Ես Արմավիրի քաղաքապետ դառնալու ցանկություն չունեմ. Ռուստամ Գասպարյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՄեր բանակը հակառակորդին արժանի հակահարված է տալիս և ակնհայտ է, որ տիրապետում ենք իրավիճակին։ Այս մասին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ, նախկին ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը։ Ըստ նրա՝ այսօրվա երիտասադները կարողանում են պահել արյան գնով ձեռք բերած հաղթնական ու հողը։
«Աստծուն փառք` ունենք հզոր բանակ, սրանք բառեր չեն որ ասվում են, ապրիլյան դեպքերն էլ ցույց տվեցին, որ մեր բանակը կարողանում է պաշտպանել հայրենիքը, սահմանին կրակոցներ, գնդակոծություն միշտ էլ եղել է, բայց հակռակորդը լռեցվել է»,- ընդգծեց նա։
Մամուլի տարբեր հրապարակումներում շրջանառվում էր, որ Արմավիրի հաջորդ քաղաքապետը Ռուստամ Գասպարյանն է լինելու և այդ պատճառով չի մասնակցել խորհրդարանական ընտրություններին։
Ազատամարտիկն, անդրադառնալով այս հրապարակումներին, ասաց․
«Նման բան չկա, ինքս չեմ ցանկացել մասնակցել ընտրություններին, անցել եմ հասարակական գործունեության, ռազմահայրենաիրակական ՀԿ եմ բացել»,- մանրամասնեց նա։
Ռուստամ Գասպարյանն ասաց, որ ինքը ցանկություն չունի որևէ պաշտոն զբաղեցնելու, այդ պատճառով էլ իրեն այդպիսի առաջարկներ իշխանությունները չեն ներկայացնում։