Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչու՞ պետք չէ երազը պատմել որևէ մեկին

LIFE

Մի ընկեր ունեի, ով ջանքեր էր գործադրում իր երազների մեծ մասը հիշելու համար։ Գրում է Blogs.scientificamerican.com-ի սյունակագիրը` ավելացնելով, որ իր այդ ընկերը կարող էր գրի առնել իր երազներն ու պատմել մարդկանց։ Բայց նա դադարեց անել դա, որովհետև դա սկսել էր խառնվել նրա սոցիալական կյանքին։ Նա կարող էր սկսել խոսել իր երազների մասին, և մարդիկ կլքեին սենյակը։

Երկու հիմնական տեսություն կա այն մասին, թե ինչու ենք երազներ տեսնում։ Առաջին տեսության համաձայն՝ երազներն ամենօրյա գործունեության մեկնաբանությունն են ուղեղի կողմից։ Բացատրություններից մեկը, թե ինչու երազները կարող են այդքան տարօրինակ լինել, այն է, որ դրանք ստացվում են քաոսային տեղեկատվությունից։

Ուղեղի ավելի հասունացած հատվածները մեր հիմնական զգացմունքների գտնվելու վայրն են։ Այս տեսության համաձայն՝ զգացմունքներն առաջինն են գալիս, իսկ երազները ստեղծված են զգացմունքներին իմաստ հաղորդելու համար։ Մյուս տեսության համաձայն՝ երազելու կարողությունը հնարավորություն է՝ սովորել, թե ինչպես է պետք վարվել վախեցող իրադրություններում։ Բազմաթիվ հանգամանքներ կան, որոնք վկայում են այս տեսության ճշմարտացիության մասին՝ երազներում զգացմունքների մեծ մասը բացասական են, երազներում տեսնում ենք ժառանգական վախեր՝ ընկնել, հետապնդվել, բնական աղետներ, և այդպես շարունակ։ Ընդ որում, այս տեսարանները հաճախ չափազանցված են։

Շատերը երազում տեսնում են, թե հետանդվում են կենդանու կողմից, բայց որքա՞ն հաճախ է դա տեղի ունենում իրական կյանքում։ Այսպիսի երազներ տեսնում են նաև երեխաները, ինչը նշանակում է, որ մենք ի ծնե վախ ունենք դրանցից։ Ի հակադրություն դրա՝ մենք երազներում հազվադեպ ենք տեսնում «ժամանակակից» վախեր, ինչպես, օրինակ՝ սրտի նոպաներ։

Ինչո՞ւ ենք կարիք ունենում խոսել երազների մասին։ Երազների մասին երկրորդ տեսությունն այդ երևույթը կապում է «երկու գլուխն ավելի լավ է, քան մեկը» մտքի հետ. երազների քննարկումը կարող է օգտակար լինել, եթե օգնի հոգեբանորեն պատրաստվել վախերին։ Մենք սիրում ենք խոսել մեր երազների մասին, որպեսզի այն օգնի պատրաստվել, թե ինչպես է հարկավոր վարվել ապագայում՝ վտանգավոր իրավիճակներում։

Ինչու ենք մեր երազներն այդքան հետաքրքիր համարում։ Այս առումով մի քանի պատճառ է նշվում.

Բացասական նախատրամադրվածություն։ Սա մեզ ստիպում է ուշադրություն դարձնել վտանգավոր երևույթներին։

Երկրորդ պատճառը կապված է զգացմունքային «գերազանցության» հետ։ Երազների մեծ մասը շատ զգացմունքային են, հետևաբար՝ մարդիկ դրանք կարևոր են համարում, սակայն այդ զգացումը չունեցած մարդիկ դժվարությամբ են դա կարևոր համարում։ Մենք հակված ենք կարծելու, թե մեր երազներն իսկապես տարօրինակ են, բայց իրականում երազների 80 տոկոսը պատկերում են սովորական իրավիճակներ։

Մենք առավել շատ հիշում ու խոսում ենք այն երազների մասին, որոնք առավել տարօրինակ են։ Տեղեկատվությունը, որը մենք չենք հասկանում, արթնացնում է մեր հետաքրքրությունը, հատկապես, եթե այն ուղեկցվում նաև ուժեղ զգացումներով։

Ահա այն պատճառները, թե ինչու ձեր երազները կարող են շատ ձանձրալի թվալ մյուսներին։ Եթե ամեն դեպքում պատրաստվում եք պատմել դրանք, խոսեք այն երազների մասին, որոնցում նոր կերպ եք բախվել որոշակի խնդիրների։ Բացասական նախատրամադրվածությունը նրանց համար կարող է ավելի հետաքրքիր լինել, և, եթե զգացել եք, որ որևէ նոր բան եք սովորել, թե ինչպես է հարկավոր առնչվել վտանգին, հնարավոր է՝ ձեր լսարանը ևս նոր բան սովորի։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal