Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Քաղաքական նոր մշակույթը ձևավորվելու է ոչ միայն խորհրդարանի պատերի ներսում, այլև` խորհրդարանից դուրս. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը

– Պարոն Մեհրաբյան, խորհրդարանի առաջին նիստերը տեղի ունեցան: Ի՞նչ նկատեցիք` փոփոխություններ կա՞ն նոր խորհրդարանում: Թեկուզ` փոքրամասնություն–մեծամասնություն հարաբերությունների մեջ:

– Ես կարծում եմ որոշակի հետևություններ անելու համար դեռ վաղ է: Պետք է տեսնենք, թե հետագա զարգացումներն ինչպիսին կլինեն:

Բայց մի բան նկատելի է` գոնե ձգտում կա, որ ինչ–որ բան այլ լինի: Իսկ որքանով է դա անկեղծ, ասել չեմ կարող: Չեմ կարող ասել նաև, թե որքանով կհաջողվի: Այնպես որ, սպասենք առաջիկա մյուս նիստերին, երբ արդեն կոնկրետ ծրագրեր կսկսվեն քննարկվել:

– Իսկ այն, որ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը լուծարվեց, միտում չե՞ք տեսնում: Գուցե այս անգամ կարելի՞ էր ընդառաջ գնալ փոքրամասնությանը:

– Իհարկե, կարելի էր, բայց իշխանությունը նպատակահարմար չգտավ: Եվ ինձ համար պարզ է, թե ինչու. որպեսզի «Ելք» դաշինքը մշտական հանձնաժողովի նախագահ չունենա: Ես այլ պատճառ պարզապես չեմ տեսնում: Նրանց համառությունն էլ այլ կերպ չեմ կարող բացատրել:

– Իսկ այս խորհրդարանը` այս կազմով, պատգամավորներն իրենց քաղաքական մակարդակով, նաև մարդկային և ինտելեկտուալ հնարավորություններով, հույս ներշնչո՞ւմ են, որ մեր երկրում քաղաքակիրթ երկխոսություն կարող է տեղի ունենալ քաղաքական ուժերի միջև: Եվ, ի վերջո, պառլամենտարիզմը զարգացում կապրի:

– Ես խիստ թերահավատ եմ այդ հարցում` կապված ներկայի պառլամենտի հետ: Եվ ոչ թե առանձին մարդկանց ինտելեկտուալ կարողությունների մեջ եմ խնդիրը տեսնում: Ինտելեկտուալ մարդիկ այնտեղ կան: Եվ շատ կան: Բայց, այնուամենայնիվ, այն ընդհանուր տրամաբանությունը, որի վրա հիմնված է և որով ձևավորված է այս մարմինը, հազիվ թե կարելի է համարել այն տեղը, ուր ինտելեկտը պահանջարկ ունի:

Ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե որտեղ է իրական իշխանությունը: Իսկ դա, հաստատ, այսօր խորհրդարանը չէ:

– Այսինքն` կոլեգիալ կառավարումը ընդամենն իմիտացիա է լինելու:

– Գոնե այս պահին միայն տեսնում ենք դեկլարատիվ բնույթի հավաստիացումներ այդ առթիվ: Բայց թե ի՞նչ իրողություններով է այդ մտադրությունն ամրապնդված, այս պահին գոնե չի երևում:

– Դուք ասում եք, որ իրական կառավարումն այլ տեղից է լինելու: Իսկ այժմ նշմարվո՞ւմ է այն խողովակը, կամ ձևավորվո՞ւմ է այն կառույցը, որի միջոցով դա տեղի կունենա:

– Ես տեսնում եմ, անշուշտ, այդ հնարավորությունը: Եվ այն տեսնում եմ նախ և առաջ առանձին պատգամավորների կարողություններում: Եթե, իհարկե, նրանք գործածեն այդ կարողությունները և ոչ թե ընկնեն մի կողմից կա՛մ պոպուլիզմի գիրկը, կամ էլ մյուս կողմից մտածեն, թե իրենց գործն ընդամենը ճիշտ պահին ճիշտ կոճակ սեղմելն է:

Կան նաև քաղաքական ուժերի հնարավորությունները: Ընդ որում, թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական քաղաքական ուժերի: Նրանք կարող են խորհրդարանական աշխատանքին հաղորդել քաղաքական բնույթ, և բարձրացնել քաղաքական բանավեճի մակարդակը: Եվ ոչ թե տրվեն ժողովրդին հաճոյանալու և նրա ականջը շոյելու գայթակղությանը: Եվ այսրոպեական դիվիդենտներ ձեռք բերեն:

Այս գործընթացին պետք է մասնակցեն նաև ոչ պառլամենտական քաղաքական ուժերը: Նրանք պետք է իրենց հարցադրումներով ուղղակի մշտական լարվածության մեջ պահեն խորհրդարանը:

Կարևորում եմ նաև մամուլի դերը, որը հարցադրումներով կրկին պետք է հանգիստ չտա իշխանություններին:

Էական է նաև քաղաքացիական հասարակության ու հասարակական կազմակերպությունների դերակատարությունը:

Այո, պետք է մեր հասարակությունը իրազեկ լինի խորհրդարանի իրական աշխատանքին: Եվ ոչ թե խորհրդարանի միջանցքների բամբասանքների մասին տեղեկանա, կամ տեղեկանա, թե ով ում հետ ինչպես խոսեց, ով ում հետ ինչպես կատակեց, կամ նրան ինչպես ձեռք առավ:

Եվ, ցավոք սրտի, մեր այսօրվա մամուլը տուրք է տալիս նման ցածրարժեք բաներին, որոնք կապ չունեն իրական քաղաքականության հետ: Եվ որևէ կերպ չեն առնչվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերին կամ մեր երկրի շահերին ընդհանրապես:

Եվ թե ինչպիսի հաջողություն կունենանք մենք այդ ճանապարհին, կախված է յուրաքանչյուրիցս: Նաև` անձամբ ինձանից և անձամբ ձեզանից:

– Այսինքն` մենք պետք է գործ ունենանք քաղաքական նոր մշակույթի հետ:

– Իհարկե: Մշակույթի հետ, որը ձևավորվելու է ոչ միայն խորհրդարանի պատերի ներսում, այլև խորհրդարանից դուրս: Նաև` իմ և ձեր ներկա զրույցի մեջ: Մենք նույնիսկ մեր այս խոսակցությունն էլ չպետք է թերագնահատենք:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համարՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Այրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ) Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԱյրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև Ճակատագիրը նվեր է պատրաստում․ կենդանակերպի այս նշանների համարՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել․ Տիգրան Աբրահամյան Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակում արեցՔրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ