Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Վերևից իջնելու ժամանակն է

INTERVIEW
Մայիսի 30-ին, 31-ին, հունիսի 6-ին և 7 –ին, ժամը՝ 19.30-ին, դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Արտյոմ Մարկոսյանը կներկայանա նոր երգիծական երաժշտական ֆիլմ-մոնոներկայացումով, որը կոչվում է «Մեկը վերևից»: Այն կարող եք դիտել Երևանի պետական կամերային թատրոնում:
 
Past.am-ը զրուցել է Արտյոմ Մարկոսյանի հետ՝ ներկայացման հետ կապված մանրամասներ ստանալու նպատակով:
 
- «Մեկը վերևից» վերնագիրը խորհրդավոր է: Ինչո՞ւ «Մեկը վերևից», այդ ո՞վ վերևից:
 
- Այդ ամենը թող գա և տեսնի մեր սիրելի հանդիսատեսը: Սա պարզապես մոնոներկայացում չէ, սա թատերարվեստի, անիմացիոն կինեմատոգրաֆի և երաժշտության միաձուլում է: Իմ մարմնավորած 6 կերպարները նաև երգում են: Կարող եմ ասել, որ նման բան երբեք չի եղել ամբողջ ԱՊՀ տարածքում թե՛ խորհրդային ժամանակ, թե՛ հետխորհրդային շրջանում: Ներկայացումը մեկ գործողությամբ է, տևելու է երկու ժամ: Ըստ սցենարի՝ իրադարձությունները տեղի են ունենում մեր ժամանակներում, ընթանում են միջմոլորակային պատերազմներ: Այլ մոլորակներից մեկում որոշվում է կործանել Երկիրը: Որպեսզի հաջողության հասնեն, նրանք ցանկանում են Երկրի կործանումը սկսել ամենահին և կարևոր ազգերից մեկից՝ հայերից: Առայժմ կարող եմ ասել այսքանը:
 
- Ինչո՞ւ ընտրեցիք Կամերային թատրոնը:
 
- Իհարկե, դահլիճը փոքր է, բայց մթնոլորտը ջերմ է: Այս պահին սիրտս այնտեղ ուզեց: Ցանկացած թատրոնում կարող էի անել, մեր գրեթե բոլոր թատրոնները լավն են: Ընդհանրապես, բնավորություն ունեմ՝ մի բան, որ ցանկանում եմ անել, անում եմ իմ նախընտրած մթնոլորտում: Պարտադրված ոչինչ չեմ սիրում:
 
- Իսկ փորձերն ինչպե՞ս են անցնում: Բեմում կարո՞ղ է նաև իմպրովիզներ լինեն:
 
- Բնականաբար, եթե բեմում լավ դերասան է, ապա իմպրովիզը նրա ընկերն է: Հենց հիմա փորձերի փուլում եմ: Ես նաև զբաղվում եմ պրոդյուսերական, կազմակերպչական վերջին աշխատանքներով:
 
- Ծախսատա՞ր նախագիծ է:
 
- Բավականին: Վստահաբար կարող եմ ասել, որ մեր երկրի համար նման ձևաչափի ամենածախսատար ներկայացումներից է, եթե ոչ ամենածախսատարը: Ովքեր գիտեն,թե ինչ է 3D անիմացիան, կհասկանան, իսկ 3D-ի պատրաստման գումարը հաշվառվում է վայրկյանով: Շատ թանկ է, սակայն ես սիրով և մեծ վստահությամբ գնացել եմ այդ քայլին (խորհրդավոր ժպտում է Արտյոմ Մարկոսյանը):
 
 
- Ըստ Ձեզ՝ կոմերցիո՞ն ներկայացում է: Սպասո՞ւմ եք տոմսերի մեծ վաճառք:
 
- Իհարկե սպասում եմ, վստահ եմ` այդպես էլ կլինի, սակայն առաջին նպատակն էր ստեղծել իմ ուզած գործը, որովհետև մի քանի տարի մտածել եմ, ցանկացել եմ անել բան, որը դուրս է ստանդարտից և նոր խոսք կլինի, հուսով եմ՝ մտահաղացումս կիրականանա: Բնականաբար, գումար էլ կլինի, բայց միայն հայաստանյան տոմսերի վաճառքից չէ, որ այն կգոյանա, համենայն դեպս ես այդպես եմ ուզում (կրկին ժպտում է մեր զրուցակիցը): Այդ ներկայացումով արդեն հյուրախաղերի առաջարկներ ունեմ: Բայց ինձ համար կարևոր է, որպեսզի սկզբում այն հայրենիքում կայանա:
 
- Իսկ թեման, այն հումորը կամ դրա մատուցման ձևը, որը ներկայացրել եք, հասկացված կլինի՞ հանդիսատեսի կողմից:
 
- Անպայման, հանդիսատեսն ամեն բան էլ հասկանում է: Ներկայացումը մեր մասին է և ամեն մեկիս համար: Համոզված եմ՝ ցանկացած հանդիսատես կգտնի իր համար վերցնելու բան: Կարմիր թելով գնում են շատ լուրջ հարցեր: Այն երգիծական երաժշտական կոմեդիա է, բայց պարզապես «հա-հա, հի-հի» անելու ներկայացում չէ: Կներեք արտահայտությանս համար, բայց ոմանք հետույք բացելն են համարում ծիծաղելի և հումորային: Ես այդպիսի բան չեմ անում:
 
- Որքանո՞վ են մեր արտիստները, սցենարիստները, ռեժիսորներն ու մյուս ստեղծագործողները կարողանում ճիշտ արտացոլել այսօրվա հասարակական, քաղաքական, սոցիալական կյանքը:
 
- Ձեր նշածն այս ներկայացման մեջ փորձել եմ արտացոլել: Իսկ թե ինչպես, այդ ամենի ճիշտ գնահատականը կտա հանդիսատեսը:
 
- Ինքներդ ինչպե՞ս կգնահատեք մյուսների աշխատանքները:
 
- Շատ ստացված գործեր կան, բաներ կան, որ շատ եմ հավանում,կան, որ այնքան էլ չեմ հավանում, բայց դա սուբյեկտիվ է: Այդ ամենը ճաշակի, մոտեցման և ինտելեկտի խնդիր է:
 
 
- Դժվա՞ր է Հայաստանում մոնոներկայացում կայացնելը:
 
- Դա տաժանակիր աշխատանք է, պատասխանատվությունը 10 անգամ ավելի բարձր է: Չհասկացողը կարող է ասել՝ «ի՞նչ է եղել որ, ինչ դժվար բան կա որ»: Սակայն,երբ բոլոր մտքերը, հույզերը մեկ անձ պետք է հասցնի հանդիսատեսին՝ այդ ամենն անելով այնքան անկեղծ ու բնական, որ մարդիկ հավատան, դա դժվարին աշխատանք է և մեծ պատասխանատվոթյուն:
 
- Ձեզ համար շաբաթը 5 oր հեռուստատեսությամբ հումորային հաղորդում վարե՞լն էր բարդ, թե՞ ներկայացումը:
 
-Դրանք տարբեր բարդություններ են, համեմատելի չեն: Լավ բանը երբեք թեթև չի լինում: Դու պետք է աշխատես և քրտնես, եթե ուզում ես լավ բան անել:
 
-Հովանավորների համար ավելի գրավիչ էր «Բերնարդ շոու» հաղորդումը՞, թե՞ «Մեկը վերևից» մոնոներկայացումը:
 
- Կրկնում եմ՝ դրանք տարբեր բաներ են: Ինչպես գիտեք, «Մեկը վերևից» երաժշտական մոնոներկայացումն ունի բավականին լուրջ ֆինանսական գործընկերներ: Նրանք մեծ սիրով ցանկացան ցուցաբերել իրենց մասնակցությունը դրա ստեղծման գործընթացին՝ թեկուզ միայն իմիջային առումով:
 
- Հեռուստատեսային նոր ծրագրեր ունե՞ք:
 
- Իհակե, բայց չեմ սիրում դեռ բան չեղած նախապես օդում խոսել: Քաղաքական դաշտում շատ են օդում խոսացողները:
Վերջում ինձ կարոտող ու սպասող հանդիսատեսին ուզում անկեղծ խոստովանել, որ ես ձեզ սիրում եմ և կարոտով սպասում եմ մեր հանդիպմանը:
 
Հետգրություն. «Եթե մեր պետությունը հասնի այն մակարդակին, որ մարդը լինի գնահատված ու պահանջված, զբաղվի իր սիրած գործով, որով կկարողանա ապահովել իր կյանքն ու ապրուստը, ապա մենք երջանիկ ազգ և հզոր պետություն կլինենք». Արտյոմ Մարկոսյան
 
Հարցազրույցը՝ Լևոն Փանոսյանի
ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023