Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սաուդյան Արաբիայում կայացած համաժողովին Ադրբեջանի մասնակցելն Իրանն անպատասխան չի թողնի. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է իրանագետ Վարդան Ոսկանյանը

– Իր առաջին այցն արտերկիր Թրամփը կատարեց Սաուդյան Արաբիա, երկիր, որը, մեղմ ասած, մրցակցային հարաբերություններ ունի Իրանի հետ: Իրանում այդ այցն ինչպե՞ս են գնահատում:

– Ընդհանուր առմամբ, այս այցի առնչությամբ Իրանում երկու տեսակի արձագանք կա: Մեկը զուտ քաղաքական, վերլուծական: Բնական է, որ իրանցիները հատկապես նման հանդիպումների ընթացքում Իրանի հասցեին հնչած, շատ դեպքերում անտեղի քննադատությանը պատասխանում են բավական կոշտ: Երկրորդ արձագանքն ինչ–որ առումով երգիծական դաշտից է, երբ Իրանի հանդեպ խիստ արտահայտություններ կատարվում են այնպիսի մի երկրից, որտեղ, ըստ էության, բռնապետական համակարգ է: Իսկ վերջին նախագահական ընտրություններով իրանցիները ցույց տվեցին, որ ունեն ժողովրդավարության բավականին ամուր ավանդույթներ:

– Այդ այցի ընթացքում Թրամփը նշել էր, որ Իրանն ապակայունացնող գործոն է տարածաշրջանում, և նրան պետք է մեկուսացնել: Արդյո՞ք արաբական, ընդհանրապես իսլամական աշխարհի բոլոր երկրներն ունեն նույն տրամադրվածությունը Իրանի հանդեպ: Որքանո՞վ է հավանական հակաիրանական կոալիցիայի ձևավորումը:

– Նման հայտարարությունը, զուտ քաղաքական վերլուծության տեսանկյունից, տրամաբանական է, որովհետև թափանցիկ, մրցակցային, նաև խիստ բարձր մասնակցային նախագահական ընտրություններից հետո Իրանի դիրքերը բոլոր տեսակի բանակցային գործընթացներում ուժեղանալու են: Հետևաբար ԱՄՆ նախագահը խնդիր ունի սեփական դիրքերը նույնպես ամրացնել: Եվ նման հայտարարությունը պետք է դիտարկել հենց այս համատեքստում: Ինչ վերաբերում է Իրանին մեկուսացնելուն, ապա չեմ կարծում, թե տարածաշրջանի արաբական երկրները, խոսքը գնում է հատկապես Պարսից ծոցի երկրների մի մասին՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, ունեն այդ ներուժը, որպեսզի կարողանան Իրանի հանդեպ մեկուսացման լուրջ մեխանիզմներ կիրառել: Բայց պետք է նկատի առնել, որ Իրանը արաբական աշխարհում ունի նաև բարեկամ երկրներ, նախևառաջ Սիրիան, Լիբանանը, որտեղ ոչ միայն խոշոր իշխանական ուժերից մեկը՝ Հըզբոլահը, ունի պրոիրանական դիրքորոշում, այլև երկրի նախագահը նույնպես, ըստ էության, իրանամետ գործիչ է: Իրանը տնտեսական լուրջ հարաբերություններ ունի Պարսից ծոցի միապետությունների, հատկապես Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, և այդ տնտեսական գործակցությունից Էմիրությունները բավականին խոշոր շահ է ստանում: Հետևաբար չեմ կարծում, թե տրամաբանական կամ իրականանալի կլինի նման ծրագիրը: Այլ հարց է, որ այդ ծրագրերին մասնակցելու համար այդ համաժողովին, չգիտես ինչու, մասնակցում էր նաև Ադրբեջանի բռնապետը: Չգիտեմ, Ադրբեջանը արաբական երկիր է դիտարկվել, թե պատճառն այլ է, բայց այդուհանդերձ Իրանի հանդեպ ակնհայտ թշնամական դիրքորոշում որդեգրած ֆորումին մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահը: Իսկ դա ցուցիչ է առ այն, որ Ադրբեջանն արդեն երկրորդ խոշոր հակաիրանական քայլն է իրականացնում: Առաջինը անցած տարվա դեկտեմբերին Իսրայելի վարչապետ Նեթանյահուի այցն էր Բաքու: Իսկ այս համաժողովին մասնակցելն էլ հակաիրանական գործողությունների շրջանակներում երկրորդ կարևորագույն գործողությունն էր, որը, չեմ կարծում, թե իրանցիները կթողնեն անպատասխան:

– Իսկ Իրանում արդեն հնչո՞ւմ են տեսակետներ, թե ինչ քայլեր կարող են ձեռնարկվել Ադրբեջանի դեմ:

– Իրանցիների քայլերը բավական երկարաժամկետ են ու հետաքրքիր: Ես չեմ կարծում, թե մի քանի շաբաթ առաջ Իրանի արտգործնախարարության խոսնակի արած հայտարարությունն առ այն, որ Արցախյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի առաջին հերթին Արցախի բնակչության կամարտահայտության հիման վրա, այսինքն, ինքնորոշման սկզբունքի ամրագրումը իրանական արտաքին քաղաքական օրակարգում կապված չէ դեռևս նախորդ տարվա վերջին Ադրբեջանի՝ իմ նշած հակաիրանական գործողության հետ: Հետևաբար կարծում եմ՝ պատասխանները կլինեն շատ անսպասելի, ինչ–որ առումով նույնիսկ անկանխատեսելի, բայց որ պատասխան կլինի, դա հաստատ է:

– Տեսակետներ են հնչում, որ եթե այդ հակաիրանական կոալիցիան ձևավորվի, այն կարող է լինել, այսպես ասած, սունիների կոալիցիան ընդդեմ շիաների:

– Չեմ կարծում, թե Մերձավոր արևելքում դավանական հողի վրա կոնֆլիկտների հրահրումը կամ առկա հակամարտություններին այդ ուղղությամբ սրություն հաղորդելը խելամիտ քաղաքականություն է: Հակամարտություններին նման բնույթ հաղորդելը կհանգեցնի լուրջ պրոբլեմների՝ թե քաղաքական, թե տնտեսական, թե մարդասիրական: Եթե նման միտում կա այսպիսի ձևաչափ ձևավորելու գործում, ապա դա առնվազն չպետք է դիտարկվի որպես խելամիտ մոտեցում: Չնայած Իրանն իր քաղաքականությունն իրականացնում է շիականության գաղափարաբանության հիման վրա, բայց այսուհանդերձ Իրանը առաջին հերթին տարածաշրջանային գերտերություն է, իսկ այդ գերտերությունը շատ հարցերում դավանական գործոններով չի առաջնորդվում: Հենց թեկուզ արցախյան հակամարտության համատեքստում Իրանի դիրքորոշումները ոչ մի դեպքում պայմանավորված չեն այն հանգամանքով, որ Ադրբեջանում ևս կան անվանապես շիաներ: Տարածաշրջանի մյուս կետերում ևս թեև Իրանը շատ դեպքերում օգտագործում է դավանական գործոնը, բայց շատ դեպքերում էլ առաջնահերթությունը տալիս է քաղաքական շահավետության հանգամանքին, ինչպես ցանկացած պետություն:

– Իրանի վերընտրված նախագահ Ռոհանին հայտնի է որպես ազատական գործիչ, ով հակված է Արևմուտքի հետ նորմալ հարաբերություններ ունենալուն: Արևմուտքից, մասնավորապես ԱՄՆ–ից հնչող այս կոշտ հռետորաբանությունը արդյոք չի՞ ազդի Ռոհանիի ընտրած քաղաքական կուրսի վրա: Եվ ընդհանրապես Իրանի հնարավոր ռեակցիան այս ամենին ո՞րը կարող է լինել:

– Գիտեք, երկու երկրներն էլ դիրքավորվում են առաջիկա քաղաքական գործընթացներին ընդառաջ: Հետևաբար հռետորաբանությունը պետք է պայմանավորել սրանով: Ակնհայտ է, որ Իրանը իր շահերի համար սկզբունքային կետերում որևէ զիջման չի գնացել և չի գնալու: Բայց ստեղծվել է ինչ–որ առումով պարադոքսալ վիճակ: Մենք ունենք ԱՄՆ–ի, եթե կարելի է այդպես կոչել, ծայրահեղական նախագահ և Իրանի չափավորական նախագահ: Եվ այս առումով իրանցիների քարոզչական դիրքերը բավականին ամրապնդվել են:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal