Սննդամթերքի որ տեսակները ոչ մի դեպքում չի կարելի գնել սուպերմարկետներից
ԼԱՅՖՈւսումնասիրությունները ցույց են տվել, որ կան մթերքներ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի գնել սուպերմարկետներից: Օրինակ՝ հացը, որը պատրաստվում է քիմիական նյութերով վերամշակում անցած ալյուրից:
Երշիկներն ու նրբերշիկները, ինչպես նաև նմանատիպ այլ սննդամթերքը, հարուստ են քաղցկեղածին նյութերով, ուստի գիտնականները խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ թարմ մսին: Բացի այդ, չի կարելի գնել նաև կտրատված բանջարեղեն ու աղցաններ, քանի որ դրանք հարուստ են մեծ քանակությամբ կոնսերվանտներով և կարող են պարունակել նաև վտանգավոր բակտերիաներ:
Բացի այդ, շատ տարածված ու շատերի կողմից սիրված սառը թեյը, որը վաճառվում է գրեթե բոլոր խանութներում, մեծ քանակությամբ շաքարի աղբյուր է, ուստի շատ ավելի անվտանգ է տանը սեփական ձեռքերով պատրաստված թեյ ըմպելը: Գիտնականները նաև նշում են, որ հարկավոր է հեռու մնալ մայոնեզից կամ գոնե խիստ սահմանափակել դրա կիրառությունը: