Բնական դիմակներ մազաթափության դեմ
ЛАЙФԴիմակ № 1
Երկու թեյի գդալ մեղրի վրա լցրեք երկու թեյի գդալ կռատուկի յուղ (репейное масло):Մանրակրկիտ խառնեք մինչեվ դառնա միատարր զանգված: Ստացված զանգվածինավելացրեք երկու դեղնուց եվ կրկին խառնեք: Դիմակը քսեք գլխի մաշկին:Պարտադիր չէ այն քսել մազերի ամբողջ երկայնքով: Այդպես թողեք քառասուն րոպե,իսկ հետո լվացեք տաք ջրով:Դիմակը պետք է կիրառել շաբաթական 1-2 անգամ: Բուժման ցիկլի տեվողությունը՝ 2-3 ամիս:Արդյունքը. Մազարմատներն ամրանում են: Մազերը փայլում են ողջ երկայնքով:
Դիմակ № 2
Մեկ ճաշի գդալ մեղրի վրա լցրեք մեկ ճաշի գդալ կոնյակ: Լավ խառնեք եվ թողեքայդպես երկու ժամ: Ստացված զանգվածին ավելացրեք երկու՝ թույլ հարած ձվիդեղնուց: Խառնեք՝ շարունակելով թեթեվակի հարել: Դիմակը քսեք գլխի մաշկին: Եթեձեր մազերը չոր են, աշխատեք, որ դիմակը չտարածվի մազերի ողջ երկայնքով՝ալկոհոլային դիմակները լրացուցիչ չորացնում են մազերը: Պահեք դիմակը քսանրոպե, իսկ հետո լվացեք տաք ջրով:Դիմակը պետք է կիրառել շաբաթական մեկ անգամ: Տեվողությունը՝ ելնելովարդյունքից: Սովորաբար 4-5 պրոցեդուրան բավական է:Արդյունքը. Մազարմատներն ամրանում են: Դիմակը խթանում է մազերի աճը:
Դիմակ № 3
Պատրաստեք հալվեի (алоэ) հյութ: Դրա համար հալվեի թարմ պոկած տերեվներիցքամեք հյութը, իսկ հետո այն անցկացրեք մարլայի միջով: Այսպիսի մաքրումնանհրաժեշտ է, քանի որ լվանալիս շատ դժվար կլինի հալվեի կտորները հեռացնելմազերից: Մեկ ճաշի գդալ մեղրին ավելացրեք մեկ ճաշի գդալ հալվեի հյութից: Լավխառնեք: Դիմակը քսեք գլխի մաշկին: Այս դիմակը կարող եք նաեվ տարածել մազերիողջ երկայնքով: Պահեք այդպես մոտ կես ժամ, իսկ հետո լվացեք տաք ջրով