Հրապարակվել է գործողությունների ցանկը, որոնք կկատարվեն Ելիզավետա 2-րդ թագուհու մահվան դեպքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀրապարակվել է Էլիզաբեթ II մահվան դեպքում գործողության պլանը։ Ինչպես նշում է Metro ամսագիրը, թագուհու մահվան կապակցության 12 օր սուգ կհայտարարվի։
Նաև նշվում է, որ կապ ունի, թե ինչից նա կմահանա։ Եթե մահվան պատճառը լինի շարունակական հիվանդությունը, ապա գործողության պլանը նախօրոք պատրաստ կլինի։ Եթե նա հանկարծամահ լինի, ապա BBC-ի բոլոր ալիքներով կհաղորդեն նրա մահվան լուրը։ Մյուս հեռուստաալիքները միգուցե չընդհատեն կանոնավոր հեռարձակումը։
Էլիզաբեթ II մահվան դեպքում, Մեծ Բրիտանիայի թագավոր կլինի նրա որդին՝ արքայազն Չարլզը։ Միապետի թագադրման կապակցությամբ կտպագրվեն նոր նամականիշներ և թղթադրամներ։
Թաղման արարողությունը, ինչպես ակնկալվում է, տեղի կունենա թագուհու մահվանից 12 օր հետո և այն կհեռարձակվի ինչպես հեռուստաընկերություններով, այնպես էլ ինտերնետով։
Սգո արարողությունը կսկսվի, երբ թագուհու մարմինը կբերեն Վեստմիստերյան աբբայություն, որտեղ կարճ արարողություն տեղի կունենա, որից հետո մարդիկ կարող են իրենց ցավակցությունը հայտնել։
Ըստ ամսագրի տեղեկությունների՝ Էլիզաբեթ II կարող է թաղվել կամ իր կալվածքում, կամ Նորֆոլկ կոմսությունում գտնվող Սանդրինհեմ նստավայրում։ Հնարավոր է նաև, որ թագուհուն թաղեն հոր կողքին՝ Վինդզորում։