Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հրազդան համայնքի «Քաղաքացիական նախաձեռնության» անդամների հետ քննարկվել է վտանգավոր թափոնների պահեստավորման ծրագիրը

SOCIETY

 Հրազդան քաղաքի մի շարք հասարակական կազմակերպություններ դիմել էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ՀՀ բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարներին` իրենց մտահոգությունը հայտնելով Գլոբալ Էկոլոգիական Ֆոնդի (ԳԷՖ) ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ իրականացվող «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տա րածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում»  իրականացվող ծրագրի առնչությամբ, որով նախատեսվում է Հրազդան քաղաքի հարակից տարածքում Նուբարաշենի թունաքիմիկատների թափոնների ժամանակավոր գերեզմանոցի վտանգավոր թափոնների պահեստավորման և կառավարման ազգային կենտրոնի ստեղծում՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալ և ծրագրի համակարգող Խաչիկ Հակոբյանի մոտ տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են Հրազդան քաղաքի «Քաղաքացիական նախաձեռնության» անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, համանքապետարանի պաշտոնյաներ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, ծրագիրն իրականացնող աշխատանքային խմբի և կենտրոնի կառուցման նախագծային աշխատանքներն իրականացնող «Էլեկտրոննախագիծ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներ ը:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, շնորհակալություն հայտնելով հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին քաղաքացիական ակտիվություն դրսևորելու համար, տեղեկացրել է, որ վերջիններիս պահանջով արդեն նախնական փուլում ծրագրի կառավարման խորհրդի որոշմամբ նախկինում նախատեսված 7100 տոննա աղտոտված հողը Նուբարաշենից չի տեղափոխվի ժամանակավոր պահեստ, այլ կվնասազերծվի տեղում: Փոխնախարարը հավաստիացրել է, որ հետագայում էլ ծրագիրն իրականացնող խումբը կդիտարկի և լուծում կտա ռիսկային ցանկացած խնդրի:

Քաղաքացիական նախաձեռնության նեկայացուցիչները մտահոգություն են  հայտնել, որ կայուն օրգանական աղտոտիչներ պարունակող թունաքիմիկատների պահպանման պահեստը կարող է վտանգ ներկայացնել տեղի բնակչության համար` խոչընդոտելով գյուղատնտեսությանը, անասնապահությանը, մեղվաբուծությանը: Նախատեսված տարածքը շրջապատված է սեփականաշնորհված հողատարծքներով և այնտեղով անցնում են նաև մակերևութային ջրեր:

Նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը հայտնել է, որ քանի դեռ նախագծող ընկերությունն օրենքով սահմանված կարգով նախագիծ չի ներկայացրել, որում ամրագրված կլինեն առաջարկվող լուծումները` հնարավոր չէ մասնագիտական քննարկում կազմակերպել հնչած մտահոգությունների վերաբերյալ: Նախարարի տեղակալը հավաստիացրել է, որ նախագիծն օրենքով սահմանված կարգով կդրվի հանրային քննարկման, որի ժամանակ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարտահայտեն իրենց կարծիքները և մասնագիտական դիտարկման կենթարկվեն հնչած մտահոգություններն ըստ էության: Հավաստիացվել է, որ թունաքիմիկատների փաթեթավորումը և պահպանումը կատարվելու է միջազգային չափանիշներին համապատասխան և բացառվելու են կայուն օրգանական աղտոտիչներ պարունակող թափոններից եկող բոլոր ռիսկերը. ինչը դրված է ծրագրի գաղափարախոսության հիմքում: Այն լինելու է միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակավոր պահեստարան, որտեղ պահվող ժամկետանց թունաքիմիկատները կարտահանվեն արտերկիր` ոչնչացման:

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli