Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ԱԻ նախարարն աշխատանքային այցով Մեքսիկական Միացյալ Նահանգներում է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանը մայիսի 22-ից աշխատանքային այցով Մեքսիկական Միացյալ Նահանգներում է: Այցի հիմնական նպատակն է մասնակցել Մեքսիկայի Կանկուն քաղաքում ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման 2017 թ. Գլոբալ պլատֆորմին, որի աշխատանքները կմեկնարկեն մայիսի 24-ին: Միջոցառման հիմնական առաքելությունն է հնարավորություն ընձեռել կառավարություններին, ՀԿ-ներին, գիտնական-փորձագետներին, ինչպես նաև` ՄԱԿ-ի կազմակերպություններին կատարել փորձի փոխանակում և մշակել ռազմավարական ուղեցույց՝ ԱՌՆ գլոբալ համաձայնագրերի (Հյոգոյի և Սենդայի գործողությունների ծրագրեր) կյանքի կոչման համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: 

Գլոբալ պլատֆորմում ընդգրկված է շուրջ 5000 մասնակից աշխարհի տարբեր երկրներից, որոնց թվում են պետությունների ղեկավարներ, նախարարներ, կառավարությունների այլ ներակայացուցիչներ, ականավոր փորձագետներ, գիտնականներ և այլք:

Աշխատանքային այցի շրջանակում նախարար Դ. Տոնոյանը հանդիպումներ է ունենալու տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախարարի առաջին հանդիպումը եղել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ԱՌՆ գծով հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Գլասերի հետ: 

Հանդիպմանը հիմնականում քննարկվել են ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակի (UNISDR) և առհասարակ ՄԱԿ-ի շրջանակներում համագործակցության (ինչպես ՄԱԿ-ի այնպես էլ, ՄԱԿ-ի հովանու ներքո այլ երկրների հետ, այդ թվում` հարևան) ընդլայնման հնարավորությունները: Հայաստանը պատրաստականություն է հայտնել դառնալ տարածաշրջանային պլատֆորմը հյուրընկալող երկիր: 

Հանդիպման ընթացքում նախարար Դ. Տոնոյանը նշել է, որ նախարարությունը ընդունում և բարձր է գնահատում UNISDR-ի կարևոր դերը՝ Հայաստանին ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար շարունակաբար տրամադրվող աջակցության համար, որի շնորհիվ Հայաստանը վերածվել է արձագանքման կողմնորոշում որդեգրած պետությունից ռիսկերի իրազեկության բարձրացման և դիմակայունթյան ստեղծման երկրի՝ ձգտելով կենտրոնացնել ջանքերը՝ Սենդայի գործողությունների ծրագիրը և Կայուն զարգացման նպատակներն իրականացնելու ուղղությամբ:  

Նախարարը նշել է նաև, որ Հայաստանն ակտիվորեն կներգրավվի «Դարձնել քաղաքներն առավել դիմակայուն. իմ քաղաքը պատրաստվում է» գլոբալ արշավին՝ նպատակ հետապնդելով ընդգրկել նոր քաղաքներ, ներկայացնել քույր քաղաքների մշակույթը և երաշխավորել քաղաքային միջավայրում տասը առաջին անհրաժեշտության խնդիրների արդյունավետ կյանքի կոչումը: 

Աղետների ռիսկի կառավարման հարցում Դ. Տոնոյանը կարևորել է միասնական իրավական շրջանակը, որն իր մեջ կներառի ինչպես բնակչության պաշտպանությունը, այնպել էլ քաղաքացիական պաշտպանությունը: 

Երկրորդ աշխատանքային հանդիպումը Դ. Տոնոյանն ունեցել է Մեքսիկայի քաղաքացիական պաշտպանության ազգային համակարգող Լուիս Ֆելիպ Պունետոյի հետ:  

Այս հանդիպման ընթացքում պաշտոնյաները կարևորել են երկու երկրների միջև համագործակցությունն ԱՌՆ ոլորտում՝ հաշվի առնելով այն, որ թե Հայաստանը, թե Մեքսիկան գտնվում են սեյսմավտանգ գոտիներում, ունեն աղետային պահպանվող ռիսկեր, որոնք դեռևս ակտուալ են: Հանդիպմանը նախանշվել են նաև երկու երկրների միջև համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները: Պաշտոնյաների քննարկումների համաձայն՝ կտարվեն աշխատանքներ մոտ ժամանակներս երկու պետությունների միջև հուշագիր կնքելու ուղղությամբ: 

Նշենք նաև, որ աշխատանքային հանդիպումներից մեկի ընթացքում ՀՀ ԱԻՆ պատվիրակությունը մասնակիցներին ներկայացրել է աղետների ռիսկի կառավարման ՀՀ ազգային ռազմավարությունը:

«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան