Ինչպիսի ախտանիշներ ունի նևրոզ հիվանդությունը
ԼԱՅՖՆևրոզը լայնորեն տարածված հիվանդություն է ոչ միայն ամբողջ աշխարհում, այլև Հայաստանում: Այս հիվանդությամբ հիմնականում հիվանդանում են թույլ նյարդային համակարգ ունեցող անձինք: Նևրոզը, որպես կանոն, առաջանում է հոգեկան վնասվածքի հետևանքով:
Նևրոզով հիվանդ մարդու մոտ կարող են նկատվել սոմատիկ կամ աֆեկտիվ խանգարումներ. ճնշման բարձրացում կամ անկում, սրտի զարկերի արագացում կամ դանդաղում, բերանում չորության զգացում կամ, ընդհակառակը, առատ թքարտադրություն և քրտնարտադրություն, սրտի ծակոցներ, սրտխփող, կոկորդի շրջանում սեղմոց և շնչարգելություն, գլխացավ, ստամոքսի և աղիների խանգարումներ, ուշաթափություններ, մարմնի տարբեր հատվածներում տհաճ զգացողություններ, գերզգայունություն բարձր ձայների, աղմուկի և լույսի նկատմամբ, վախի և տագնապի զգացում, մշտական հոգնածություն և ճնշվածության զգացում, լացկանություն: Հիվանդի մոտ նկատվում է նաև անքնություն, տրամադրության և աշխատունակության անկում, կյանքի նկատմամբ հետաքրքրության նվազում, կպչուն մտքեր, կենտրոնանալու դժվարություն, ընդհանուր լարվածություն և նյարդայնություն, սեռական ֆունկցիաների խանգարումներ. տղամարդկանց մոտ կարող է առաջ գալ սեռական անկարողություն, իսկ կանանց մոտ՝ սառնություն տղամարդկանց նկատմամբ: