Համեմունք, որը լավացնում է հիշողությունը
ԼԱՅՖՄի խումբ գիտնականներ հայտարարել են, որ հազրեվարդի (розмарин) բույրը լավացնում է մարդու հիշողությունը: Այս եզրակացությանը նրանք հանգել են կամավորների հետ աշխատելու ընթացքում:
Պարզվել է, որ մարդիկ, որոնք գիտնականների առաջադրած խնդիրները կատարել են հազրեվարդի բուրմունքով հագեցած սենյակում, հատուկ թեստի ենթարկվելուց հետո պայծառացած հիշողություն են ունեցել: Այն լավացել է 5-7 տոկոսով:
Հազրեվարդի բույրը լավացնում է ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների հիշողությունը: Ամեն մարդու վրա այս բույրը յուրովի է ազդում: Կան մարդիկ, որոնք ընդհանրապես զգայուն չեն այս բույսի նկատմամբ:
Ինչպես բացատրել են գիտնականները, հազրեվադրի բույրն ակտիվացնում է մարդու ուղեղը՝ ազդելով այն հորմոնների վրա, որոնք ինֆորմացիան մի նեյրոնից փոխանցում են մյուսին: