Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


ԵԱՏՄ-ի երկրների փոխվարչապետները քննարկել են եվրասիական թվային ինտեգրացման նախագծերը

МЕЖДУНАРОДНОЕ
Եվրասիական տնտեսական միության երկրների փոխվարչապետները մինչեւ 2025 թվականը Միության թվային օրակարգի իրացման աշխատանքային խմբի առաջին նիստում քննարկել են այն նախագծերը, որոնք կարող են դրվել Եվրասիական թվային ինտեգրացման հիմքում:
 
Ինչպես տեղեկացրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, դրանցից մեկը կարող Է դառնալ ԵԱՏՀ-ին առընթեր ԵԱՏՄ-ի թվային զարգացման իրավասությունների կենտրոնը: 
 
Բացելով քննարկումը՝ ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ, աշխատանքային խմբի ղեկավար Տիգրանն Սարգսյանն ընդգծել Է, որ այսօր Միության տնտեսական ապագան կախված Է «թվից»: 
 
«Մեզ անհրաժեշտ Է ստեղծել թվային շուկաներ եւ ձեւավորել սեփական թվային հարթակները,-ընդգծել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:-Ըստ վիճակագրության, միայն Էլեկտրոնային խանութների ծառայություններից օգտվողների թիվը տարեկան աճում Է 30 տոկոսով:
 
Ավանդական ճյուղերի ավելի ու ավելի շատ ձեռնարկություններ անցնում են բիզնեսի կազմակերպման եւ հաճախորդների հետ գործակցության հետինդուստրիալ տեղեկատվական մոդելներին, աճում Է արդյունաբերական ռոբոտների եւ արտադրության կառավարման ինտելեկտուալ համակարգերի օգտագործումը: Մեր առջեւ ծառանում են նոր մարտահրավերներ: Եթե մենք չարձագանքենք դրանց, ապա վտանգում ենք հետ մնալ համաշխարհային տնտեսության առաջատարներից»:
 
Նիստի մասնակիցներին առաջարկվել Էր մինչեւ 2025 թվականը Միության թվային օրակարգի իրացման հիմնական ուղղությունների նախագիծը: Որպես ԵԱՏՄ-ում թվային ինտեգրացման հանգուցային վեկտորներ, առաջարկված Է ընտրել՝ ճյուղային տնտեսության թվային տրանսֆորմացիան, ապրանքների եւ ծառայությունների, կապիտալի եւ աշխատանքի շուկաների թվային տրանսֆորմացիան, Միությունում կառավարման եւ ինտեգրացման գործընթացների թվային տրանսֆորմացիան, թվային ենթակառուցվածքի զարգացումը եւ թվային գործընթացների պաշտպանվածության ապահովումը: 
 
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ որպես զարգացման դրայվերներ պետք Է դառնան այն նախագծերը, որոնցով շահագրգռված են միության բոլոր երկրները, որոնք ընդունակ են հաջողությամբ մրցակցել գլոբալ շուկաներում: Առաջնային կարող են լինել արտադրանքի, ապրանքների կամ բեռների նույնականացման, տարանցիկ թվային միջանցքների ստեղծման, տվյալների պահպանման, մշակման ու վերլուծության ինդուստրիայի զարգացման ոլորտի նախաձեռնությունները: 
 
Նախագծերի ներուժը գնահատելու համար առաջարկվել Է ներգրավել բարձրտեխնոլոգիական ճյուղերի փորձագետների: Հետագայում հնարավոր Է ԵԱՏՀ-ին առընթեր Միության թծվային զարգացման իրավասությունների կենտրոնի ստեղծումը: Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Շուվալովի կարծիքով՝ Միության երկրների բիզնեսը պատրաստ կլինի աշխատել կոլեգիայի հետ միասին, քանի որ «ընկերությունները մեծապես հետաքրքրված են թվային ոլորտի նախագծերի առաջմղմամբ, բայց նրանց դրա համար հարկավոր Է շուկա, հարկավոր են աշխատանքի թափանցիկ կանոններ»: 
Նիստի ընթացքում քննարկվել Է նախագծային գործունեության ֆինանսավորման մոդելը թվային օրակարգի իրացման շրջանակներում: Միջոցները կարող են հատկացվել ինչպես հատուկ ստեղծված բյուջեից, այնպես Էլ ներգրավվել որպես առեւտրային ներդրումներ թվային նախագծերի իրագործմամբ շահագրգրված ընկերություններից: 
 
Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրացման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն ընդգծել Է, որ անհրաժեշտ Է պրագմատիկ մոտեցում ցուցաբերել փաստաթղթերի իրագործման նկատմամբ, թույլ չտալ, որ նախաձեռնությունները հանգեցնեն բիզնեսի լրացուցիչ ու չարդարացված ծախսերի: Բացի այդ, Վաչե Գաբրիելյանն ուշադրություն Է հրավիրել արտադրանքի մակնշման նախաձեռնությունների իրագործման կարեւորության վրա: 
 
Հանդիպման մասնակիցները հանդես են եկել հեռահաղորդակցական նախագծերի զարգացման եւ միասնական տարիֆային տարածքի ձեւավորման օգտին, ինչը թույլ Է տալիս սպառողներին՝ օգտագործել կապի եւ շարժական ինտերնետի նոր տեխնոլոգիաների բոլոր առավելությունները: Թվային տեխնոլոգիաներին ակտիվ անցումը հնարավորություն Է ընձեռում նորովի նայել անձի նույնականացման հարցերին եւ ներդնել անձնական տվյալների պաշտպանության ու պահպանման նոր մեթոդներ:
 
Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Տիգրան Սարգսյանը նշել Է, որ կարելի Է բանավիճել այն հարցի շուրջ, թե ԵԱՏՄ-ի երկրներն ինչպես են ներգրավվելու բարձրտեխնոլոգիական ճյուղերում եւ զարգացնելու նոր շուկաները՝ ապահովելով չորս ազատությունները, բայց արդեն ակներեւ Է, որ նոր տնտեսության հիմքում ընկած Է «թիվը»: «Մեզ անհրաժեշտ Է ԳՈԷԼՌՈ-2 ծրագիր,-հայտարարել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:-Հարյուր տարի առաջ բոլորի համար պարզ Էր, որ Էլեկտրիֆիկացումը թույլ կտա իրականացնել արդյունաբերական ճեղքում: Այսօր աճի գլխավոր դրայվերը դիգիտալիզացիան Է»:
Пашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»