Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ՊԵԿ համակարգում իրականացվում են կառուցվածքային փոփոխություններ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՊԵԿ համակարգում կրճատումներ են իրականացվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 27-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց  ՀՀ  պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:

«Վաղուց ՊԵԿ-ում կառուցվածքային փոփոխություններ չէին եղել, հիմա որոշել ենք նաև կառուցվածքային փոփոխություններ իրականացնել: Դա ոչ թե կապված է այն հանգամանքի հետ, որ նախկինում աշխատակազմն ուռճացված է եղել, նման բան չկա, այլ պարզապես  ժամանակի հետ քայլելու խնդիր կա: Նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ենք ապրում և պետք է ամեն ինչ համապատասխանեցնենք այսօրվա գործող երևույթներին»,-ասաց Վարդան Հարությունյանը:

Հարցին, թե հունվարից սկսած որքա՞ն աշխատող է կրճատվել, Վարդան Հարությունյանը պատասխանեց, որ կառուցվածքային փոփոխությունները դեռ նոր են սկսվել, հետևաբար այս մասին թվեր չի կարող ներկայացնել:

«Բայց, եթե չեմ սխալվում, հունվարից ՊԵԿ համակարգում աշխատանքից ազատվել է 200-ից ավելի աշխատակից: Ընդգծեմ, դա կրճատում չէ»,-ասաց նա: Հարցին, թե խոսվում է այն մասին, որ Վարդան Հարությունյանը պատրաստվում է իր մարդկանց բերել համակարգ, նա պատասխանեց, որ նման բան չկա:

«Իմ գալուց խոսում էին այն մասին, որ գազի համակարգի աշխատողներին բերելու եմ ՊԵԿ համակարգ: Ինքներդ տեսաք, որ նման բան չկա»,-ավելացրեց ՊԵԿ նախագահը:

Անդրադառնալով «Բավրայի» մաքսակետի պետի ձերբակալման դեպքին` Վարդան Հարությունյանը նշեց, որ օրենքի խախտում է եղել և այն կատարած անձը պետք է պատժվի:

«Պետք է ամեն մարդ հասկանա, որ այսօր անհրաժեշտ է աշխատել պահանջներին համապատասխան: Որոշակի պահանջներ խախտվում են, մարդիկ չեն ընկալում, որ չի կարելի նման ձևով վարվել, այդ դեպքում, իհարկե, կլինեն և՛ ձերբակալություններ, և՛ այլ երևույթներ»,- ասաց նա:

Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա և նրա մոր նկատմամբ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. Զախարովա Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Կառավարությունը միջոցներ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության նպատակովՄոսկվայում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվելԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆՏասնյակ շներ են սատկել, քանի որ հիվանդ ձիու միս են կերելՁյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ինդոնեզիայում սպասվում է ամենահզոր ցունամին՝ 25 մետր բարձրությամբ Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-իՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է Մոսկվայում ադրբեջանցին տղամարդուն սպանել է՝ իրեն նկատողություն անելու համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»Չնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համարԳերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և ԻսրայելինՀարս ու տալ… Արտաշ Ասատրյանի դուստրը ամուսնու, նրա քրոջ ու Գրիշայի հետ«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՌԴ-ում աշխատանքային միգրանտների քննությունների համակարգը կարող է փոխվել «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Այվազովսկու «Հարավային ափին» կտավը աճուրդում վաճառվել է ավելի քան 252 մլն դրամով Հայտնի են ՉԼ՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովՈ՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար