Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ժուլիկների թալանը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Armeni24.info-ն գրում է.

Արդեն վաղուց նորություն չէ, որ յուրաքանչյուր ընտրությունից հետո,Հայաստանում թանկանում են առաջին անհրաժեշտության ապրանքները: Դրանք թանկանում են 10-20 դրամով և թվում է թե, միջին վիճակագրական ընտանեկան զամբյուղին այդքան էլ չեն հարվածում: Սակայն, երբ դա բազմապատկում ես Հայաստանի բնակչության թվով, ապա ստացվում է մի կլորիկ գումար:

Այս մեխանիզմից սկսել են օգտվել նաև բջջային օպերատորները և սպասարկման ոլորտի այլ կազմակերպություններ: Սկսենք մի ընկերությունից, որը կոչվում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ:Այս ընկերությունն առաջնորդվում է հետաքրքիր մեխանիզմով: Հայտարարություններ է տալիս, որ այս ինչ օրը, այս ինչ ժամին, որոշակի տարածքներ ջրազրկվելու են ցանցի բարելավման աշխատանքների կամ այլ նպատակների համար: Սովորաբար, ինչպես եղավ վերջին դեպքում, դրանք բազմամարդ համայնքներ են: Օրինակ ` նախապես տեղեկացրել էին, որ այսօր, մայիսի 25-ին, մեկ օրով, ամբողջապես ջրազրկվելու է Մալաթիա-Սեբաստիա համայնքը: Բնականաբար, այդ համայնքի բնակիչները մեծ քանակությամբ ջուր են կուտակում: Այդ հանգամանքին նպաստում է նաև եղանակը: Այնուհետ, ընկերությունը, շատ անմեղ տոնով նորից ներողություն է խնդրում և հայտարարում, որ չի ջրազրկելու: Մարդիկ էլ, ստիպված թափում են իրենց կուտակած ջուրը: Ստացվում է, որ ոչ իրենց կամքով, բնակիչները ավել ծախսեցին, քան նախատեսել էին: Իսկ համապատասխան ընկերությունն էլ, ամսվա վերջ, ստացավ նախատեսվածից շատ եկամուտ:

Գանք բջջային օպերատորներին: Սա արդեն, կարծես թե համակարգված թալան է: Վաղուց սովորել էինք, որ վճարման տերմինալները, հիմնականում մինչև 1000 դրամ վճարելու դեպքում, որոշակի գումար պահում են: Սա դեռ ինչ-որ տեղ հասկանալի է: Կազմակերպություն է, որն իրականացնում է միջնորդություն և ստանում է իր հասանելիքը: Բայց թանկացել են նաև լիցքավորման քարտերը ու կարծես թե, դա ոչ մեկին չի հետաքրքրում: Ավելին, անգամ որոշ օպերատորների սպասարկման կետերում են ավել գումար գանձում: Նախկինում գործում էր հետևյալ մեխանիզմը: Օպերատորները, ենթադրենք 1000 դրամ արժողությամբ լիցքավորման քարտը տալիս էին խանութներից 965-975 դրամի սահմաններում: Խանութն այն վաճառում էր 1000 դրամով: Այժմ, խանութները դա վաճառում են 1030 դրամով: Պատճառն այն է, որ օպերատորները թանկացրել են լիցքավորման քարտերը: Այսինքն, քարտը, որի վրա գրված է արժեքը ` 1000 դրամ, ներառյալ ԱԱՀ-ն, վաճառվում է ֆիքսված գնից բարձր: Բնական է, որ խանութը պետք է աշխատի այդ 2.5 կամ 3 տոկոսը: Բայց ինչու՞ քաղաքացու հաշվին:

Առաջին հայացքից թվում է, թե սա շատ մանր, 20-30 դրամ արժողությամբ երևույթ է: Բայց Հայաստանում ի՞նչն է ավելի լավ վաճառվում, քան խոսելու ժամանակը: Հետաքրքիր է ուսումնասիրել, հացն է առաջին տեղում, թե խոսելավարձերը: Ստացվում է, որ բարի դեմքով «բարեգործ» ձևացողները, որևէ կերպ չեն տարբերվում օրվա իշխանություններից և ցանկացած պահի պատրաստ են մտնել ժողովրդի գրպանը: Պատկան մարմինները վաղուց պետք է զբաղվեին այս խնդրով, եթե իհարկե, իրենց ևս ձեռնտու չէ այս իրավիճակը:

Ատոմ Ոսկանյան

Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել