Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մայա Պողոսյանը՝ իր սրճարանների և խանութի թանկ գների, սրճարանների ոչ մաքուր լինելու մասին և ոչ միայն

LIFE

Asekose.am-ը գրում է.

«Տվյալ ֆեյսբուքյան օգտատերը ներկայանում է որպես արական սեռի ներկայացուցիչ, իսկ մեր խանութը բացվել է ընդամենը մի քանի օր առաջ,  և ես վստահեցնում եմ, որ մեր խանութ արական սեռի ոչ մի ներկայացուցիչ դեռևս չի մտել, դա նշանակում է, որ մարդիկ, ընդհանրապես տեղյակ չլինելով, նման բաներ են գրում: Մարդիկ կյանքից այնքան չբավարարված են և այնքան չար են, որ անընդհատ փորձում են չարախոսել, բացասական բաներ գրել  մի բանի մասին, որից իրենք տեղյակ չեն»,-Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց El ամսագրի գլխավոր խմբագիր և տնօրեն  Մայա Պողոսյանը՝ անդրադառնալով այն գրառմանը, որի հեղինակը խորհուրդ էր տալիս մարդկանց չայցելել Մայա Պողոսյանին պատկանող սրճարաններ և խանութ, քանի որ այնտեղ «այրապորտային» գներ են, սրճարաններում սնունդը համեղ չէ, իսկ խանութի գները շատ թանկ են, թեև ոչնչով չեն տարբերվում սովորական խանութներից:

Մայայի խոսքով՝ իրենց խանութում շեշտը դրված է առաջին հերթին հայկական արտադրանքի վրա:

«Մենք աշխատում ենք մոտ 20 դիզայների հետ և ունենք շատ լայն տեսականի ոճային առումով՝ առօրյա զգեստներից, վերնաշապիկներից մինչև երեկոյան զգեստեր: Բնականաբար, գներն էլ տատանվում են՝ կախված դիզայներից, կախված այն նյութերից, որոնք օգտագործվել են, կախված հագուստի տեսակից, բնականաբար, սովորական վերնաշապիկն ու երեկոյան զգեստը չեն կարող նույն գնային սահմաններում լինել: Մեր այս նախագծի կոնցեպտն այն է, որ խանութում գները լինեն հասանելի մեր հայրենակիցների համար: Նույն հայերը, ովքեր որ գնում են թուրքական կրկնօրինակներ, մի փոքր ավելի հայրենասեր կարող են լինել  և գնել հայկական արտադրանք: Մեր նպատակն է ստեղծել հայկական որակյալ արտադրանք, բացել նոր աշխատատեղեր, այնպես անել, որ հայի արած աշխատանքը գնահատվի: Ինչու ՞ մարդիկ գնան թուրքական խանութներից գնեն ոչ հայկական արտադրանք, եթե կարող են գնել այստեղից հայ դիզայների կողմից կարված հագուստներ, որոնցից յուրաքանչյուրն ընդամենը մեկ նմուշ ունի»,- պատմեց Մայան:

Անդրադառնալով սրճարանների բարձր գներին՝ մեր զրուցակիցը փաստեց, որ դրանք ոչնչով չեն տարբերվում նմանանատիպ այլ սրճարանների գներից:

«Մենք  տարբեր սրճարաններ ունենք. եթե խոսքը գնում է El SKY-ի բացօթյա հատվածի մասին, ես չէի ասի, որ այնտեղ գներն անհասանելի են: Ամեն դեպքում, այստեղ այցելում են հիմնականում զբոսաշրջիկները կամ այն երիտասարդները, ովքեր երեկոյան գնում են ինչ-որ տեղ պարզապես նստելու, կոկտեյլ խմելու, լավ ժամանակ անցկացնելու: Եթե նրանք  նմանատիպ այլ սրճարան էլ գնան, հաստատ նույն գումարն է լինելու: Այն  մարդը, ով հացի խնդիր ունի, երեկոյան դուրս չի գալիս իր ընկերների հետ  պարելու, ուրախանալու, մի բաժակ բան խմելու:Իսկ ինչ վերաբերում է El Garden-ին, ասեմ, որ լուրեր էին տարածվել, որ այնտեղ մուտքավճար կա: Պետք է նշեմ, որ նման բան գոյություն չունի: Մենք բազմիցս հերքել ենք այդ լուրերը, իսկ գներն այնտեղ այնքան են, որքան մնացած սրճարաններում»:

Մայան զրույցի ընթացքում անդրադարձավ նաև այն լուրերին, ըստ որոնց՝ սրճարաններում մաքրությունը պատշաճ մակարդակի չէ:

«Մեզ մոտ մասշտաբները շատ մեծ են, աշխատում են մեծ քանակությամբ մատուցողներ, մենեջերներ, հավաքարարներ, մենք անձամբ ենք վերահսկում այդ ամենը, և մեծ ուշադրություն ենք դարձնում թե´ մաքրությանը, թե´սպասարկմանը, թե´ որակին: Այս չափի մեծ սրճարան և այն էլ բնության գրկում Երևանում գոյություն չունի: Ասեմ, որ El Garden-ից օգտվում է մեր ամբողջ ընտանիքը, իմ երեխան է յուրաքանչյոր օր ուտում El Garden-ի պատրաստած ուտելիքները: Բնականաբար, մենք մեր երեխայի նկատմաբ շատ ուշադիր ենք և նույն սրտացավությամբ ենք մոտենում նաև մեր հաճախորդներին: Ամենայն պատասխանատվությամբ և վստահությամբ հայտարարում եմ, որ մեզ մոտ ամե ինչ շատ որակյալ է և մաքուր: Դա առաջին հերթին մեր անվան հարցն է, իսկ մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում դրան: Մարդիկ պարզապես սիրում են չարախոսել, և դրանք հիմնականում այն մարդիկ են, ովքեր երբևիցե մեզ մոտ չեն եղել»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց Մայա Պողոսյանը:

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia