Այս սարսափելի հյուրանոցը լի է գաղտնիքներով և հանելուկներով
ԼԱՅՖԵթե օրերից մի օր հայտնվեք Կոլումբիայի ջունգլիներում, ապա Տեկենդամա ջրվեժից ոչ շատ հեռու կտեսնեք այս «չար» ապարանքը:
Առաջին հայացքից հյուրանոցը նման է սարսափ-ֆիլմերի միջի առանձնատներին, սակայն այն ամբողջովին իրական է:
Այսօր այն Տեկենդամա ջրվեժի թանգարանն է, սակայն առաջ կոչվել է Հոթել-դել-Սալտո: Կառուցվել է 1923 թ. և միանգամից տեղի լեգենդն է դարձել՝ սարսափելի պատմություններով և պարանորմալ երևույթներով, որոնք զբոսաշրջիկների մեջ բարձրացնում են ադրելանալինի մակարդակը:
Շուրջ 30 տարի այստեղ էին հավաքվում հասարակության ամենահարուստ ներկայացուցիչները՝ հանգստանալու, շփվելու և նյարդերը թուլացնելու: Սակայն ի՞նչը վախեցրեց այս մարդկանց:
Ասում են, որ մի ժամանակ այս ժայռերից թռչում էին հնդիկները, որպեսզի գերի չընկնեն, իսկ նրանց հոգիները վերածվում էին անգղների, որոնք պտտվում էին ջրվեժի շուրջ: Նաև ասում են, որ հյուրանոցի հարուստ հյուրերը հարբած ժամանակ փորձում էին կրկնել այդ հնարքը, որն էլ հանգեցնում էր անթիվ մահերի և հետևաբար, ավելի շատ հոգիների առաջացման:
Վերջապես, 1990 թ. լքված և անտեսված շենքը վերանորոգեցին: Հիմա այն թանգարան է, որը նվիրված է Կոլումբիայի կենսաբազմազանությանը: Այս թանգարանում երբեմն-երբեմն նաև խոշոր ցուցադրություններ են անցկացվում:
Ի դեպ, այցելուներին մինչ օրս էլ խորհուրդ են տալիս հիշել ուրվականների մասին և հյուրանոցի միջանցքներով ուշ ժամերին չզբոսնել: