Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Համբուրվող աղջիկն ու տղան, երազանքի հետևից գնացողը, մտածողը` երևանյան «Կասկադում» (Photo)

PHOTO

Blognews.am-ը գրում է. 

Երևանի սրտում՝ Կասկադի հարակից տարածքում՝ Թամանյանի հայացքի ներքո, նրանք են՝ համբուրվող աղջիկն ու տղան, երազանքի հետևից գնացողը, մտածողը, շտապողը, բարձրացողը... Քանդակագործ Գևորգ Թադևոսյանի աշխատանքները Երևանում ապրողների մասին են, բոլորը՝ ֆիքսված կյանքի ընթացքի որևէ ակնթարթում:

IMG_2991 copyIMG_2978 copy

Մայիսի 5-ին «Santa Fe» սրճարանի նախաձեռնությամբ տարածքում տեղադրված քանդակներն իրենց թափանցիկությամբ ու շատ քաղաքային թեմայով բավականին սահուն ինտեգրվեցին երևանյան այս գողտրիկ միջավայրին՝ գրավելով երևանցիների ու մեր քաղաքի հյուրերի ուշադրությունն ու հետաքրքրությունը: Մարդիկ մոտենում են, ուսումնասիրում քանդակները, նկարվում, նկարում, քննարկում, իսկ քանդակագործը, ով քանդակների տեղադրման պահից գրեթե չի լքում այս տարածքը, գերադասում է չմոտենալ, չմիջամտել, այլ կողքից հետևել մարդկանց, տեսնել նրանց ռեակցիան, լսել արձագանքները, գովեստի խոսքերն ու նաև քննադատությունը։ Գևորգին՝ որպես հեղինակի, այս ամենը շատ հետաքրքիր է, որովհետև արվեստը հենց դրանով է ապրում: Արվեստագետը միշտ էլ ակնկալում է, որ իր նվիրած էներգիան իրեն կվերադառնա.

IMG_3028 copy

«Քաղաքի այս մասում 7-8 տարի ապրել եմ, հիմա փոխել եմ բնակությանս վայրը, բայց քանդակների հայտնվելու օրվանից նորից այստեղ եմ «ապրում»: Երբ գործերդ ցուցադրվում են որևէ ցուցասրահում, լարվում ես, հուզվում, քանի որ գիտես՝ մարդիկ դիտելու են, կարծիք են կազմելու, հավանելու են կամ ոչ: Իսկ այս պարագայում, երբ քանդակներն ի ցույց ամբողջ քաղաքի են, երևի պատկերացնում եք՝ որքան մեծ է լարվածությունս: Անցորդներին ամենաշատը անսպասելիությունն ու անսովորությունն են գրավում: Մոտենում են, հպվում են, լուսանկարվում… Հետաքրքիր է հետևել մարդկանց ռեակցիային, բայց երբեք չեմ մոտենում, քննարկման մեջ չեմ մտնում, ավելի հետաքրքիր է կողքից լսել կարծիքները»:

IMG_2980 copyIMG_2981 copy

Քանդակագործ Գևորգ Թադևոսյանի աշխատանքները ներկա պահին ներկայացված են Ֆրանսիայի չորս ցուցասրահներում՝ L՛Oeil du Prince (Փարիզ), Galerie Saphir (Փարիզ), EOF (Փարիզ), Art & Richard (Բորդո): Երևանում Գևորգ Թադևոսյանի աշխատանքները ներկայացնում է «Անտիկյան» ցուցասրահը:

«Այսօր արվեստն ունի մի լուրջ խնդիր. ցուցադրության վայրերը քիչ են, որպեսզի յուրաքանչյուր արվեստագետ հնարավորություն ունենա ներկայացնելու իր ստեղծագործություններն ու աշխատանքները։ Բացի սրանից՝ մեկ խնդիր ևս կա. մարդիկ ավելի շատ կենցաղով են հետաքրքրված, քան արվեստով: Մեր ցուցասրահը այս հարցի լուծման համար իր մոտեցումն ունի. սիրում ենք անսպասելի, ալտերնատիվ տարածքներում հայտնվել՝ ցուցասրահներից ու թանգարաններից դուրս: Դրանք կարող են լինել հյուրանոցներ, խանութ-սրահներ կամ, ինչպես այս դեպքում, սրճարանի հարակից տարածքներ: Ոչ թե մարդկանց ենք բերում ցուցասրահներ, այլ ցուցադրություններ ենք կազմակերպում այնտեղ, որտեղ մարդիկ են։ Հավատացեք, այս մոտեցումն աշխատում է»,-ասում է «Անտիկյան» ցուցասրահի հիմնադիր և տնօրեն Արմինե Անտիկյանը:

IMG_2988 copyՔանդակագործ Գևորգ Թադևոսյանի և երևանյան ցուցասրահի համագործակցությունը մոտ մեկ տարի առաջ է սկսվել. «Շատ աշխատասեր և օժտված արվեստագետ է Գևորգը։ Թարմ շունչ նկատեցի նրա ստեղծագործությունների մեջ: Սկսեցինք աշխատել համատեղ, մեր ցուցասրահում նա մշտական ներկայացված է, և երբ հնարավորություն ստեղծվեց քաղաքային բաց տարածության մեջ մեր պատկերասրահի ցուցանմուշներից ներկայացնելու, կոնկրետ այս միջավայրի համար պատկերցրի, որ Գևորգի աշխատանքները կհամապատասխանեն՝ ելնելով Գևորգի քանդակների թեմատիկայից: Մեր ցուցասրահը ցանկություն ունի ստեղծելու հայկական քանդակների պուրակ և այս կայացած նախաձեռնությունը թույլ է տալիս հավատալ, որ մեր երազանքը մի օր իրականություն կդառնա»,- ասում է Արմինե Անտիկյանը:
 
IMG_2993 copy

Քանդակագործ Գևորգ Թադևոսյանի համար ստեղծագործական պրոցեսի մեջ գլխավոր նախապայմանը միտքն է՝ տարբերվող, նորարար, հետաքրքիր. «Այս բոլոր քանդակների մեջ շեշտը դրված է սիլուետային ակտիվության և հնարավորինս ընդհանուր խմբաքանդակի գծերի և ծավալների համադրություն վրա: Ընդհանուրի մեջ ամենաաչքի ընկնող գիծը շարժումն է, որն ինձ շատ է գրավում: Ամենուր ունենք գծի և գործողության համադրություն՝ երկրաչափական պատկերները համադրվում են քանդակային ծավալի հետ ,- նշում է Գևորգը ,- Աշխարհում հիմա կոմպոզիցիոն քանդակներին շատ ավելի մեծ տեղ է տրվում, քան արձաններին, որոնք կանգնեցվում են մեծ ու լուրջ մարդկանց պատվին: Կարծում եմ՝ նաև այս պարագայում կարելի է կոմպոզիցիոն տարբերակով ներկայացնել, ուղղակի պետք է լայն բացված աչքերով նայել աշխարհին. հավատացեք՝ արձաններ ստեղծելու շատ ավելի հետաքրքիր տարբերակներ կան»:

IMG_2994 copy
IMG_2995 copy
IMG_2996 copy
IMG_2999 copy
IMG_3003 copy
IMG_3006 copy
IMG_3008 copyIMG_3010 copy
IMG_3018 copy
IMG_3032 copy
IMG_3035 copy
IMG_3038 copy
 
Քանդակագործ Գևորգ Թադևոսյանի ստեղծագործությունները, որոնք ներկայումս ներկայացված են  L՛Oeil du Prince (Փարիզ), Galerie Saphir (Փարիզ), EOF (Փարիզ), Art & Richard (Բորդո), «Անտիկյան» (Երևան) ցուցասրահներում՝ 
 
HOWL_14x15x2_Bronze-1
HUNTING_17x68x3_Bronze
MEETING_10x20x20_Bronze-1
MUSE_37x8x8_Bronze-1
PIETA_45x12_Bronze
REST_36x36x9_Bronze
SUNRIZE_66x10x10_Bronze
THE-CLOWN_30x15x15_Bronze
THINKING-MAN_28x20x7_Bronze
 
 
Նյութը՝ Արմինե Հայրապետյանի
 
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի և http://tadevosyan.org/ կայքի
Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer