Հզոր խառնուրդ, որը վերացնում է ոտքերի և ձեռքերի սունկը. անհավանական արդյունք
ԼԱՅՖՆերկայացնում ենք ձեռքերի և ոտքերի սնկի բուժման արդյունավետ ժողովրդական միջոց:
Ոտքերի սնկի բուժում տնային պամաններում
Բաղադրատոմսի հիմքում խնձորի քացախը և սոդան են:
Եղունգների սնկի բուժումը քացախով շատ վաղուց է հայտնի:
Քացախն արգելափակում է սնկերի սպորների կենսագործունեությոնը և ամբողջովին վերացնում է հիվանդության հարուցիչի միկրոօրգանիզմները:
Ուստի մաշկաբանները խորհուրդ են տալիս քացախով վաննաներ անել օնիխոմիկոզի դեմ և կանխարգելիչ նպատակով: Իսկ սոդան հրաշալիորեն վերացնում է թթուները՝ նորմավորելով թթվա- ալկալային հավասարակշռությունը:
Ոտքերի սնկերի դեմ այդ միջոցն օրական 2 անգամ կիրառելով՝ ամբողջովին կազատվես հիվանդությունից նույնիսկ առանց դեղատնային դեղերի:
Անհրաժեշտ բաղադրիչները՝
- 1 բաժակ խձորի քացախ
- 5 ճ. գ. կերակրի սոդա
- 3 լ. եռացած ջուր
Պատրաստումը՝
1. Վաննան պատրաստելու համար ամանի մեջ տաք ջուր լցրու (մոտ 50-60 աստիճան ջերմաստիճանի) և ջրին 1 բաժակ խնձորի քացախ ավելացրու:
2. Սպասիր, մինչև խառնուրդը սառի մինչև 40-45 աստիճան և ոտքերդ 15-20 րոպեով դիր ամանի մեջ:
3. Վաննայից հետո ոտքերդ ողողիր մաքուր ջրով և սրբիր թղթե սրբիչով:
4. Մեկ ժամ անց կրկնիր պրոցեդուրան, բայց լուծույթին 5 ճ. գ. սոդա ավելացնելով:
Արագ արդյունքի համար խորհուրդ է տրվում այսպիսի վաննաներ անել օրական մի քանի անգամ: