Ереван, 08.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Իրավիճակը կտրուկ սրվել է Սիրիայի հարավում. կոալիցիոն օդուժի գործողությունն իրավաչափ էր

БЛОГ

Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջին մի քանի օրերի ընթացքում իրավիճակը կտրուկ սրվել է Սիրիայի հարավում և հարավ-արևելքում՝ Հորդանանին ու Իրաքին սահմանակից շրջաններում: Բանն այն է, որ և՛ սիրիական կառավարական ուժերն ու նրանց ցամաքային դաշնակիցները, և՛ ԱՄՆ-ի ու Պարսից ծոցի արաբական միապետությունների կողմից հովանավորվող սիրիական ընդդիմադիր որոշ կառույցներ փորձում են ամրապնդել իրենց դիրքերը սիրիա-հորդանանյան սահմանի մերձակայքում՝ հետագայում դեպի արևելք՝ Իրաքին սահմանակից Դեր Զոր շարժվելու նպատակով՝ այդ նահանգի ածխաջրածնային հանածոներով հարուստ շրջաններն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու հեռանկարով: Ի դեպ՝ ռազմավարական առումով ալ-Սուեյդայում ամրանալը թիկունքային կարևոր նշանակություն ունի նախ վերոնշյալ ուղղությամբ շարժվելու, ապա՝ Սիրիայում ռուսական կողմի առաջարկով դեէսկալացիոն գոտիներ ստեղծելու ծրագրի կենսագործմանն ընդառաջ. 4 գոտիներից մեկը՝ հարավայինը, ընդգրկելու է Սիրիայի հարավը՝ ալ-Սուեյդային սահմանակից Դարաա և ալ-Կունայտրա նահանգները:

Այս շրջանում ընթացող ռազմագործողությունների կարևորությունն ըմբռնելու համար հարկ է հիշեցնել, որ Սիրիայի, Հորդանանի և Իրաքի սահմանների մերձակայքում գտնվող ալ-Թանֆ անցակետի և ռազմաբազայի ուղղությամբ շարժվող սիրիական բանակային ստորաբաժանումների, նրանց աջակցող իրանական հովանավորյալ «Քաթաիբ Իմամ Ալի» և լիբանանյան «Հիզբալլահ» խմբավորումների առաջխաղացումը կանխելու նպատակով մայիսի 18-ին ԱՄՆ-ի գլխավորած ռազմական կոլիցիան (հիմնականում ամերիկյան և հորդանանյան օդուժը) օդային հարվածներ էր հասցրել նրանց ռազմական ավտոշարասյուններին. դրանց հետևանքով կառավարամետ ուժերը կրել են էական մարդկային և ռազմատեխնիկական կորուստներ (որոշ ընդդիմադիր աղբյուրների տվյալներով՝ 5 տանկ, 10 ռազմական մեքենա, շուրջ 5 տասնյակ զինծառայող, իսկ սիրիական կառավարամետ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 2 տանկ, 6 զինծառայող):

Վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ կարելի է նշել, որ այս ուղղությամբ սիրիական կառավարամետ ուժերի և նրանց դաշնակիցների առաջխաղացումը որոշակիորեն խախտում է սիրիական հակամարտության առնչությամբ արտաքին դերակատարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կառավարական ուժերի և չափավոր ընդդիմադիրների միջև բախումները կանխելու տեսանկյունից: Այս համատեքստում ընդունելի տրամաբանության մեջ է նաև կոալիցիոն օդուժի կանխիչ ռազմագործողությունը (արդեն երկրորդն այս տարվա ընթացքում) և դրա փաստացի հիմնավորումն առ այն, որ նշված ուղղությամբ սիրիական բանակի առաջխաղացումը սպառնալիք է առաջացնում նաև ԱՄՆ-ի շահերին: Հարկ է նշել, որ այդ շրջանում գործող «Նոր սիրիական բանակ» ընդդիմադիր կառույցի տարաբնույթ խմբավորումների կազմում գործում են նաև ամերիկացի և բրիտանացի հատուկջոկատայիններ: Սա է պատճառը, որ, ըստ որոշ աղբյուրների, ռուսական կողմը նախազգուշացրել է Դամասկոսին՝ այս ուղղությամբ շարժվելու պարագայում նման զարգացումների հնարավորության մասին, չնայած որ պաշտոնական Մոսկվան մի քանի մակարդակում քննադատեց կոալիցիոն հարվածները:

Ինչ վերաբերում է կոալիցիոն օդուժի ռազմագործողությանը, ապա կարելի է նշել, որ Սիրիայում և նրա շուրջ ձևավորված իրողությունների պայմաններում այն բավարար չափով հիմնավորված է, իրավաչափ է և ուղղված է բացառապես սիրիական բանակի ու նրա դաշնակիցների նախահարձակ գործողությունների դեմ՝ որևէ կերպ չխախտելով դեէսկալացիոն գոտիների վերաբերյալ նաև ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները:

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ կոալիցիոն օդուժի կանխիչ ռազմագործողությունից հետո անգամ կառավարական ուժերը չեն պատրաստվում հրաժարվել հարավային ուղղությամբ գրոհից և, ըստ որոշ տվյալների, նոր, առավել մասշտաբային հարձակում են նախապատրաստում ալ-Թանֆ շրջանի ուղղությամբ: Բացի այդ՝ նաև տեղեկատվություն է տարածվել առ այն, որ ալ-Սուեյդայում լարվածության թուլացման և առավել մասշտաբային բախումները կանխելու նպատակով շրջան են տեղափոխվել նաև ռուսական օդատիեզերական ուժերի որոշ ցամաքային ստորաբաժանումներ:

«Паст». Ажиотаж вокруг геополитической конференции в Москве. Какие радикальные оценки она получила на Западе?Гарник Даниелян: Народное шествие – против отуречивания Армении Архиепископ Баграт Галстанян: Шествие движется по графику, задача - создать широкую общественную консолидацию Вступило в силу соглашение о статусе миссии наблюдателей Евросоюза в Армении Гарник Даниелян: Народное шествие – против отуречивания Армении Арман Татоян отказался отвечать на вопрос о том, готов ли он стать кандидатом в премьер-министры Армении Погода в Армении: ночные заморозки в горах Курсы валют в Армении В первом квартале этого года в Армении зарегистрирован двузначный рост показателя экономической активности Глава Минэкономики Армении и представители туристической сферы обсудили пути преодоления вызовов ISW: ядерная угроза — часть российских операций рефлексивного контроля В Москве проходит пятая инаугурация президента России Владимира Путина Песков назвал вторичным или третичным отсутствие западных послов на инаугурации Шольц: В ЕС договорились использовать 90% доходов от замороженных активов России на военные нужды Украины Баграт Галстанян: Не создавайте кумира Brent подорожала до $83,48 за баррель Военно-Грузинская дорога временно закрыта для всех видов транспортных средств Ученые достигли дна Красного моря и были шокированы: Повсюду «бассейны смерти» ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 7 МАЯ «Мы рядом»: новая программа поддержки IDBank для вынужденных переселенцев из АрцахаРешение Трибунала Армянского национального достоинства подлежит исполнению: Аршак КарапетянСкрипач: Некоторые люди пытаются забыть или предать забвению нацию с точки зрения ее исторической культуры Лавров заявил о желании Запада «сломать сербов» Медведев пообещал ядерный удар по европейским столицам в случае отправки войск в Украину СМИ: ХАМАС может прекратить переговоры с Израилем из-за угрозы вторжения в Рафах Жозеп Боррель предложил производить оружие в Украине, чтобы сэкономить на транспортных расходах Бейонсе продемонстрировала смелый образ, обнажив ягодицы Сына Николаса Кейджа обвинили в избиении собственной матери Кортни Кардашьян призналась, что «не чувствовала себя готовой» к фотосессии в обтягивающем платье через три месяца после родов Экс-омбудсмен: Азербайджанцами разрабатываются новые шаги по захвату Армении Погода в Армении К шествию движения «Тавуш во имя Родины» присоединяются деятели культуры Архиепископ: Настоящая Армения должна победить фальшивую и фейсбуковскую Армению В Армении обсудили ход работ по повторному продлению срока эксплуатации Армянской АЭС Нефть Brent подорожала до $83,25 за баррель Встреча министров иностранных дел Армении и Венгрии в Будапеште продолжилась в расширенном формате Движение во главе с предстоятелем Тавушской епархии продолжает марш на Ереван Татоян напоминает: Осознают ли депутаты «ГД», что совершают преступление, предусмотренное статьей 329 УК? Стартовал официальный визит главы МИД Армения Арарата Мирзояна в Будапештe. Мы видим искреннее стремление Армении достичь мира: интервью посла Литвы в Армении Депутат: Власти пытаются заранее «свалить» возможные пограничные провокации на архиепископа Баграта В Ереване сильным ветром повреждены крыши и деревья Арман Тер-Товмасян назначен исполняющим обязанности директора Ереванского зоопарка Правозащитники намерены оказать мирным демонстрантам юридическую помощь В городе Лонг-Бич в Калифорнии сложилась чрезвычайная ситуация из-за вспышки туберкулеза На территории Армении есть закрытые автодороги ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 6 МАЯ Запад — не посредник в текущих переговорах, а сторона - одна из трёх сторон։ Аршак КарапетянПодписавшие приказ о сдаче земли получат звания 28 мая: Аршак КарапетянАзербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак Карапетян