Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նյութական բազայի գնման տենդերի խնդիրը՝ Հայաստանյան գյուտարարության բաց

INTERVIEW
Past.am-ի հյուրն է կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» Գիտարտադրական կենտրոնի գյուղատնտեսական կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի վարիչ Վահագն Հակոբյանը:
 
– Այսօր գյուտարարությունը Հայաստանում ի՞նչ մակարդակի վրա է գտնվում: Դրա զարգացմանը խթանող կամ խանգարող ի՞նչ երևույթներ կան:
 
– Եթե համեմատելու լինենք եվրոպական երկրների գիտության մակարդակի հետ՝ ապա Հայաստանում անդառնալիորեն հետ ենք մնացել՝ 20 տարով: Անհատ գիտնականներ կան, ովքեր բավական բարձր մակարդակի վրա են և հաջողությամբ համագործակցում են արտասահմանյան գիտնականների հետ ու գնահատված են դրսում, բայց դա չափանիշ չէ երկիրը գնահատելու համար:
 
Որպես խանգարող հանգամանք կարելի է նշել երկրի տնտեսական վիճակն ու գիտության համակարգի թերֆինանսավորումը: Սակայն կան նաև օրենսդրական խնդիրներ, որոնք իսկապես խիստ խոչընդոտ են գիտական գործունեության համար: Այդպիսիններից է, օրինակ, նյութական բազայի գնման (քիմիկատների և սարքերի գնման) տենդերի խնդիրը: Տենդերը նրա համար է, որ աճուրդի միջոցով գնվի ամենաէժան նյութը, բայց գիտական փորձերի առումով էժան չի նշանակում որակով: Կոնկրետ բակտերիային հարմար է կոնկրետ ֆիրմայի սննդամիջավայր: Բայց տենդերի արդյունքում բերում են նույնանուն ամենաանպետքը, որի մեջ բակտերիաները չեն աճում:
 
Որպես խթանող գործոն համարում եմ վարչապետի վերջին կարգադրությունը ակադեմիական ինստիտուտների վերաբերյալ, որով թույլ է տրվել արտադրություններ կազմակերպել ներսում՝ հիմնվելով իրենց գիտական մշակումների վրա: Դա միաժամանակ կխթանի գիտության նպատակաուղղված կիրառումը, միաժամանակ լրացուցիչ ֆինանսների բազա կստեղծի հիմնարկների և աշխատող գիտնականների համար: Սակայն հին, սովետական համակարգին սովոր գիտնականներին այս բարեփոխումները դուր չեն եկել և նրանք «ցածրաձայնում են» իրենց բողոքը, համարելով, որ դա գիտնականի զբաղվելու գործ չի: Մինչդեռ ավելի երիտասարդ և կրեատիվ մտածող գիտնականները մեծ հույսեր են կապում բարեփոխումների հետ:
 
– Երբ երիտասարդ գյուտարարը կամ պարզապես մեկը, ով նորարարության մասին իր գաղափարներով հանդես է գալիս համապատասխան մարմինների մոտ այդ գաղափարն իրականություն դարձնելու տեսանկյունից ի՞նչ դժվարությունների է հանդիպում:
 
– Նախկինում իսկապես դա շատ դժվար խնդիր էր: Բավական շատ խոչնդոտներ պետք էր հաղթահարել գյուտը կյանքի կոչելու համար, որն ավելի շուտ համակարգային, բյուրոկրատական, չինովնիկների իրազեկվածության և անվստահության մթնոլորտի խնդիրներով էր պայմանավորված: Սակայն այն, որ ինստիտուտներին թույլ է տրվել ինքնուրույն ռեալիզացնել գիտական նորույթը, բավականին հեշտացնում է երիտասարդ գյուտարարի գործը. ընդամենը պետք է սեփական ինստիտուտում փորձել ռեալիզացնել գյուտը: Որպես միակ խոչնդոտ մնում է իր սեփական ինստիտուտի ղեկավարությունը:
 
– Կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանը մեծ ներուժ ունի այս ոլորտում, և որ մեր գյուտերը ժամանակի ընթացքում կարող են օգտագործվել համաշխարհային ասպարեզում:
 
– Հայաստանը որպեսզի կարողանա մեծ ներուժ ունենալ գիտական ոլորտում, պետք է համապատասխան ներդրումներ կատարի այդ ոլորտում: Պատասխանն ակնհայտ է:
Մյուս կողմից կան գիտնական անհատներ, ովքեր գիտական մեծ ներուժ ունեն աշխարհի մակարդակով և նրանց ներուժն արդեն իսկ օգտագործվում է համաշխարհային ասպարեզում՝ ինչպես համատեղ պրոյեկտներում և միջազգային գիտական գրանտներում ներգրավվածության միջոցով, այնպես էլ՝ դասախոսությունների և կոնֆերանսների հրավիրվելով:
 
– Առհասարակ, գյուտերն ի՞նչ դեր ունեն մարդկանց կյանքում:
 
– Այս հարցին պատասխանելու համար մի կողմ թողնենք գիտնականների կողմից արված առանձին գյուտերը և նայենք մեր շուրջը ընդհանուր հայացքով: Ժամանակակից տները, հագուստը, ուտելիքը, հեռախոսները, համակարգիչները, մեքենաները. դրանք բոլորը գյուտեր են: Յուրաքանչյուր իր, որ ստեղծվել է զուտ միայն մեկ գյուտի շնորհիվ չէ, այլ բազմաթիվ գյուտերի հաջորդական կուտակման արդյունք է: Յուրաքանչյուր գյուտ, որ արվում է մեր կամ օտար գիտնականի կողմից էստաֆետային ձևով փոխանցվում է այլ գիտնականների՝ արդյունքում զարգանալով, կուտակվելով կյանքի է կոչվում զանազան իրերի կամ երևույթների տեսքով, երբեմն նույնիսկ իրարից շատ հեռու ոլորտներում:
 
 
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal