Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գուշակություն Նոստրադամուսի շրջանով

PHOTO

Mediamag.am-ը գրում է.

Նոստրադամուսը հայտնի աստղաբան, բուժակ և ֆիզիկոս էր: Նա առավել հայտնի է իր կանխատեսումներով: Ցանկանո՞ւմ եք մի փոքր հայացք նետել դեպի ապագա: Այդ դեպքում առաջարկում ենք ձեզ գուշակություն` Նոստրադամուսի շրջանի օգնությամբ:

Մտածեք Ձեզ հուզող հարցի և իրադարձության մասին, մաքրեք միտքը այլ բաներից, փակեք աչքերը և պատահակորեն մատը ուղղեք դեպի շրջանը: Բացեք աչքերը և տեսեք՝ որ թվի վրա եք մատնանշել և կարդացեք պատասխանը:

Թվերի ապակոդավորումը

1. Դուք այն մարդկանց թվին եք պատկանում, ովքեր չեն կորցնում իրենց ոգին նույնիսկ ամենաանհույս իրավիճակներում: Այդ պատճառով միանգամից մի՛ հրաժարվեք պրոբլեմի լուծումից, դուք դիմացկունության և համբերության մեծ պաշար ունեք: Ձեզ սպասվում է հաջողություն: Մի՛ վախեցեք վստահել ուրիշներին և ինքներդ ձեզ:

2. Ինչ-որ մեկը կանգնել է ձեր ճանապարհին և փորձում է խառնել բոլոր խաղաքարտերը: Չափից դուրս լուրջ մի՛ վերաբերվեք նրան, բայց նաև պետք չէ թերագնահատել: Խուսափեք առերեսումից: Փորձեք գտնել պրոբլեմի դրական լուծում:

3. Մոտակա օրերի իրադարձությունները կգերազանցեն ձեր սպասումները: Եթե խելամիտ օգտագործեք ձեր էներգիայի պաշարը, այլ ոչ թե թնդանոթով կրակեք ճնճղուկների վրա, առավելությունը ձեր կողմը կլինի: Ամեն դեպքում համբերություն ունեցեք ձեր և շրջապատի հանդեպ:

4. Ներկա պահին, կարծես թե, դեպի ձեր ձեռքերն է լողում հաջողությունը: Այդ պատճառով ոչ մի պատճառ չկա կասկածելու բարեհաջող ավարտին: Հաջողությունը երկար ժամանակ կուղեկցի ձեզ: Վայելեք այդ երջանիկ շաբաթները:

5. Ներկա պահին դուք չափազանց ուշադրություն եք դարձնում ուրիշների կարծիքներին և այդ պատճառով դուք մի փոքր ձեռքից բաց եք թողնում բարեհաջող իրավիճակը: Մի՛ դանդաղեք շատ երկար, ցույց տվեք, որ ձեզ հետ հիմա պետք է հաշվի նստել: Ոչ մեծ տակտիկական խաղերը ուղղակի շփոթեցնում են և վնասում փոխադարձ վստահությանը:

6. Ամեն ինչ մի փոքր ավելի դժվար կլինի, քան սպասվում է: Դուք հիմնվում եք սխալ նախադրյալների վրա: Այլ մարդիկ դա տեսնում են բոլորովին այլ լույսի տակ: Անհրաժեշտ է լսել մտերիմ մարդու բարի խորհուրդը և չխաբնվել խաբուսիկ հույսերին:

7. Ժամանակ տվեք ձեզ և գլուխը մի՛ լցրեք դեռևս չհասունացած պրոբլեմներով: Փորձեք վայելել պահը: Ամեն ինչ կկարգավորվի մի փոքր ուշ: Այս շրջան օգնությանը դիմեք մեկ շաբաթից:

8. Զգույշ եղեք: Փորձեք չհավատալ այն ամենին, ինչ ձեզ ասում են: Որոշ գործերում հեռավորություն պահպանեք: Այսօր ձեր շուրջը ամեն ինչ շատ ավելի բարեհաջող լույսի ներքո է երևում, քան կա իրականում: Զգույշ եղեք, որպեսզի հետո հիասթափություն չապրեք:

9. Անկասկած առանց օգնության դուք չեք կարողանա: Պատմեք ձեզ տանջող պրոբլեմների մասին մոտ ընկերոջը: Նա հետաքրքրված կողմ չէ և իրերին նայում է ավելի սթափ հայացքով:

10. Չթողնեք՝ ձեզ խաբեն: Ցուցաբերեք ավելի մեծ ինքնավստահություն և այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի: Կարող եք ամբողջապես հիմնվել ինտուիցիայի վրա:

11. Հարցը շատ վաղ է տրված: Մի՛ տրամադրվեք այն բանի վրա, ինչը դեռ չի հասունացել: Ժամանակ թողեք բարեհաջող զարգացման համար: Հաճախ զիջեք: Ձեզ կգնահատեն այդ բանի համար:

12. Ամեն ինչ հասունանում է շատ արագ և դրական, քան կարող էիք պատկերացնել: Մի փորձեք չհետաքրքրված մարդու տպավորություն թողնել: Ուշադիր եղեք, ինչ-որ մեկը անկեղծ ուզում է դառնալ ձեր ընկերը:

13. Ամեն ինչ տեղի կունենա նախագծվածից դուրս: Դուք անինքնավստահ եք գործում: Դա շփոթեցնում է ձեր որոշ ընկերներին: Նրանք ձեզ համարում են անկանխատեսելի անձնավորություն, ինչը հաստատ ձեր օգտին չէ: Վերացրեք այդ իմիջը: Ձեզ ավելի շատ են սիրում, քան ենթադրում եք:

14. Ամեն ինչ լավ կլինի, եթե ինքներդ ակտիվություն դրսևորեք: Ամեն ինչ թույլ է տրվում, միայն ոչ դանդաղում: Նախաձեռնությունը վերցրեք ձեր ձեռքը և զարմացրեք բոլորին ձեր գործունյա և իդեաներով հարուստ լինելով:

15. Դուք կարող եք վստահել ձեր երջանկությանը: Ձեզ սպասվում է ճակատագրի անսպասելի և հաճելի շրջադարձ: Հիմա դուք պետք է ոչինչ չհնարեք, այլ սպասեք: Շտապողական գործողությունները ձեզ կշեղեն ճանապարհից և կարող են վնասել:

16. Ցանկալին կկատարվի, բայց ոչ այնպես, ինչպես դուք եք պատկերացնում: Պատրաստ եղեք փոփոխություններին և մի՛ կենտրոնացեք միայն մեկ նպատակի վրա: Ճկունություն ցուցաբերեք և մի՛ խուսափեք ոչ մի փաստարկից:

17. Դուք պետք է մի լավ մտորեք ձեր ցանկությունների շուրջ, որովհետև ձեր սեփական զգացմունքները մինչև վերջ չեն հասունացել: Այդ պատճառով դուք չափազանց շատ բան եք սպասում կողքից: Սակայն որոշ երջանիկ հանգամանքներ կարող են լույս սփռել ձեր գործերի վրա: Ուշադիր լսեք ձեր ներքին ձայնին:

18. Սկզբից դուք ստիպված եք հիասթափություն ապրել, որը արդյունքում խթան կլինի դրական զարգացմանը: Ընկերների շրջապատը կմեծանա, կդառնաք ավելի բարի և հաստատուն:

19. Անվստահությունն ու չարությունը դեռևս բավական հեռու են ձեզնից, բայց եթե չկարողանաք արագ ազատվել կասկածներից, շատ բան կփչացնեք: Եթե հաջողությունը ձեր կողքով է անցնում, դրա մեղավորը միայն ձեր չափազանց համեստությունն ու անվստահությունն է: Մի կողմ դրեք դրանք: Եղեք բաց և բարեհամբույր այլ մարդկանց հետ շփվելիս:

Շարունակությունն՝ այստեղ:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal