Աթեշյանի նմաններին օգտագործում են, որպեսզի հայ համայնքից ներքին տեղեկություններ հավաքեն. Մուշեղ Խուդավերդյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԹուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի խոսքով՝ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական տվեց, որովհետև Թուրքիայի իշխանությունները ևս դրան կողմ էին:
Այս մասին, ինչպես հայտնում է Past.am-ը, այսօր լրագրողներին նա ասաց «Պոստ Սկրիպտում» ակումբում հրավիրված ասուլիսին: «Թուրքական իշխանությունները հոգնել էին Աթեշյանին վստահելուց, չնայած նրան, որ նա այն քիչ հոգևորականներից էր, որ վայելում էր Թուրքիայի աջակցությունը: Բայց ժամանակը ցույց տվեց, որ Աթեշյանը ոչ մի հեղինակություն չի վայելում ո՛չ Թուրքիայի հայ համայնքի կողմից, ո՛չ ՀՀ-ում, ո՛չ էլ Սփյուռքում»,-նշեց թուրքագետը:
Աթեշյանի նմաններին, ըստ բանախոսի, օգտագործում են, որպեսզի հայ համայնքից ներքին տեղեկություններ հավաքեն: «Նոր պատրիարքի թեկնածու Բեքչյանը, կարող է ընդհանուր լեզու գտնել թուրքական իշխանության հետ։ Նա նաև վստահելի է հայ համայնքի կողմից, մնացյալը ցույց կտա ժամանակը»,-ասաց Մուշեղ Խուդավերդյանը: