Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բրեժնևյան լճացում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Armenia24.info-ն գրում է.

 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերանշանակեց մի շարք նախարարների: Միայն մեկ նախարար է, որ նոր է նշանակվում` Դավիթ Հարությունյանը: Նա փոխարինում է ԱԺ գնացած հայտնի տիկնոջը ` Արփինե Հովհաննիսյանին: Դավիթ Հարությունյանի պարագայում ևս, նոր բառը կարող ենք կիրառել հարաբերական, քանի որ նա այդ ոլորտի ամենաերկարակյաց և բազմափորձ նախարարն է: Առանց այդ անձնավորության, դժվար է պատկերացնել իշխանության իրավական կենտրոնները: 

ՀՀԿ ԳՄ նիստում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը խոսեց կառավարության նշանակումների մասին: Նա նաև պնդեց, որ կվերանշանակվեն նաև Դաշնակցության գործընկեր նախարարները: Դաշնակցության մասով արդեն բազմիցս խոսել ենք, ուստի ավելորդ անգամ չենք անդրադառնա: Մեզ ավելի շատ հետաքրքրում է այս տապալված կառավարության հետագա ճակատագիրը:

Վարչապետ Կարապետյանի բումային մուտքը հիշում են բոլորը: Շատերը նրա հանդեպ հույս և սեր էին տածում: ՀՀԿ-ն վարչապետի գործոնն օգտագործեց նաև իր նախընտրական փուլում: Դեռ այն ժամանակ, մենք պնդեցինք, որ գումարելիների տեղերը փոխելիս` գումարը չի փոխվում: Իսկ հայ հասարակությունը, ինչպես միշտ, ունենալով մասնակի ամնեզիա ու հուսահատ վիճակից ելքեր փնտրելով, փորձեց Կարեն Կարապետյանի մեջ տեսնել ազգի փրկչին: Ու սխալվեց հերթական անգամ: Այս կառավարությունն արդեն գործում է կես տարուց ավել: Որևէ մեկը չի կարող ցույց տալ մեկ որակական փոփոխություն, որը տեղի է ունեցել միջին վիճակագրական հայի կյանքում: Պարզապես չկա ու չի էլ կարող լինել: Այս պնդման ընդդիմախոսները կասեն, որ սա միջանկյալ կառավարություն է կամ խանգարող հանգամանքներ շատ կան: Դա մենք էլ գիտենք, բայց այդ դեպքում հարց: Կարեն Կարապետյանը չգիտե՞ր ուր է գալիս: Իհարկե գիտեր: Ու հիմա, որևէ արդարացում չկա:

Հայաստանի կառավարման համակարգը փտած է: Նեխած է այնպես, ինչպես Բրեժնևյան լճացման տարիներին: Ամեն ինչ նույնն է: Մարդիկ Բրեժնևի ավյունով համբուրվում են: Միմյանց մեդալներ են տալիս ու շնորհավորում, Հանրայինը ցուցադրում է Շվեյցարիան, իրականություն, որը կապ չունի Հայաստանի հետ ու այսպես շարունակ: 

Իսկ ու՞ր մնաց իրական Հայաստանը: Իրական Հայաստանը մնացել է ֆեյսբուքից ու Հ1-ի եթերից դուրս: Իրական Հայաստանում, ընդամենը 30.000 դրամ թոշակով ապրող հրաշագործ թոշակառուներն են, սոված ու կիսասոված մանուկները, առաջին դասարան չունեցող դպրոցները, դատարկված գյուղերը, կիսաքանդ քաղաքները, հույսը կորցրած ու օր առաջ Հայաստանից փախչել ցանկացող քաղաքացիները: Ցանկացած կառավարություն, պետք է լուծի այս խնդիրները, այլ ոչ թե ` կարճաժամկետ կտրվածքով ապահովի իշխանության վերարտադրումը ու հետո ` կործանի Հայաստանը:

Եթե պարոնայք իշխանավորները չգիտեն, ապա պարտքս եմ համարում զգուշացնել, որ ցանկացած խնդրի կարճաժամկետ և ոչ հիմնավոր լուծում, հանգեցնում է անդառնալի բարդությունների երկարաժամկետ փուլում: Ինչու՞ սա հիշեցի: Մի պարզ պատճառով: Մենք կորցնելու ոչինչ չունենք: Բառի բուն իմաստով ոչինչ: Մեր գոյն է, որը կարող է վերարտադրվել ցանկացած միջավայրում: Կորցնելու բան ունեն իշխանությունները և նրանց հետ փոխկապակցված անձինք: Դա կլինի ֆինանսի, իշխանության կամ պարզապես ռեսուրսի տեսքով: Շուտով, նրանց շարքերում կսկվի ինքնահոշոտումը: Ու այս լճացած կառավարությունը, ոչինչ չի կարողանա անել: 

Անգամ պաշտոնական վիճակագրությամբ, նրանք որևէ դրական աճ չեն գրանցել: Ինչքա՞ն վատ է դրությունը, որ նույնիսկ հայտնի կեղծարարները չեն կարողանում թվեր նկարել: 

Իսկ թե ի՞նչ հաջորդեց Բրեժնևյան լճացման փուլին, բոլորս գիտենք: Պատմությունը չար կատակներ անելու մեծ սեր ունի: Այն նաև կրկնվելու հատկություն ունի, հատկապես ` բացասական անցքերի առումով:

Վահրամ Թոքմաջյան

Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան