Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հայաստանի անմշակ հողատարածքներում կարելի է զբաղվել օրգանական գյուղատնտեսությամբ և խթանել ոլորտի զարգացումը. Շտեֆան Դրեեսման

ИНТЕРВЬЮ
Հայաստանում օրգանական գյուղատնտեսության ոլորտն ունի զարգացման մեծ ներուժ, սակայն այս ոլորտի զարգացման տեմպերը դանդաղ են ընթանում: «Արմենպրես»-ի թղթակիցը Հայաստանում օրգանական գյուղատնտեսության ոլորտի զարգացման հեռանկարների, առկա ներուժի և խնդիրների վերաբերյալ զրուցել է Սաքսոնիայի սննդամթերքի, գյուղատնտեսության և սպառողների պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Շտեֆան Դրեեսմանի հետ: Գերմանացի մասնագետը մեր երկիր է ժամանել այստեղ օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելու և ոլորտի արտադրողներին օժանդակելու ուղղությամբ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համատեղ կազմակերպած ծրագրերին մասնակցելու նպատակով
 
- Պարո՛ն Դրեեսման, Ձեր գնահատմամբ ինչպիսի՞ն է Հայաստանի օրգանական գյուղատնտեսության ոլորտը: Ինչպիսի՞ հնարավորություններ եք Դուք տեսնում Հայաստանում այս ոլորտի զարգացման համար։
 
- Վստահ եմ, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը հնարավոր գործընթաց է: Ամբողջ աշխարհում մարդիկ ցանկանում են գնել էկոլոգիապես մաքուր ապրանքներ, այդ պատճառով դրանց հանդեպ պահանջարկն աճում է: Բացի դրանից, ավելանում է նաև գյուղատնտեսությամբ զբաղվողների թիվը, ովքեր ցանկանում են մշակել արտադրանք առանց քիմիական նյութերի օգտագործման: Օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվողների համար շահույթն ավելի շատ է, քան ավանդական գյուղատնտեսությամբ զբաղվողներինը: Պահանջարկի և գյուղատնտեսների համար օգտակարության առումով այն ձեռնտու է:
 
Հայաստանում օրգանական գյուղատնտեսության մեծ ներուժ կա: Մինչ այժմ քիմիական նյութերի օգտագործման ծավալներն այդքան մեծ չեն եղել, և դա նույնպես դրական միտում է օրգանական գյուղատնտեսության զարգացման համար: Բացի այդ, գյուղատնտեսական նշանակության շատ հողատարածքներ անմշակ են, այդ պատճառով հնարավոր է այդպիսի տարածքներն օգտագործել օրգանական գյուղատնտեսության համար: Կլիմայական պայմանները հնարավորություն են տալիս մի շարք գյուղատնտեսական մթերքներ աճեցնել առանց քիմիական հավելումների:
 
- Դուք արդեն չորրորդ անգամ եք Հայաստանում: Ձեր կարծիքով, ի՞նչ է փոխվել Հայաստանի գյուղատնտեսության, հատկապես օրգանական գյուղատնտեսության ոլորտում այս ընթացքում:
 
- Ճիշտ է, չորրորդ անգամ եմ Հայաստանում: Վերջին անգամ եղել եմ երկու տարի առաջ: Չնայած մի քանի օր է, ինչ Հայաստանում եմ, բայց այս օրերի ընթացքում համոզվել եմ, որ վերջին շրջանում Հայաստանի գյուղատնտեսական ոլորտում շատ ներդրումներ են կատարվել, և ես նկատել եմ ոլորտի փոփոխությունը: Այն ակնհայտ է, քանի որ նկատվում է, որ մի շարք տարածքներ, որոնք նախկինում չէին օգտագործվում, այժմ մշակվում են: Կառուցվել են շատ ջերմոցներ, ջերմատներ և պլանտացիաներ: Լսել եմ, որ օրգանական գյուղատնտեսության ոլորտում նույնպես նկատվում են զարգացումներ: Միանշանակ է, որ օրգանական գյուղատնտեսության ոլորտում Հայաստանն ունի մեծ ներուժ, և հնարավորություններն ավելի շատ են, քան այժմ իրացվում են:
 
Մեծացել է ֆերմերների թիվը, ովքեր զբաղվում են օրգանական գյուղատնտեսությամբ, սակայն այդքանը դեռ բավարար չէ: Եթե մատուցվի խորհրդատվություն, ապա նրանց թիվը զգալի կավելանա: Կարծում եմ, որ նպատակահարմար կլինի Հայաստանում օրգանական գյուղատնտեսության մթերքների շուկա ստեղծել, ինչպես նաև արտահանման համար շուկաներ գտնել: Այդ նպատակով այժմ Հայաստանում համագործակցում են գերմանական NABU ընկերությունը և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկը: Նրանք խորհրդատվություն են մատուցում ոլորտում գործունեություններ ծավալելու համար: Մի կողմից՝ հարկավոր է օրգանական գյուղատնտեսության արտադրանքի ծավալների մեծացումը, մյուս կողմից՝ գտնել վերամշակողների:
 
- Ի՞նչ խոչընդոտներ եք Դուք տեսնում Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման համար:
 
- Օրգանական գյուղատնտեսության զարգացումը դրական ազդեցություն կունենար աշխատատեղերի ստեղծման համար: Ինչո՞ւ Հայաստանում չեն կարող օրգանական գյուղատնտեսության այնպիսի շուկաներ լինել, ինչպիսիք Գերմանիայում են, որտեղ ֆերմերները կարող են վաճառել իրենց արտադրանքները: Գերմանիայում կան շարժական շուկաներ, դրանք կարող են լավ աշխատել նաև Հայաստանում: Օրգանական գյուղարտադրանքները կարող են վաճառվել բարձր գներով, և ֆերմերները կարող են մեծ օգուտներ ունենալ:
 
Հայաստանի համար խոչընդոտ է այն, որ քիչ ֆերմերներ են զբաղվում օրգանական գյուղատնտեսությամբ, և շատ քիչ վերամշակողներ կան: Եվրոպա և ԱՄՆ արտահանման համար հարկավոր է օրգանական մթերքների մեծ ծավալ ապահովել: Բացի այդ, հարկավոր է օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվողներին խորհրդատվություններ տրամադրել: Ներուժը կա, սակայն հարկավոր է այս խոչընդոտների վերացման ուղղությամբ լայն աշխատանքներ իրականացնել: Այդ նպատակով ողջունում եմ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկի կողմից ոլորտին ուղղված ուշադրությունը:
 
- Ի՞նչ առանձնահատկություններ ունի Հայաստանում մշակվող էկոմթերքը: Ո՞ր երկրների շուկաներում այն կարող է պահանջված լինել:
 
- Հայաստանի օրգանական գյուղատնտեսությունում մեծ ներուժ ունեն հատկապես մի շարք արտադրատեսակներ: Առաջին հերթին դրանք տարբեր խոտաբույսերն ու համեմունքներն են, ինչպես նաև չրերը, որոնք ոչ բոլոր երկրներում են արտադրվում: Նաև ծիրանի, թթի, նռան արտադրություններն են, որոնք կարող են որպես օրգանական մթերքներ վաճառվել: Սակայն մեծ և դժվարին ճանապարհ կա անցնելու: Մեծ ներուժ կա նաև սերմերի, ընկույզի արտադրության համար, սակայն դրանց համար հարկավոր է զգալի քանակություններ ունենալ, որոնք հաստատուն ծավալներով կարող են արտահանվել: Այդ պատճառով խնդիր է առաջանում գտնել այնպիսի ֆերմերների, ովքեր կարող են դրանք մեծ ծավալներով արտադրել, և մեկ այլ խնդիր է նաև դրանց համար սահմանից այն կողմ գնորդներ գտնելը:
 
- Ինչպե՞ս է կազմակերպվում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման գործընթացը: Այս գործընթացում բոլոր շուկաները կարո՞ղ են, արդյոք, հասանելի լինել հայ արտադրողներին:
 
- Առաջին հերթին հարկավոր է արտադրել օրգանական գյուղմթերք բավարար ծավալով և գտնել դրանց համար գնորդներ, սակայն հարկավոր է, որպեսզի դրանք լինեն համապատասխան որակի, որոշակի ստանդարտների: Այսօր ամբողջ աշխարհում պահանջարկ կա նման մթերքների նկատմամբ: Առաջին քայլը սերտիֆիկացումն է, այնուհետև ամբողջ արտադրական գործընթացում չափանիշների բավարարումը: Արտահանման համար հարկավոր է, որ լինեն ակտիվ նախաձեռնողներ, որոնք կզբաղվեն այդ արտադրանքի արտահանմամբ:
 
- Պարո՛ն Դրեեսման, ինչպե՞ս պետք է իրականացնել աջակցությունն օրգանական գյուղատնտեսությանը:
 
- Նախ ցանկանում եմ ողջունել այն բանկերին, որոնք ոլորտի զարգացման համար ջանքեր են գործադրում: Դրական է, երբ բանկն օժանդակում է ֆերմերների նախաձեռնություններին՝ հատկապես նորարարական ոլորտներում: Սովորաբար օրգանական գյուղատնտեսության զարգացմանն աջակցում է պետությունը: Նաև շատ մասնավոր կազմակերպություններ աջակցում են ֆերմերներին` հաճախ նրանց տրամադրելով գյուղտեխնիկա, ֆինանսական միջոցներ, որպեսզի նրանք անցում կատարեն օրգանական գյուղատնտեսության: Քանի որ Հայաստանում միայն «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկն է դրանով, զբաղվում, այլ օրինակներ չգիտեմ:
 
- Գերմանիայում կա՞ն հայկական արտադրության օրգանական գյուղմթերքներ:
 
- Որքանով տեղյակ եմ, Գերմանիայում շատ քիչ ծավալով հայկական օրգանական գյուղմթերք կա: Այդ նպատակով ուզում եմ ընդգծել, որ դրանց հանդեպ պահանջարկ կա, սակայն դրանք պետք է համապատասխանեն չափորոշիչներին, ինչպես նաև հարկավոր է պետության աջակցությունն օրգանական գյուղատնտեսության զարգացման համար:
 
- Ի՞նչ եք կարծում, ֆերմեր և բանկ համագործակցության այս մոդելը ձեռնտո՞ւ է գյուղատնտեսության զարգացման համար։
 
- Բանկն ունի շատ հնարավորություններ զարգացնելու օրգանական գյուղատնտեսության ոլորտը: Ներդրումներ իրականացնելով այդ ոլորտում՝ բանկը հետագայում հնարավորություն կունենա օգուտներ քաղել դրանից: Բանկը կարող է նաև պարզապես քարոզչական աշխատանք տանել հօգուտ օրգանական գյուղատնտեսության և ներգրավել հաճախորդներ:
 
Ինձ հայտնի չեն օրգանական գյուղատնտեսության զարգացմանն ուղված պետական ծրագրեր, բայց միանշանակ է, որ գյուղացիական տնտեսություն ստեղծելու համար հարկավոր են ներդրումներ, և հարկավոր է քայլեր ձեռնարկել արտադրանքի ծավալների մեծացման համար: Հարկավոր են ներդրումներ, իսկ երբ չկան օրգանական գյուղատնտեսության վերաբերյալ պետական ծրագրեր, ապա ներդրումների միակ աղբյուր կարող են հանդիսանալ բանկերը: «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկն այս ոլորտի զարգացման համար իրականացնում է մի շարք ծրագրեր:
 
 
Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию