Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ահա թե ով է «Արի, իմ սոխակ» երգով «Ավրորայի» հանդիսատեսին հուզած հրաշամանուկը (Photo, video)

ФОТО

Blognews.am-ը գրում է.

Երեկ երեկոյան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը, որին ներկա են եղել համաշխարհային ճանաչում ունեցող հայեր, հյուրեր՝ տարբեր երկրներից, բարերարներ ու իրենց գործի նվիրյալ մարդիկ, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով փորձում են աշխարհն ավելի լավը դարձնել:

Հանդիսավոր միջոցառման ընթացքում բազմաթիվ գեղեցիկ ու հանճարեղ համարներ ներկայացվեցին բեմից, որոնցից մեկն էլ «Արի, իմ սոխակ» օրորոցայինն էր: Երգի վերջում հանրահայտ օպերային կատարողներին միացած «Արցախի ձայներ» նախագծից հայտնի փոքրիկ ղարաբաղցի Միշայի ձայնն էլ այնքան հուզիչ ու խորհրդանշական էր, որ հանդիսատեսը չկարողացավ զսպել հուզմունքը:

BlogNews.am-ն այսօր զրուցել է «Արցախի ձայներ» նախագծի պրոդյուսեր Լիրա Քոչարյանի հետ ու հետաքրքրվել Միշայի մասնակցության մանրամասներից:

«Ընդամենը երկու նոտա է երգել, բայց այդ երկու նոտայի համար այնքան աշխատանք է արվել»,- ասում է Լիրա Քոչարյանը: Իսկ թե ինչպես է «Ավրորայի» կազմակերպիչների ընտրությունը հենց Միշայի վրա կանգ առել, պրոդյուսերն այսպես պատասխանեց. «Ռուբեն Վարդանյանի հետ «Արցախի ձայները» միշտ լավ հարաբերություններ է ունեցել: Պարոն Վարդանյանը սիրում ու հարգում է մեր կոլեկտիվը, Միշային էլ հինգ տարեկանից է ճանաչում: Երբ Արցախում է լինում, հանդիպում ենք, նա ներկա է լինում մեր ելույթներին, նաև հովանավորում է մեր փորձերի համար սարքավորումները, մի խոսքով՝ միշտ աջակցում է մեզ: Բացի այդ՝ միջոցառման հանդիսավոր մասի ռեժիսորը Ալեքսանդր Ռևզինն էր, ով Միշային ճանաչում է մանկական «Նոր ալիքից», ու քանի որ սցենարով նախատեսված էր, որ «Արի, իմ սոխակ» երգի վերջում պետք է երեխա միանա երգիչներին, թե՛ Ռևզինը, թե՛ Ռուբեն Վարդանյանը գտան, որ լավագույն թեկնածուն հենց Միշան է: Դրանից հետո Ռևզինն է կապվել ինձ հետ ու ասել, որ նման մտահղացում կա: Սկզբում կարծում էի, թե խոսքը ինչ-որ հատվածի մասին է, բայց հետո պարզվեց, որ այդ փոքրիկ կտորն է միայն: Սկսեցինք աշխատել: Ստեփանակերտից մեկ անգամ եկել ենք փորձի նվագախմբի հետ, հետո էլ արդեն ելույթից առաջ ենք երկու փորձ ունեցել»:

  

Լիրա Քոչարյանն ասում է, որ Միշան շատ հեշտ է հարմարվել միջավայրին, ու բոլորովին չի լարվել՝ չնայած հսկայական համերգասրահին, բազմահազարանոց հանդիսատեսին ու իր համար ոչ ստանդարտ բովանդակությամբ միջոցառմանը. «Ավրորայի կազմակերպիչների, նոմինանտների ու անցած տարվա հաղթողի հետ Միշան արդեն ծանոթ էր, որովհետև, երբ «Ավրորան» Արցախում էր, մեծ հանդիպում էր կազմակերպվել, ու «Արցախի ձայները» ելույթ է ունեցել նրանց համար: Այդ հանդիպումը շատ ջերմ ու մտերիմ է անցել, և մեր երեխաներին էլ շատ են սիրել հյուրերը, շփվել նրանց հետ:

Այդ պատճառով արդեն «Ավրորային» Միշան իրեն լավ էր զգում, չէր կաշկանդվում, որովհետև ճանաչում էր ներկաներից շատերին: Փոքրիկին մի քիչ շատ ենք չարչարել, սակայն այդ ամենը հօգուտ իրեն է: Կարող էինք չմասնակցել նվագախմբի հետ փորձին, որին հասնելու համար Միշան գիշերն է Արցախից Երևան հասել, բայց ոչ, ամեն օր չէ, որ կենդանի նվագակցությամբ նվագախմբի հետ աշխատելու հնարավորություն է լինում, այն էլ՝ այդ մակարդակի նվագախմբի հետ ու այդքան լուրջ միջոցառման համար:

 

Այն, որ միջոցառման ամենահուզիչ պահերից մեկը հենց Միշայի մասնակցությամբ համարն էր, անվիճելի է: Լիրա Քոչարյանն ասում է, որ դահլիճում նստածների համար այդ հուզմունքը մի քանի անգամ ավելին էր. «Քանի որ, ըստ սցենարի, Միշայի ելույթը ոչ թե բեմից, այլ դահլիճից էր. սա ներկաներին իսկապես անակնկալի բերեց: Բոլորն ուզում էին պարզել՝ որտեղից է երգում փոքրիկը, որտեղից է հնչում նրա ձայնը: Միջոցառման վերջում բոլորը մոտենում էին Միշային, նկարվում նրա հետ, համբուրում ու նաև արտասվում, որովհետև շատ հետաքրքիր խորհուրդ ուներ Միշայի հայտնվելն այդ համարում: «Արի, իմ սոխակը» հաջորդել է Արթուր Ջանիբեկյանի ելույթին, որի մեջ նա հայ ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը Արցախը նշեց, ու Միշկայի մասնակցությունն այս առումով շատ սիմվոլիկ էր»:

 

Ինչպես նշեց Լիրա Քոչարյանը, առաջիկայում փոքրիկ ղարաբաղցի Միշայի պլանները շատ են. «Ավրորայից» անմիջապես հետո Միշան մեկնել է մանկական «Նոր ալիքի» միջոցառումներից մեկին մասնակցելու, իսկ արդեն հունիսի 3-ին պատրաստվում ենք Միշայի նոր տեսահոլովակի նկարահանումներին: Նոր երգ է, հետաքրքիր, տարբերվող, ու հուսամ՝ այն նոր գույն ու երանգ կտա Միշայի երգացանկին: Միանգամայն նոր ու անսովոր լուծումներով տեսահոլովակ ենք նախատեսում ստանալ»,- իր խոսքում հույս հայտնեց Լիրա Քոչարյանը:

 

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Լիրա Քոչարյանի անձնական արխիվից

Акции протеста в Тавуше постепенно расширяютсяIdram и IDBank на фестивале Career City FestМастер-класс беспринципности от Никола ПашинянаПолитолог: Правильная альтернатива политике властей Армении по границе не представлена Священнослужитель: Все усилия властей Армении были направлены на создание хаоса в стране «Армения»: Посредники никогда не называли Армию обороны Карабаха «террористической организацией» Курсы валют в Армении Глава «Светлой Армении»: Против меня ведется кампания со стороны агентурной сети Турции и Азербайджана В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя В Дубае выделят почти $35 млрд на проект по расширению аэропорта Аль-Мактум Нефть снижается после роста по итогам прошлой недели Мировое производство вина достигло худшего уровня за последние 62 года Экс-омбудсмен: Баку первоначально планирует заселить в Армении 300 тысяч азербайджанцев Министр ИД Армении и председатель Консультативного совета Катара коснулись вызовов в условиях геополитических развитий «Армения»: Признание Нагорного Карабаха частью Азербайджана еще будет приносить горькие плоды США купили у Казахстана более 80 списанных военных самолетов советского образца Израильские ВВС нанесли удары по городам сектора Газа и Рафа Погода в Армении Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником Байрамов тоже едет в Катар СМИ: Пашинян не поедет на инаугурацию Владимира Путина Блинкен призвал страны Персидского залива противостоять «растущей угрозе» со стороны Ирана Армянский эксперт: Это не диверсификация, а азербайджанизация нашей энергосистемы Оппозиционный депутат: Возле церкви Воскепара вчера появились азербайджанцы Экономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянАкции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на Пашиняна