Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Նախատեսվում է ստորագրել Վրաստան–Ադրբեջան–Թուրքիա ռազմական պայմանագիր. ի՞նչ է այն ենթադրում և ո՞ւմ դեմ է ուղղված. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը

– Երեկ պաշտոնական այցով Թբիլիսի է ժամանել Ադրբեջանի պաշտպանության նախարարը, կողմերը քննարկել են ռազմական համագործակցության հարցեր: Այդ երկու երկրների միջև ռազմական համագործակցությունն ի՞նչ մակարդակի վրա է:

– Ընդհանրապես վրաց–ադրբեջանական հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են: Հատկապես վերջին տարիներին տնտեսական, էներգետիկ ոլորտները շատ են կարևորվում կողմերի համար: Վրաստանի առևտրային թիվ մեկ գործընկերը Թուրքիան է, թիվ երկուսը՝ Ադրբեջանը, իսկ վրացական էներգետիկ շուկայում, մասնավորապես գազամատակարարման ոլորտում Ադրբեջանը գրեթե մոնոպոլ դիրք է զբաղեցնում: Բնական է, որ այս ամենը չի կարող չազդել նաև ռազմական համագործակցության վրա: Վրաստանը ինքը ևս կոնֆլիկտային վիճակում գտնվող երկիր է: Խնդիրներ ունի Հարավային Օսիայի, Աբխազիայի հետ կապված: Իսկ ընդհանուր առմամբ վրաց–ադրբեջանական ռազմական համագործակցության շեշտը հիմնականում դրված է ուսումնավարժական ոլորտի վրա: Համագործակցում են հեռահաղորդակցության, այդ թվում՝ գազատարների, նավթամուղների անվտանգության ապահովման հարցերում:

Վրաստանն ու Ադրբեջանն իրենց ռազմական համագործակցությունը շատ ակտիվ զարգացնում են նաև եռակողմ ֆորմատով, որն էլ հենց առավել մտահոգիչն է: Խոսքը Թուրքիայի մասին է:

– Ի դեպ, երեկ Բաթումում նրանց է միացել հենց Թուրքիայի պաշտպանության նախարարը: Այդ եռակողմ հանդիպման նպատակը ո՞րն է եղել:

– Ըստ ամենայնի, կողմերը քննարկել են ռազմական եռակողմ պայմանագիրը: Այն պետք է ստորագրվի մոտ ժամանակներս: Թե պայմանագիրը կոնկրետ ինչ է նախատեսում, ինչ կետեր է բովանդակում, առայժմ հայտնի չէ:

– Թեև կողմերը նշում են, որ այդ համագործակցությունն ուղղված է տարածաշրջանային անվտանգության ու խաղաղությանը, բայց հաշվի առնելով նրանցից գոնե երկուսի տրամադրվածությունը Հայաստանի նկատմամբ, իրականում այդ համագործակցությունն ի՞նչ վտանգներ կարող է ունենալ:

– Վրաստանը մեզ համար դաշնակից, բարեկամ երկիր է, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան վարում են Հայաստանը մեկուսացնելու քաղաքականություն: Ուստի ցանկացած համագործակցություն, որտեղ կա Ադրբեջանի, Թուրքիայի ներկայությունը, առավել ևս որին մասնակցում է Վրաստանը, մեզ համար պետք է մտահոգիչ լինի: Ժամանակները փոխվում են: Աշխարհաքաղաքական զարգացումներն այնպես են ընթանում, որ այդ եռակողմ ռազմական գործակցությունը մեզ կարող է միայն անհանգստացնել:

– Իսկ Վրաստանի իշխանությունները փորձո՞ւմ են Ադրբեջանի, Թուրքիայի հետ այդ ռազմական համագործակցությունը փոխհատուցել տարածաշրջանի մյուս երկրների հետ համագործակցությամբ, ասենք՝ Հայաստանի կամ գուցե Իրանի: Փորձո՞ւմ են բալանս պահել:

– Քանի որ Վրաստանը տնտեսական ու քաղաքական կախվածության մեջ է գտնվում Թուրքիայից ու Ադրբեջանից, ապա որքան էլ խոսեն բալանսը պահելու անհրաժեշտության մասին, միևնույն է՝ գործնական մակարդակում դա շատ դժվարիրացնելի է: Դժվար թե կարողանան այդ նույն համագործակցությունը, համագործակցության այդ նույն մակարդակը դիտարկել Հայաստանի հետ: Մեկ փաստ բերեմ: Հիշո՞ւմ ենք գազամատակարարման հետ կապված վերջին պայմանավորվածությունները: Ադրբեջանական կողմը փորձեց ամբողջությամբ գրավել այդ դաշտը, հետո հասկացան, որ չեն կարողանում բավարարել, ու «Գազպրոմի» հետ պայմանագիրը շարունակեցին: Բայց հիմա նորից հայտարարում են, որ պատրաստ են գազի անհրաժեշտ քանակը լրացնել: Իսկ դա նշանակում է, որ ադրբեջանական գործոնը էլ ավելի կուժեղանա: Նրանք ամեն ինչ անում են, Վրաստանին իրենց դաշտ տանելու համար:

– Իշխանությունների մասով հասկանալի է, իսկ վրաց քաղաքական շրջանակները, հասարակական ուժերն ինչպե՞ս են վերաբերում ադրբեջանա–թուրքական այդ էքսպանսիային:

– Ընդհանրապես Վրաստանում իշխանությունների վարած քաղաքականությունն արտացոլվում է նաև հասարակության կարծիքի մեջ: Հիշենք Սահակաշվիլու տարիները՝ հակառուսական բավականին ակտիվ քաղաքականություն էր իրականացվում, և հասարակությունը նույն կերպ էր տրամադրված: Մեծ առումով նաև պրոթուրքական գործոնն էր ուժեղ: Բայց վերջին տարիներին այդ հասարակական կարծիքի մեջ հակառուսականությունը մի փոքր նահանջ է ապրել, նահանջ է ապրել նաև պրոթուրքական գործոնը: Եվ հասարակությունը շատ ավելի ադեկվատ է ամեն ինչ ընկալում, հասկանում: Արդեն բացեիբաց խոսվում է այդ կախվածության մասին: Այլ հարց է, թե դա ինչ արդյունքներ կունենա:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США