները: Դրանից Հայաստանը հզորացա՞վ, կայացա՞վ: Մենք ենք « կերտել» մեր ուժեղ թշնամիներին, նրանց ներարկել մեր արյունն ու ավյունը, և հիմա մեր կողմից ստեղծված «մուտանտը» մեզ խժռում է, իսկ նրանց թերմացքը մեր երկրի ներսում իր «մշակույթն» է թելադրում:

Դուք մի պահ պատկերացրեք , եթե այն բոլոր հայերը, որոնք դարերով ծառայել են օտարներին, ծառայած լինեին իրենց երկրին ու նրա պաշտպանությանը, իրենց տաղանդը ներդնեին սեփական երկրում, ինչպիսի՞ Հայաստան կունենայինք:

– Դա նշանակո՞ւմ է արդյոք, որ մենք Մատենադարանի մատյանները արդյունավետ ու բավարար չենք ուսումնասիրում:

– Եթե ուսումնասիրում ենք, ապա միայն կրոնագիտական թեմաների առումով: Մեծ առումով այն քրիստոնեական գրականության հավաքատեղի է:

Մինչ քրիստոնեությունը ընդունելը հայերը հայ էին, չէ՞: Եվ առանց մշակույթ չեն եղել նրանք:

Իրականում մեր ինքնաճանաչողությունը շատ մակերեսային է. մենք մեզ նույնացնում ենք քրիստոնեական գաղափարախոսության և մշակույթի հետ, այն դեպքում, երբ իրականում իր արժեքաբանական, մշակութային առումով մեր տեսակը շատ ավելի բազմաշերտ է, հզոր է, լայն է, մեծ է: Միտումնավոր մեզանից օտարված է մեր տեսակի գիտակցությունը: Ինչո՞ւ:

Եբրայեական իմաստունների կանոնակարգերից մեկն ասում է` եթե ուզում ես երկիրը տիրել, ուրեմն առաջին հերթին ոչնչացրու նրա գրավոր աղբյուրները: Կտրիր նրանց պատմական հիշողությունը և նոր սերնդին դաստիարակիր այնպես, ինչպես դու ես ուզում:

– Բայց մեր աղբյուրները ոչնչացվել են համարյա 1700 տարի առաջ` 301 թվականից հետո:

– Ագաթանգեղոսն ամենայն մանրամասնությամբ նկարագրում է, թե Հայաստանի բոլոր նախարարական տները` 15–20 նախարարական տներ իրենց գերդաստաններով, մոտ 70 հազար մարդ, երկրից դուրս հանվեցին: Դուրս բերվեց նաև ազգային ամբողջ հարստությունը, նաև` արքայական գանձատան արժեքները:

– Իսկ մեր եկեղեցու դիրքորոշումը ո՞րն էր, ինչո՞ւ էր հանդուրժող:

– Եկեղեցին այլ տարբերակ չուներ, այն դաշն էր կնքել Հռոմի հետ: Եվ երբ ազնվականական դասը ոչնչացվեց, նյութական հարստությունը երկրից հանվեց, ժողովուրդը մնաց անգլուխ: Ինչպես ասում են` դավին անտեղյակ, շատ ժամանակ նաև` ցավին անհաղորդ:

Նա` ժողովուրդը, այլևս ի՞նչ պետք է աներ, երբ իր մեհյաններն ավերված էին, գրքերը վառված էին: Իսկ այն ժամանակներում քիչ էին նաև գրաճանաչները. նրանք հիմնականում քրմական դասին էին պատկանում:

– Ինչո՞ւ հայերի հետ այդպես եղավ. քրիստոնեություն ընդունելով կորցրեց իր մշակույթը, ոչնչացվեցին նրա արժեքները, գլխատվեց ժողովուրդը: Ո՞րն էր նպատակը:

– Նպատակը զավթելը, կողոպտելը և երկիրը հարկատու դարձնելն էր: Հիմա ե՛ս հարցը տամ. ինչո՞ւ հայերը չեն մտածել գնալ ու այլ երկրներ նվաճել, նրանց ունեցածը թալանել–բերել: Չեն մտածել այդ մասին, որովհետև երկրագործներ են եղել: Երբ բնիկ է ժողովուրդը, հող ունի մշակելու, անասուն ունի պահելու, ժամանակ չունի մտածելու այլ երկրներ գնալու, զավթելու ու կողոպտելու մասին:

Եվ դրան զուգահեռ կան նաև ազգեր, որոնք քոչվորներ կամ որսորդներ են: Նրանք հարստանում են միայն նվաճելու ու թալանելու ճանապարհով:

Իսկ մենք վերջին հազարամյակում հոգեբանորեն պատրաստ չենք եղել ընդդիմանալու մեկին, պաշտպանական համակարգ ունենալու (ի բացառյալ որոշ դեմքերի և դեպքերի, օրինակ՝ Դավիթ Բեկը): «Սիրիր թշնամուդ» քրիստոնեական պատվիրանը գենետիկ մակարդակում մեր մեջ ոչնչացրել է թշնամու նկատմամբ բնական զգաստության ու պաշտպանական բնազդը:

Արցախյան հերոսամարտի տարիներին, առաջին անգամ, երբ մենք մենակ մնացինք մեր հերթական «կերտած» թշնամու հետ դեմ դիմաց, սահմանային իրավիճակում ի հայտ եկավ «վճռական միայնակի» հոգեբանությունը:

Մեզ աղոթքը չի՛ փրկել և չի՛ փրկելու, մեր միակ «աստվածը», որին պետք է աղոթել, զե՛նքն է:

Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են. ի՞նչ արժե այս պահինԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Արտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա Վինիսիուսը վնասվածք է ստացել Սիթիի հետ խաղում և կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Բացահայտվել է ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա և նրա մոր նկատմամբ