Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Պետությունը բարելավելու, միջազգային հեղինակությունը բարձրացնելու համար էական չէ, թե դու կառավարման ինչ մեխանիզմ ես ներդրել»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Past.am-ի զրուցակիցն է գրող, հրապարակախոս, պատմաբան Վահե Լոռենցը:
 
– Պարոն Լոռենց, այն Հայաստանը, որ ունենք այսօր արդյո՞ք մեր երազանքների երկիրն է:
 
– Վերլուծելով հայոց պատմության ընթացքը, անցած ժամանակահատվածները՝ երբևիցե այսքան թույլ, անկազմակերպ, առանց արժեհամակարգի պետականություն չենք ունեցել: Անգամ եղել են ժամանակաշրջաններ, որ թագավորական իշխանություն չենք ունեցել, գտնվել ենք օտարի պայմանական լծի տակ, սակայն շատ ավելի բարեկեցիկ, զորեղ երկիր ենք հանդիսացել, քան այսօրվա Հայաստանը:
 
 
Իհարկե անկախությունը բարձրագույն, անվիճարկելի գաղափար է, բայց նման պետություն ունենալն ու նման պետության քաղաքացի լինելը չեմ կարծում, թե որևիցե հայի երազանքն էր: Այսքա՜ն բևեռացում ունենք իշխանությունների և շարքային քաղաքացիների միջև, այսքա՜ն անօրինականությունների ենք ականատես լինում ամեն քայլի:
 
– Հայաստանն այսօր խորհրդարանական երկիր է: Կառավարման այս համակարգը լավագո՞ւյնը կլինի երկրի հետագա զարգացման, ժողովրդի ավելի բարեկեցիկ ապրելու տեսանկյունից:
 
– Կարծում եմ՝ ոչ: Խորհրդարանական կառավարման համակարգը թվում է, թե մեկ քայլ առաջ է, քան նախագահականը: Բայց սրանով հասարակությունը ավելի բևեռացվեց, որովհետև այսօր քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է լինել որևէ կուսակցության անդամ:
 
Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցել ենք 1918–20 թթ. և ուսումնասիրելով Հայաստանի առաջին հանրապետության պատմությունը՝ հասկանում ենք, որ խորհրդարանական կառավարման համակարգն այնքան էլ չի արտահայտում ժողովրդի կամքը կամ այդ արժեհամակարգը:
 
Ի վերջո պետությունը բարելավելու, սոցիալական խնդիրներ լուծելու, պետական քաղաքականություն վարելու, միջազգային հեղինակությունը բարձրացնելու համար այնքան էլ էական չէ, թե դու կառավարման ինչ մեխանիզմ ես ներդրել քո պետության մեջ: Մենք ունենք բազում խնդիրներ, իբր թե պահանջատիրություն, որովհետև արդեն 26 տարվա պետություն լինելով՝ միջազգային ատյաններում երբևիցե չենք խոսել այդ պահանջատիրության մասին: Պահանջատիրության մասին խոսում են միայն անմոռուկներով բրոշները կրծքին փակցնելով կամ էլ թուրքական դրոշը այրելով: Բայց իրավական հարթակում երբևիցե Հայաստանը պահանջատիրությամբ հանդես չի եկել:
 
Խորհրդարանական կառավարման համակարգի բացերից մեկն էլ այն է, որ իշխող կուսակցություն ունենք, որը ստացել է բացարձակ ձայների մեծամասնություն և նրա հետ կոալիցա է կազմում մի կուսակցություն, որը բնակչության 5%–ի համակրանքն ուներ: Ստացվում է, որ բնակչության 5%–ի համակրանքը ստացած կուսակցությունը այսօր իշխող է և իր գաղափարախոսությունն ու սկզբունքները փորձում է տարածել մնացած 95%–ի վրա:
 
Իսկ այն, որ ընտրությունների արդյունքում կուսակցություններից մեկը ստանում է երկնիշ թվով առավելություն մնացածների նկատմամբ, խոսում է հասարակության դեգեներացման մասին:
 
Կառավարման համակարգ փոխելով՝ չես կարող փոխել պետությանդ մեջ որոշակի խնդիրներ, եթե դրա մեջ չկա արժեհամակարգ: Անգամ Հիսուս Քրիստոսին իջեցնեն և Բաղրամյան 26–ում նստեցնեն, որ կառավարի մեր հանրապետությունը, էլի նույն բանն է լինելու: Ոչինչ չի փոխվելու, քանի որ մենք չունենք մեր պետական կառավարման հիմքում դրված արժեհամակարգ: Եվ որևէ լավ գաղափար չի կարող կենսունակ լինել, եթե այդ գաղափարի հիմքում արժեհամակարգ չկա, առավել ևս երբ այդ արժեհամակարգը չեն կրում գաղափարն իրականացնողները:
 
– Ըստ Ձեզ, նրանք, ովքեր ընդգրկված են ԱԺ–ի կազմում պատրա՞ստ են այս նոր կառավարման համակարգի ամբողջ ծանրությունը վերցնել իրենց ուսերին:
 
– Ըստ իս նրանք պատրաստ են նոր ձևերով թալանել երկիրը, ազգային հարստությունը՝ ավելին անել ամրագրելու իրենց իշխանությունը: Ես գտնում եմ, որ այս վիճակը հաղթահարելու համար մեզ անհրաժեշտ է այդ արժեհամակարգը ներդնել: Մինչև մենք այն չունենանք, մինչև այն մեզ համար դրոշ ու վարդապետություն չսարքենք, մենք ձախողվելու ենք:
 
 
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է