Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Լիլիթ Կարապետյանը՝ որդու հետ առաջին անգամ երգելու եւ «Հայ զինվոր» տեսահոլովակի մասին

PHOTO

Life.panorama.am-ը գրում է.

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը երկարատեւ ջանքերից հետո հանրությանն է հանձնել իր նոր՝ «Հայ զինվոր» տեսահոլովակը, որի հեղինակներն են Ավետ Բարսեղյանն ու Ռիչարդ Մադլենյանը: Այս տեսահոլովակը երգչուհու համար կրկնակի խորհրդանշական է, քանի որ որդին եւս նկարահանվել է ու երգել:

«Նախ պետք է ասեմ, որ այս տեսահոլովակին դեռ մեկ տարի առաջ էի սպասում, բայց չգիտեմ ինչու, անընդհատ խնդիրներ էին առաջանում, ամեն հարցում առաջին ու երկրորդ քայլերը միշտ անհաջողության էին գնում, եւ միայն 3-րդ անգամ փորձելուց էինք ցանկալի արդյունք ստանում: Նույնը կատարվեց նաեւ վերջին պահին, տեսահոլովակը հայտնվեց համացանցում, բայց մի քանի ժամ անց հասկացանք, որ որդուս ձայնը չկա, ուստի նորից ջնջվեց, հետո նոր կրկին հասանելի դարձավ յութուբյան իմ էջում: Ինչեւէ, գլխավորը այս աշխատանքս արդեն իրականություն է, քանի որ իսկապես երկար եմ սպասել»,- Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց երգչուհին:

Խոսելով որդու մասնակցությունից՝ Լիլիթը նշեց.

«Կարծում եմ, յուրաքանչյուր մայր էլ, երբ որդի է ունենում, իրեն պատկերացնում է զինվորի մոր կարգավիճակում: Ես շատ էի ուզում, որ տղաս այս համազգեստով նկարահանվեր ինձ համար այս թանկ գործում: Ավելին, քանի որ Կարենս նաեւ լավ տվյալներ ունի, որոշեցի, որ նա նաեւ փոքրիկ հատված կերգի: Ի ուրախություն ինձ՝ նպատակներս իրականացան: Ի դեպ՝ ինքս շատ զարմացած էի, որ տղաս մեծ մարդու նման մասնակցեց նկարահանման ողջ ընթացքին, ավելին՝ ընթացքում իմ ոճափոխութան համար ես վերադարձա Երեւան, ու նա առանց ինձ մնաց նկարահանող խմբի հետ, եւ երբ ժամեր անց կրկին գնացի իր մոտ, արդեն վերջին կադրերն էր իր մասնակցությամբ նկարվում: Միայն այդ ժամանակ տղաս ասաց՝ «Մամ ջան, էս ինչ երկար տեւեց, ոնց որ տասը տարի այս շորերով լինեմ»: Այդ ժամանակ զավեշտալին այն էր, որ նկարահանման ընթացքին մասնակից բարձրաստիճան զինվորականներից մեկը ծիծաղելով ասաց, թե Կարեն ջան, ոչինչ, ես արդեն 25 տարի է, այս համազգեստով եմ: Այդ օրվա իմ երջանիկ պահերից մեկն էլ այնն էր, որ Կարենը ճանապարհին քնեց, ինչը մեր դեպքում երբեք չէր եղել»:

Լիլիթ Կարապետյանը հավանական համարեց, որ տղան իր ուղին կընտրի.

«Ինձ համար շատ զարմանալի էր, որ ձայնագրման ստուդիայում Կարենը կարողացավ երգել առաջին իսկ փորձից: Շատ լավ տվյալներ ու նաեւ երաժշտական ճաշակ ունի: Եթե շատ հայտնի ծնողներ դեմ կլինեն, որ իրենց երեխան ընտրի երգի ուղին, ապա ես պարզապես երջանիկ կլինեմ դրա համար: Ինքս ամեն ինչ կանեմ, որպեսզի իմ ունեցած դժվար ճանապարհներից նա հեռու լինի: Միաժամանակ, հաստատ չեմ ստիպի, որ այս ուղին ընտրի, փոխարենը՝ կհետեւեմ իր սրտի թելադրանքներին»,- նկատեց երգչուհի մայրիկը:

Անդրադառնալով տեսահոլովակի նկարահանման ընթացքին՝ Լիլիթ Կարապետյանը նշեց, որ հիացած է ռեժիսոր Վահե Հարությունյանի աշխատանքով.

«Անկեղծ ասած՝ առաջին անգամն էի համագործակցում Վահեի հետ եւ պետք է ասեմ, որ ես ուղղակի հիացած եմ: Մեծ պրոֆեսիոնալիզմի տեր մարդ է, ով սարսափելի աշխատասեր է: Նա հոգ էր տարել ամեն ինչի մասին, մեր ապահովության համար պայմանավորվել էր մի քանի զորամասերի հետ: Ստեղծել էր իրավիճակ, որի արդյունքում թե ես, թե մյուսներն իրենց շատ հարմարավետ էին զգում: Ուզում եմ հատուկ շնորհակալությունս հայտնել նրան եւ այս աշխատանքում իրենց լուման ներդրած յուրաքանչյուրին»,- հավելեց երգչուհին:

Ի դեպ՝ տեսահոլովակում նկարահանվել են իրական զինվորներ, ովքեր եւս մեծ պատրաստակամություն են հայտնել Լիլիթի հետ աշխատելու համար.

«Ես շատ էի ուզում, որ «Հայ զինվոր» տեսահոլովակում նկարահանվեին իսկական հայ զինվորները: Շատ շնորհակալ եմ Հոկտեմբերյանի եւ Փամբակի զորամասերին: Նրանք մեծ աջակցություն ցուցաբերեցին մեզ, քանի որ դրանց տարածքում էլ հենց իրականացան նկարահանումները: Դե իսկ մեր զինվորների մասին էլ խոսք չկա, նրանք պատրաստ մեր կողքին էին, որի համար կրկին շնորհակալ եմ»,- ընդգծեց նա:

Իսկ վերջում, անդրադառնալով տեսահոլովակում Լիլիթ Կարապետյանի երկու կերպարներին, երգչուհին պատմեց, որ հիմնական գաղափարը իրենն է, սակայն մեծ օգնություն են ցուցբերել նաեւ Արայիկ Գաբաջյանն ու Լիլիթ Մելիքյանը:

«Անկեղծ ասած, ընդհանուր առմամբ ինքս եմ որոշել, թե ինչ կերպարներով պետք է ներկայանամ, սակայն մանուշակագույն զգեստի հետեւամասի հետ կապված գաղափարը իմ լավ ընկեր Արայիկ Գաբաջանյանինն էր: Իսկ արդեն գլխազարդս հեղինակել էր Տերյան մշակութային կենտրոնի գործադիր տնօերն Լիլիթ Մելիքյանը: Նրանց եւս շատ շնորհակալ եմ, քանի նոր կերպարները շատ կարեւոր են տեսահոլովակներում»,- ավարտեց երգչուհին:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal