Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դ. Թրամփի առաջին արտագնա շրջագայության քաղաքական, գաղափարական նրբությունները

BLOG

Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր` մայիսի 22-ին, մեկնարկեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական այցն Իսրայել. այն Սպիտակ տան ղեկավարի երկրորդ արտագնա այցն է Սաուդյան Արաբիայից հետո:

Բավական ուշագրավ է Դ.Թրամփի արտագնա առաջին շրջագայության կազմակերպման նրբությունների հատկապես քարոզչական կողմը: Մի առիթով արդեն ներկայացրել եմ ԱՄՆ-ի նախագահի մերձավոր շրջապատում հրեական գործոնի ազդեցիկության վերաբերյալ որոշ մանրամասներ, որոնք առարկայական դերակատարություն ունեն նաև Սպիտակ տանը որոշումների կայացման բարձրագույն մեխանիզմների հարցում (https://www.facebook.com/armen.petrosyan.05/posts/1246341592069719): Նման քաղաքական լծակների պայմաններում հրեական լոբբին բոլոր հնարավոր քաղաքական և քարոզչական մեխանիզմներն օգտագործեց, որպեսզի Թրամփի առաջին արտագնա այցը տեղի ունենա հենց Իսրայել՝ ընդգծելու համար այդ երկրի նշանակությունն ամբողջ աշխարհում և հատկապես աշխարհի թիվ 1 գերտերության համար, մինչդեռ Իսրայել այցը միայն երկրորդն է, ինչն, ամեն դեպքում, ևս ակնհայտ հաջողություն է:

Դեռևս ապրիլ ամսից մի կողմից հրեական լոբբիի ազդեցությամբ գործող արևմտյան և իսրայելական բազմաթիվ լրատվամիջոցներ, կանխատեսելով ԱՄՆ-ի առաջնորդի առաջին շրջագայության ուղղությունը, միտումնավոր կերպով ընդգծեցին Երուսաղեմ քաղաքը՝ միջազգային հանրության կողմից չճանաչված Իսրայելի ինքնահռչակ մայրաքաղաքը. զուգահեռաբար դիվանագիտական ակտիվ քայլեր էին իրականացվում նաև Վաշինգտոնում՝ դեռևս քարոզչական այս թեզին «միս ու արյուն» հաղորդելու նպատակով: Մինչդեռ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության առանցքային պատասխանատուների կողմից իրավացիորեն կանխատեսվում էր, որ աշխարհի թիվ 1 գերտերության առաջնորդի առաջին այցը հրեական պետություն կարող էր լուրջ դժգոհություններ առաջացնել ԱՄՆ-ի դաշնակից մի շարք եվրոպական և մուսուլմանական երկրների շրջանում, ինչը տրամաբանորեն հավելյալ բարդությունների կհանգեցներ ամերիկյան նոր վարչակազմի՝ առանց այն էլ երերուն վարկանիշի համար:

Հետևաբար, հրեական լոբբիի հակակշիռ թևի քարոզչական պատասխանը եղավ՝ առաջին ուղղությունը Բրյուսել, հետո միայն Երուսաղեմ տարբերակը: Մինչդեռ այս ձևաչափն, ըստ էության, զուրկ էր անհրաժեշտ գաղափարական հիմնավորումից, մանավանդ, որ դրանում դարձյալ չէր տեղավորվում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության համար հույժ կարևոր՝ արաբամուսուլմանական աշխարհին ևս բավարարելու բաղադրիչը:

Այս համատեքստում է հենց, որ Սպիտակ տան աշխատակիցների կողմից մշակվեց «Հանդուրժողականության երթուղին», ինչի գաղափարական, բնականաբար նաև քաղաքական հիմնավորումը ենթադրում էր Թրամփի այցերի հետևյալ հաջորդականությունը դեպի 3 համաշխարհային կրոնական կենտրոններ՝ ալ-Ռիադ,Երուսաղեմ, Հռոմ, ապա նաև՝ Բրյուսել: Հաշվի առնելով Վաշինգտոնի մերձավորարևելյան քաղաքականության առանձնահատկությունները՝ կարելի է ենթադրել, որ շրջագայության մեկնարկի օրն էլ պատահական չէր ընտրված՝ Իրանում նախագահական ընտրությունների անցկացման օրը: Այս համատեքստում էին նաև ալ-Ռիադից հնչած քաղաքական ելույթներն ու հատկապես ստորագրված աննախադեպ ռազմական գործարքները, որոնց բովանդակային և քարոզչական առանցքային թիրախներից մեկը, անշուշտ, Իրանն էր:

Իսկ առհասարակ, իր մոտեցումներով և գործելակերպով բավական ինքնատիպ ԱՄՆ-ի 45-րդ նախագահն այս հարցում ևս խախտեց ընդունված ավանդույթները. դեռևս Ռոնալդ Ռեյգանի նախագահության շրջանից ԱՄՆ-ի նախագահների առաջին արտագնա այցերն ուղղված էին հիմնականում հարևան երկրներ՝ Կանադա կամ Մեքսիկա, մինչդեռ ոչ երբեևէ Սաուդյան Արաբիա:

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer