Սերժ Սարգսյանը ՀԾԿՀ նախագահի տեղակալ է նշանակել
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Միքայել Սողոմոնյանը նշանակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մաuին» Հայաստանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ. Միքայել ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով»,- ասված է նախագահի հրամանագրում:
Նշենք,.որ Միքայել Սողոմանյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի եղբայրն է՝ նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանի որդին: Միքայել Սողոմոնյանը երկար տարիներ ՀԾԿՀ-ում աշխատակազմի ղեկավար էր աշխատում: