Կյանքում ամենակարևոր բաները երեխան պետք է սովորի իր ծնողներից, որպեսզի իր կյանքում լինի հաջողակ և երջանիկ:
Ահա 5 բան, որ պարտադիր պետք է սովորեցնեք ձեր երեխաներին.
1. Պատասխանատվության զգացում – երեխային անհարկի պատժելու փոխարեն, պետք է այնպես անել, որ նա պատասխանատվության զգացողություն ձևավորի իր արարքների համար,
2. Հարգանք – ծնողները հիմնականում երեխային սովորեցնում են հարգել շրջապատող մարդկամց: Սակայն երեխային նախևառաջ պետք է սովորեցնել հարգել ինքն իրեն, որպեսզի նա կարողանա հարգել նաև շրջապատող մարդկանց:
3. Սեփական կարիքները և ցանկություններն արտահայտելու կարողություն – հաճախ երեխային սեփական կարիքները և ցանկությունները արտահայտել թույլ տալու փոխարեն, ծնողները փորձում են կռահել, թե ինչ է ցանկանում իրենց երեխան:
4. Հույզերի կառավարում – հաճախ երեխային սեփական հույզեր կառավարել սովորեցնելու փոխարեն, ծնողները ստիպում են նրան ամաչել իր հույզերից:
5. Ներելու կարողություն – երեխան պետք է ուղղակի հասկանա, որ շրջապատող մարդիկ իդեալական չեն: