Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Պատմության զեղծարարությունը և հայերը. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է հայագետ Նազելի Մարգարյանը

– Տիկին Մարգարյան, ինչպե՞ս է կերտվում մարդկության պատմությունը: Այն հենված է միայն օբյեկտի՞վ հիմքի վրա, թե՞ սուբյեկտիվ գործոններն էլ են դեր խաղում:

– Եվ ոչ մի արքա կամ զորական, ավելի մեծ ազդեցություն չի ունեցել պատմության ընթացքի կերտման գործում, քան իր համեստ խցում նստած հասարակ տարեգիրը։ Քանզի պատմական իրադարձություններին ու ընթացքին մարդկությունը ծանոթանում է հետին թվով, ժամանակակիցների ու ականատեսների գրավոր վկայություններից։

Ինչպես նկատել է դեռևս հին փիլիսոփաներից Ցիցերոնը, «Պատմության առաջին խնդիրը կեղծիքից խուսափելն է, երկրորդը՝ ճշմարտությունը բացահայտելը և երրորդը՝ զերծ մնալ կողմնակալության կամ կանխակալ թշնամության մեջ որևէ կասկածից»։

Սակայն ոչ միշտ են այս դրույթներն անշեղորեն պահպանվել։ Հին դարերից սկսած, պատմագրությունը ավելի շատ ծառայել է քաղաքականությանը, քան թե եղել է մաքուր գիտություն: Մի բան, որը շարունակվում է մինչև մեր օրերը։

Խնդիրն առավել ընկալելի դարձնելու համար անդրադարձ կատարենք պատմության թերևս ամենահայտնի դրվագներից մեկին` Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակաշրջանի մասին պատմող ու նրա կողմից հելլենական մշակույթի տարածումը փառաբանող փաստերին։

Մ. թ. ա. 334 թվականին, ներխուժելով Առաջավոր Ասիա, որը Պարսկաստանի մասն էր կազմում, Մակեդոնացին սկսում է 10 տարի տևած ու հաղթական ավարտի հասցրած իր Արևելյան արշավանքը։ Այդ հաղթանակի արդյունքում պարսկական տերությունը ջախջախվեց, գահընկեց եղավ Պարսկաստանի արքա Դարեհ III Աքեմենյանը, իսկ Ալեքսանդր Մակեդոնացին հռչակվեց Ասիայի տիրակալ։

Մինչ այժմ թերևս ոչ մի պատմաբան չի հաշվել ու դատապարտել մարդկային ու մշակութային այն կորուստները, որ պատճառեց մի արկածախնդիր ու փառասեր երիտասարդ: Այսօր պարսիկները պատմության փառավոր էջերը թերթելիս՝ աշխարհին ի ցույց են դնում նշանավոր Պերսեպոլիսի խղճուկ ավերակները: Եվ, ընդհանրապես, պատմության 2400 տարիների ընթացքում ոչ ոք չդատապարտեց նաև Ալեքսանդր Մակեդոնացու՝ մարդկային քաղաքակրթությանը հասցրած վնասները:

Եվ կամ` մի՞թե անընդհատ առաջխաղացող ու նվաճող բանակը ժամանակ ուներ որևէ մշակութային ներդրում անելու: Ինչպե՞ս կարող էր նոր մշակույթ ձևավորել, եթե նրանց նպատակը գրաված երկրները թալանելն ու հարկատու դարձնելն էր: Ավերված ու կողոպտված Պերսեպոլիսը դրա հավաստի վկան է:

Մարդկային կորուստների մասին ևս ոչ ոք չի հիշում. իսկ դա նշանակում է, որ կա ներքին համաձայնություն–թույլտվություն՝ սպանելը, բռնաբարելը, գերեվարելը օրինաչափ երևույթ է:

– Իսկ նո՞ր ժամանակների պատմագրությունն ի՞նչ արժեքներով և ինչպե՞ս է առաջնորդվում:

– Նույնը շարունակվում է նաև այսօր: Մի տարօրինակ իրարամերժությամբ, մի կողմից համատարած գոռում–գոչյուններով ցուցադրաբար ընթանում է մարդասիրության քարոզ, մարդու իրավունքների, ազատությունների ճոռոմ գովազդներ են արվում, իսկ մյուս կողմից թողտվություն է՝ անմարդկային, բարբարոսական ձևով ոչնչացնելու երկրներն ու նրա բնակիչներին: Ամենաանխնա մարդահոշություն, վկաներն են Իրաքը, Լիբիան, Սիրիան և այլ երկրներ։

Եվ այդ ամենը վավերացվում և արդարացվում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի կամ որևէ փոքրամասնության իրավունքների պաշտպանության կամ էլ մեկ այլ լույսի ներքո։

Պատմաբանները, իրոք, ամենակարող են: Հենց նրանց է վերապահված նվաճողների, ավերիչների, մարդասպանների ու թալանչիների գործունեությունն օրինականացնելը։ Եվ այս գործում պատմաբաններին սատար են նաև գրականության ու արվեստի գործիչները։ Թիվ ու հաշիվ չկա, թե ինչքան ձոներգեր ու դիֆերամբներ են նվիրվել նման մարդկանց` Աթիլլա, Չինգիզ Խան, Լենկ Թեմուր, Նապոլեոն և ուրիշներ:

Տարօրինակն այն է, որ մեկ կամ մի քանի մարդ սպանողը բոլորի կողմից դատապարտվող հանցագործ է, սակայն հարյուր հազարավորների սպանողն ու թալանողը՝ մեծ զորավար: Իսկ որպես եզրակացություն, հիշենք համաներում ենթադրող հանրահայտ խոսքը՝ «Հաղթողին չեն դատում»:

Ընդհանրապես, նոր ժամանակների պատմագրությունը սկզբնավորվեց XIX–XX դարերում, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմով սկիզբ դրվեց աշխարհի վերաբաժանման հերթական փուլին: Հետևաբարև` մեծ տերությունները նորովի գրեցին ու սրբագրեցին և՛ իրենց, և՛ շատ այլ ազգերի պատմությունները: Այս նոր պատմագրությանը հատուկ էր ոչ այնքան դեպքերի ու իրադարձությունների անաչառ վերլուծությունը, որքան միտված էր աշխարհի ծրագրված հետագա զարգացումների համար որոշակի հիմքեր ստեղծելուն:

Մեծ տերությունների՝ Անգլիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ–ի պատմաբանները սեփական երկրների պատմությունը գրելիս ամենևին չեն զղջացել իրենց երկրների պատմական գաղութատիրական «առաքելության» համար, որի հետևանքով կողոպտվեցին, ապա և ոչնչացվեցին բազում քաղաքակրթություններ ու ազգեր: Արդյունքում իրենք կայացան որպես հարուստ և հզոր պետություններ: Իսկ կողոպտվածներին ու ունեզրկվածներին մնաց լոկ նվաճողների մշակութային թերմացքը:

Ազգերի բնականոն ու օրինաչափ զարգացման հիմքերն ու ավանդույթները ոչնչացվեցին և դրանց փոխարեն ներդրվեցին «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» ոչ մի տեղ չտանող անմարմին, բայց գայթակղիչ կարգախոսները:

– Իսկ մեր` հայ ժողովրդի պատմության մասին ի՞նչ կասեք: Համաշխարհային պատմագրությունն ի՞նչ ոսպնյակի միջով է այն դիտում:

– Սեփական պատմության վերաշարադրման հետ զուգահեռ, աշխարհի հզորները հանձն են առնում գրելու նաև այլ ժողովուրդների պատմությունները՝ նպատակ ունենալով դրանցում ներառել ազգերի հետագա զարգացման ընթացքը ուղղորդող իրենց կանխակալ ծրագրերը:

Պատմությունը խեղելու այսպիսի դրսևորումների մենք հաճախ ենք հանդիպում՝ թերթելով XIX–XX դարերի պատմագիտական ուսումնասիրությունները, որոնք վերաբերում են նաև Հայաստանին: Հիմնականում փորձ է արվում անտեսել ու նսեմացնել հայերի դերը:

Մատնանշենք դերակատարներից մեկին՝ Ջ. Ռասսելին, ով նստած Հարվարդի համալսարանում, որոշել է նորովի գրել հայերի պատմությունը: Նա իրեն իրավունք է վերապահում հայտարարել` «հայկական ծագումնաբանության առասպելաբանական վարկածները ժամանակակից գիտությունը հերքում է»: Հարց է առաջանում՝ ո՞ր գիտությունը. մաթեմատիկա՞ն, ֆիզիկա՞ն, կենսաբանությո՞ւնը, թե՞…

Կամ Հայոց պատմությունը հռչակում է առասպելաբանական վարկած: Ու` վե՛րջ. մեկ նախադասությամբ ջնջվեց մի ամողջ ժողովրդի պատմություն։

Կամ Վյաչեսլավ Իվանովը, հնդեվրոպական լեզուների հայրենիքի տեղորոշման հարցի մասին խոսելիս, միտումնավոր շրջանցում է Հայաստան անունը: Նա, ծամծմելով ասելիքը, քաղաքակրթական այդ տարածքը կապում է նույնիսկ հյուսիսային Չինաստանի շրջանի թոխարների, բայց ոչ երբեք այդ տարածքների բնիկների՝ հայերի հետ:

Պարզորոշ երևում է նոր միտումը՝ «գիտությունը» ծառայեցնել քաղաքականությանը: Բանն այն է, որ պանթուրանիզմի ջատագովները որոշել են իրենց հեռահար նպատակն իրացնել այլ անվանման տակ՝ մեծ Խազարիա: Իսկ դրա համար հետագա սերունդներին պետք է տալ որևէ «գիտական» հիմնավորում այդ տարածքների խազարական լինելու մասին:

Հայոց պատմության խեղաթյուրմամբ հատկապես զբաղվել է Ի. Մ. Դյակոնովը: Եվ հստակ էլ չէ, թե նա ում պատվերով վերաձևեց մեր տարածաշրջանի պատմությունը: Այդ զեղծարարության «արդյունքներից» մեկն էլ առ այսօր կռվախնձոր դարձած «Ուրարտուն» է: Իսկ մինչև Դյակոնովը, նախ Պ. Հրոզնու թեթև ձեռքով փորձ արվեց Ուրարտուն օտարել մեզանից:

Ակնհայտ անտրամաբանական ցանկացած տեսության հրաշալի օրինակ է ուրարտական տեսությունը: Ուրարտական թագավորության մայրամուտը համարվում է մ.թ.ա. 585 թվականը, երբ անկում ապրեց վերջին արքա՝ Ռուսա IV–ի իշխանությունը։ Իսկ ահա 100 տարի անց Քսենոֆոնը իր «Անաբասիս» գրքում ասում է, որ Հայաստանը բնակեցված էր մի ժողովրդով, որոնք խոսում էին միևնույն լեզվով։ Հարց է ծագում, իսկ ո՞ւր անհայտացան «ուրարտները»։ Այդ ինչպե՞ս, ընդամենը երկու սերունդ հետո, հայերին հաջողվեց նրանց լիովին ուծացնել։

Կամ վրացիները Հայաստանը անվանում են Սոմխետի: Եթե, աստված մի արասցե, վրացիները վերանային պատմության թատերաբեմից, ապա գիտնականները պետք է պնդեին, որ Սոմխեթի՞ն էլ է վերացել: Այսօր չկա Ասորեստանը և Հայաստանին «ուրարտու» անվանողները չկան: Դա պետք է նշանակի, որ Հայաստանն ու հայերը նույն ուրարտացիները չէի՞ն:

– Այս ամենը կապե՞նք հայերի ցեղասպանության հետ:

– Բավական չէր, որ հայերին պարբերաբար ցեղասպանության ենթարկեցին իրենց հայրենիքում 30 տարի շարունակ (1894–1923 թթ.), և նրանց հազարամյակների մշակույթը ոչնչացավ, տպավորություն է ստեղծվում, որ որոշ ուժերի հարկավոր էր նրանց նաև «գիտականորեն» արմատախիլ անել իրենց իսկ պատմական հայրենիքից: Այս երևույթն էլ իր հերթին կոչվում է պատմական «ցեղասպանություն»:

Օրինակ, Ի. Մ. Դյակոնովը «հայասական» վարկածի կողմնակիցների մասին արտահայտվելիս, նրանց որպես հոգեկան հիվանդներ է բնորոշում։ Ընդամենը` սա, հավելելու ասես ուրիշ ոչինչ չկա: Շա՜տ «գիտական» փաստարկ է, չէ՞:

Հարց է առաջանում՝ Ի. Մ. Դյակոնովը փայլուն տիրապետել է ասորերենին, իդիշին, եբրայերենին, եղել է շումերագետ, ինչո՞ւ նա չի գրել այն ազգերի պատմությունը, որոնց լեզվին տիրապետել է, և գրում է հատկապես հայերի նախապատմությունը:

Կամ` ի՞նչ պատմագիտություն, եթե չես հարգում և հաշվի չես նստում տվյալ ազգի պատմագիրների հետ: Այն դեպքում, որ հայերն այն եզակի ժողովուրդներից են, որոնց պատմագրությունը վերջին 1700 տարիների ընթացքում ընդհատված չէ:

Կամ ոմն Շնիռելման գրում է. «...1915 թ. հայկական ցեղասպանությունից շոկի մեջ ընկած հայ հեղինակները սկսեցին ապացուցել, որ... Վան լճի շրջակայքում առաջին պետականությունը ստեղծել են հայերը»։ Եվ նա այսպես արտահայտվում է ոչ թե համացանցային ինչ–որ նյութի մեկնաբանության մեջ (ինչը, միգուցե, ներելի լիներ), այլ իր «գիտական» աշխատության մեջ:

Սա արդեն բազմաշերտ աղտեղություն է, որը ցանկանում են «գիտություն» դարձնել։

Հետաքրքիր է, ինչպե՞ս կարձագանքեր եբրայեցի Շնիռելմանը, եթե որևէ մեկը գրեր. «Հոլոքոստի ցավից շոկի ենթարկված եբրայեցիք սկսել են ինչ–որ բաներ հորինել»։ Գուցե Շնիռելմանը գրի նաև, որ հնդկական տաճարները հնդիկները չե՞ն կառուցել կամ չինականները չինացիներին չե՞ն պատկանում:

Այնպես որ պատմաբանների ու միտումնավոր «գաղափարախոսների» դերը սարսափելի մեծ է, նրանք կարող են քեզ ստիպել ու հավատացնել, որ դու դեռ չես էլ ծնվել։

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Пашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»