Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հրեաները վերապահումով են մոտենում Թրամփի սիրուն

INTERNATIONAL NEWS
Past.am-ը գրում է.
 
Մերձավորարևելյան տուրնեի շրջանակում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Սաուդյան Արաբիայից Իսրայել, պատմական պիտի որակել, եթե հիշենք, որ սաուդիները Իսրայելի հետ չունեն դիվանագիտական հարաբերություններ և երկու երկրները փոխադարձաբար արգելել են միմյանց օդային տարածքը հատել նույնիսկ կոմերցիոն ինքնաթիռներին:
 
Թրամփի իսրայելյան բանակցությունների գլխավոր թեման, ըստ տեղի մամուլի, պաղեստինա–իսրայելյան խաղաղությունն է, Մերձավոր Արևելքում հաստատված դրությունը և հակաիրանական օրակարգը: Ու թեպետ ԱՄՆ նախագահը հենց օդակայանում հայտարարեց, որ ամբողջ սրտով է սիրում հրեա ժողովրդին, և Իսրայելում էլ, հունվարից սկսած, խանդավառ էին նրա ընտրությամբ, այդուհանդերձ, հաշվի առնելով մի շարք գործոններ, այստեղ սկսել են մտածել, որ Թրամփն օգտագործում է վարչապետ Նեթանյահուին՝ միաժամանակ բարեկամական ժեստեր անելով արաբների ուղղությամբ և տարվելով հարուստ բռնապետների տռուզ քսակով:
 
Կրակին յուղ է լցնում նաև այն փաստը, որ Սպիտակ տանը շատ էլ տեղեկացված չեն նախագահի իրական նպատակներից և հաճախ են իրարամերժ հայտարարություներ անում: Օրինակ՝ տուրնեից առաջ Սպիտակ տունը մի վիդեոհոլովակ էր հրապարակել, որում բառ անգամ չկար ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու՝ Թրամփի խոստման վերաբերյալ, բայց հստակ խոսվում էր պաղեստինյան պետության մասին: Կամ՝ հրապարակված էր Իսրայելի քարտեզը հին սահմաններով, առանց Սիրիայից վերցված Գոլանի բարձունքի, Հորդանանի արևմտյան ափի և այլն: Փաստ, որ ցնցել է հանրությանն ու վարչապետի կաբինետին, և նախարարներից ոմանք, չնայած պարտադրանքին, որոշել են չներկայանալ վարչապետի նստավայրում տրվող հանդիսավոր ընթրիքին՝ հայտարարելով, որ իրենք չեն հանդուրժի ինքն իրենից էլ գլուխ չհանող նախագահի ընթրիքին՝ իրենց վերապահված բուտաֆորիկ դերակատարումը: Արդարադատության նախարար Աելետ Շակետն էլ այնքան է զայրացել Սպիտակ տան հոլովակից, որ որոշել է անձամբ ճշտել՝ դա թյուրիմացությո՞ւն էր, թե՞՝ Օբամայի վարչակազմի ոչ բարեկամական քաղաքականության շարունակություն...
 
Ամեն դեպքում, Նեթանյահուն կաշվից դուրս է գալիս ինչ–որ բան գլուխ բերելու համար և, Թրամփի այցին ընդառաջ, արդեն իսկ որոշ զիջումների է գնացել Պաղեստինի հարցում՝ լուրջ դժգոհություն առաջացնելով հանրության շրջանում: Ամերիկյան կողմը գաղտնազերծել է դրա բովանդակությունը՝ նշելով, թե այժմ Իսրայելում աշխատանքի իրավունք ունեցող պաղեստինցիները կարող են ավելի հեշտորեն անցնել Արևմտյան ափ, կամ՝ ավելի հեշտությամբ աշխատանք գտնել Իսրայելում, որովհետև Ալլենբի կամրջի վրայի անցակետը կսկսի ավելի երկար աշխատել ու նման հնարավորություն տալ պաղեստինցիներին: Նրանց թույլատրված է նաև տներ կառուցել Հեբրոն քաղաքին հարակից շրջանում, որ վերահսկվում է Իսրայելի կողմից: Մի բան, որ Պաղեստինում բոլորովին էլ զիջում չեն համարում՝ համոզված պնդելով, թե խաղաղության հասնելու միակ ճանապարհն անկախ Պաղեստինի ճանաչումն է և Իսրայելի վերադարձն իր հին սահմաններին:
 
Այդ առումով որոշակիություն կլինի, թե ոչ՝ դժվար է ասել նույնիսկ պաշտպանության նախարար Ավիդգոր Լիբերմանի համար: Երեկ նա Ֆեյսբուքյան իր էջում գրեց, թե Թրամփի՝ Իսրայելի հանդեպ բարեկամական դիրքորոշումը մոտ 38 մլրդ դոլարի օգնությունն է՝ երկրի անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով, և դրան առայժմ այլընտրանք չկա: Այլ կերպ ասած՝ պայմանագիր կնքված է, ԱՄՆ–ն այդ գումարը կտրամադրի Իսրայելի, իսկ հետո կտեսնենք: Կկնքվի՞ խաղաղություն՝ լավ, չի՞ կնքվի, կապրենք, ինչպես ապրել ենք: Պարզապես՝ ավելի հզոր բանակով: Սա՛ է Լիբերմանի տրամաբանությունը, ինչին իսրայելական մամուլն այնքան էլ համաձայն չէ: Մաարիվն, օրինակ, նրան չկողմնորոշված նախագահ է որակել, Հաարեցը գրել է, թե այս տուրնեից միայն ԱՄՆ շահեց, իսկ ավելի շատ Իվանկա Թրամփը, որի Women Entrepresneurs հիմնադրամին սաուդի մեկենասները 100 մլն դոլար են տրամադրելու, Եդիոտ Ահրոնոտն էլ հեգնել է, թե՝ բայց ամուսինը՝ Ջարեդը, օրթոդոքս հրեա է, չէ՞, եթե անգամ Իվանկայի հրեա լինելուն ու Թրամփի սիրուն կասկածենք: Ստացվում է՝ շահել են հրեաները, ո՞րն է խնդիրը: Այց է, էլի՝ թող բարով–խերով ավարտվի, մարդուն ճանապարհենք Վատիկան, տեսնենք՝ Պա՞պն ինչ կասի:
 
 
Գոհար Սիմոնյան
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal