Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Խորամանկությունը` նոր քաղաքական ուժերի գաղափարական հիմք կամ «մի քիչ գավառական է այս ամենը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է մշակութաբան Արման Գրիգորյանը

– Պարոն Գրիգորյան, եղան և անցան ապրիլի 2–ի և մայիսի 14–ի ընտրությունները: Մշակութային առումով առաջընթա՞ց էր, հետընթա՞ց էր:

– Խորհրդարանի ընտրությունները ես չեմ հավանել: Իսկ քաղաքապետի ընտրություններին էլ չեմ մասնակցել, որովհետև իմ նախընտրած քաղաքական ուժն այնտեղ չէր:

Իսկ լայն առումով այսպես կարող եմ ասել` է՛դ է մեր մշակույթը:

– Այսինքն` ո՞րն է:

– Ելքը, մասնակցող մյուս նոր ուժերն իրենց գնահատականները տվեցին, որոնց հետ ես համաձայն չեմ: Բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քայլը, որ իր շուրջ հավաքեց քաղաքացիական սեկտորի մարդկանց, ես ընկալում եմ որպես պոպուլիզմ: Դա հետսովետական երկրներին հատուկ մի բան է: Նաև ինչ որ խորամանկ լինելու ջանք եմ տեսնում: Հայ ժողովրդի մեջ խորամանկելու մի ցանկություն կա, խորամանկ ազգ լինելու ցանկություն:

– Եվ հաջողեցի՞ն. խորամանկությունն արդյունք տվե՞ց:

– Լիդերները մտածում են` կմտնեն խորհրդարան ու խորամանկ քաղաքականություն կվարեն: Դե, շատ բաներ դեռևս չեմ կարող ասել, որովհետև նոր ուժեր են դրանք: Երկիր Ծիրանին էլ քաղաքապետարանում է լինելու:

Համենայն դեպս, ես նման բան եմ նկատում. մենք խորամանկ ենք ու հեսա բոլորին կխաբենք` համ ռուսներին, համ աշխարհին, համ ինքներս մեզ:

– Այդ խորամանկությունը կիրառեցին, որպեսզի մտնեն խորհրդարան կամ քաղաքապետարա՞ն, թե՞…

– Չէ, չեմ ցանկանում ասել, որ իրենք խաբեցին հայ ժողովրդին: Հայ ժողովրդի մեջ մի շերտ կա, որն այսպես է մտածում` մենք մի որակ ունենք, ու հիմա եկել է այդ որակը ցույց տալու պահը: Մեր քաջությունը ցույց ենք տվել, հիմա էլ ցույց տանք մեր խորամանկությունը: Միգուցե աշխարհին կարող ենք ինչ որ բանում խաբել… Ապա անցնենք ռուսների կողմն ու հիմա էլ նրանց խաբենք: Հիմա ռուսահայությունը խորամանկների մի ամբողջ հավաքածու է, չէ՞: Էն որ ռուսերեն խոսել չգիտեն, բայց հասել–մտել են Կրեմլ:

Դե, այսպիսի ազգ ենք, ի՞նչ ասեմ….

– Իսկ իշխող ուժի` Հանրապետական կուսակցության, մյուս կուսակցությունների մոտ այդ խորամանկությունը չե՞ս նկատում:

– Շատ լավ եմ նկատում, ամբողջը դրանցից է սկսվում: Սկզբում հակասովետական են, հետո դառնում են կոմունիստ….

Էն որ պետք է այսպես ասել, բայց` այնպես անել, իրենցից է գալիս:

Անկախության սկզբնական շրջանում, հակառակը, ազնիվ լինելն էր լավը: Պետք էր վերջապես լինել ռացիոնալ, ազնիվ, չէր կարելի խաբել ու սուտ իդեոլոգիաներ հորինել:

Մի դաշնակցական կին գրող ունեինք` հիշում եք, որ ասում էր` Պատրանքաթափ արեցին: Իսկ ժողովրդին պետք է պատրա՜նք…

Այսինքն` ըստ նրանց, մի սուտ բան է պետք, ու մենք այդ սուտը պետք է ասենք:

Իսկ այդ սուտը սովետի ժամանակ էր. իբր կոմունիզմ ենք կառուցում: Հենց այդպիսի պատրանքներ, իլյուզիաներ պետք է քարոզել, խաբել մարդկանց: Ու արդյունքում` կարող է և աշխարհին էլ խաբենք, ինչո՞ւ չէ:

Մոտավորապես մի այսպիսի ռևանշի պահ կար այս ընտրությունների ժամանակ: Չգիտեմ:

– Հանկարծ ու հաջողեցինք, հանկարծ ու կարողացանք խաբել…

– Չեմ կարծում: Բայց, լավ, թող խաբեն: Սակայն հիմա արդեն ինչ որ բաներ են փոխվել: Կոլխոզ, նման բաներ էլ չկան: Միաժամանակ արդեն գոյություն ունեն նոր տեխնոլոգիաներ: Մարդիկ այլևս փակ միջավայրի մեջ չեն ապրում:

Իսկ այդ խորամանկությունները բոլշևիկյան ծագում ունեն այս պարագայում: Կամ` «պատմությունը ոնց ուզենք, այնպես էլ կգրենք», «ես ուժեղ եմ ու կասեմ այսպիսին է ճշմարտությունը» թեզերն ավելի լավ կիրառել են բոլշևիկները: Այնպես որ դա` խորամանկ լինելը, հայերի հնարածը չէ:

Բանն այն է, որ հատկապես քաղաքական նոր ուժերը պետք է այդպիսին չլինեին:

– Դուրս է գալիս` անախրոնի՞զմ կա մեր քաղաքական ուժերի պահվածքի մեջ:

– Մշակութային առումով` այո, այն ժամանակակից չէ: Հատկապես անկախ Հայաստանը հենց սկզբից ավելի պարզ ու ազնիվ էր իր մոտեցումներում: Իսկ հիմա` խաբենք, թռցնենք:

Այո, համաձայն եմ, որ դա ՀՀԿ–ից է գալիս: Բայց ՀՀԿ–ն էլ այդպիսին է, որովհետև հետսովետական երկրները, որտեղ կոմունիստները մնացին իշխանության, կամաց–կամաց դեմ դուրս եկան լիբերալիզմին: Թե` ի՞նչ է լիբերալիզմը, լիբերալիզմը վատ բան է, էս է, էն է: Այսինքն` դուրս էր գալիս, որ ազատությունը վատ բան էր:

Ու դրա փոխարեն, բնականաբար, այլ շահ պետք էր դնել իրենց գաղափարախոսության մեջ: Նոր քաղաքական ուժերը դեռևս այսպիսի բաներ չեն կարողանում բացահայտ ասել ու մտել են գրական–գեղարվեստական ժանրի մեջ:

«Երկիր Ծիրանի». լա՛վ, ամոթ չէ՞: Այդ ի՞նչ է նշանակում, այդ ի՞նչ կուսակցության անվանում է:

– Ճիշտն ասած, ես էլ չեմ հասկանում ծիրանի ասելով գո՞ւյնը նկատի ունի, թե նկատի ունի ծիրան պտուղը: Այսինքն` ծիրան պտուղի երկիր:

– Որովհետև իրենց պետք էլ չէ, թե դուք ոնց կհասկանաք: Հա, գուցե նկատի ունեն պտուղը: Իրենք չեն էլ պատկերացնում, որ ծիրը տիեզերքի սահման է նշանակում:

Մի խոսքով` ես մտածում եմ, որ մի քիչ գավառական է այս ամենը: Լավ բառ գտա` գավառական:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal