Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


ԵԱՏՄ-ի երկրների փոխվարչապետները քննարկել են եվրասիական թվային ինտեգրացման նախագծերը

ЭКОНОМИКА
Եվրասիական տնտեսական միության երկրների փոխվարչապետները մինչեւ 2025 թվականը Միության թվային օրակարգի իրացման աշխատանքային խմբի առաջին նիստում քննարկել են այն նախագծերը, որոնք կարող են դրվել Եվրասիական թվային ինտեգրացման հիմքում: Ինչպես տեղեկացրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, դրանցից մեկը կարող Է դառնալ ԵԱՏՀ-ին առընթեր ԵԱՏՄ-ի թվային զարգացման իրավասությունների կենտրոնը: 
Բացելով քննարկումը՝ ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ, աշխատանքային խմբի ղեկավար Տիգրանն Սարգսյանն ընդգծել Է, որ այսօր Միության տնտեսական ապագան կախված Է «թվից»: 
 
«Մեզ անհրաժեշտ Է ստեղծել թվային շուկաներ եւ ձեւավորել սեփական թվային հարթակները,-ընդգծել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:-Ըստ վիճակագրության, միայն Էլեկտրոնային խանութների ծառայություններից օգտվողների թիվը տարեկան աճում Է 30 տոկոսով: Ավանդական ճյուղերի ավելի ու ավելի շատ ձեռնարկություններ անցնում են բիզնեսի կազմակերպման եւ հաճախորդների հետ գործակցության հետինդուստրիալ տեղեկատվական մոդելներին, աճում Է արդյունաբերական ռոբոտների եւ արտադրության կառավարման ինտելեկտուալ համակարգերի օգտագործումը: Մեր առջեւ ծառանում են նոր մարտահրավերներ: Եթե մենք չարձագանքենք դրանց, ապա վտանգում ենք հետ մնալ համաշխարհային տնտեսության առաջատարներից»:
 
Նիստի մասնակիցներին առաջարկվել Էր մինչեւ 2025 թվականը Միության թվային օրակարգի իրացման հիմնական ուղղությունների նախագիծը: Որպես ԵԱՏՄ-ում թվային ինտեգրացման հանգուցային վեկտորներ, առաջարկված Է ընտրել՝ ճյուղային տնտեսության թվային տրանսֆորմացիան, ապրանքների եւ ծառայությունների, կապիտալի եւ աշխատանքի շուկաների թվային տրանսֆորմացիան, Միությունում կառավարման եւ ինտեգրացման գործընթացների թվային տրանսֆորմացիան, թվային ենթակառուցվածքի զարգացումը եւ թվային գործընթացների պաշտպանվածության ապահովումը: 
 
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ որպես զարգացման դրայվերներ պետք Է դառնան այն նախագծերը, որոնցով շահագրգռված են միության բոլոր երկրները, որոնք ընդունակ են հաջողությամբ մրցակցել գլոբալ շուկաներում: Առաջնային կարող են լինել արտադրանքի, ապրանքների կամ բեռների նույնականացման, տարանցիկ թվային միջանցքների ստեղծման, տվյալների պահպանման, մշակման ու վերլուծության ինդուստրիայի զարգացման ոլորտի նախաձեռնությունները: 
 
Նախագծերի ներուժը գնահատելու համար առաջարկվել Է ներգրավել բարձրտեխնոլոգիական ճյուղերի փորձագետների: Հետագայում հնարավոր Է ԵԱՏՀ-ին առընթեր Միության թծվային զարգացման իրավասությունների կենտրոնի ստեղծումը: Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Շուվալովի կարծիքով՝ Միության երկրների բիզնեսը պատրաստ կլինի աշխատել կոլեգիայի հետ միասին, քանի որ «ընկերությունները մեծապես հետաքրքրված են թվային ոլորտի նախագծերի առաջմղմամբ, բայց նրանց դրա համար հարկավոր Է շուկա, հարկավոր են աշխատանքի թափանցիկ կանոններ»: 
 
Նիստի ընթացքում քննարկվել Է նախագծային գործունեության ֆինանսավորման մոդելը թվային օրակարգի իրացման շրջանակներում: Միջոցները կարող են հատկացվել ինչպես հատուկ ստեղծված բյուջեից, այնպես Էլ ներգրավվել որպես առեւտրային ներդրումներ թվային նախագծերի իրագործմամբ շահագրգրված ընկերություններից: 
 
Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրացման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն ընդգծել Է, որ անհրաժեշտ Է պրագմատիկ մոտեցում ցուցաբերել փաստաթղթերի իրագործման նկատմամբ, թույլ չտալ, որ նախաձեռնությունները հանգեցնեն բիզնեսի լրացուցիչ ու չարդարացված ծախսերի: Բացի այդ, Վաչե Գաբրիելյանն ուշադրություն Է հրավիրել արտադրանքի մակնշման նախաձեռնությունների իրագործման կարեւորության վրա: 
 
Հանդիպման մասնակիցները հանդես են եկել հեռահաղորդակցական նախագծերի զարգացման եւ միասնական տարիֆային տարածքի ձեւավորման օգտին, ինչը թույլ Է տալիս սպառողներին՝ օգտագործել կապի եւ շարժական ինտերնետի նոր տեխնոլոգիաների բոլոր առավելությունները: Թվային տեխնոլոգիաներին ակտիվ անցումը հնարավորություն Է ընձեռում նորովի նայել անձի նույնականացման հարցերին եւ ներդնել անձնական տվյալների պաշտպանության ու պահպանման նոր մեթոդներ:
 
Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Տիգրան Սարգսյանը նշել Է, որ կարելի Է բանավիճել այն հարցի շուրջ, թե ԵԱՏՄ-ի երկրներն ինչպես են ներգրավվելու բարձրտեխնոլոգիական ճյուղերում եւ զարգացնելու նոր շուկաները՝ ապահովելով չորս ազատությունները, բայց արդեն ակներեւ Է, որ նոր տնտեսության հիմքում ընկած Է «թիվը»: «Մեզ անհրաժեշտ Է ԳՈԷԼՌՈ-2 ծրագիր,-հայտարարել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:-Հարյուր տարի առաջ բոլորի համար պարզ Էր, որ Էլեկտրիֆիկացումը թույլ կտա իրականացնել արդյունաբերական ճեղքում: Այսօր աճի գլխավոր դրայվերը դիգիտալիզացիան Է»:
Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ