Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Խլածը չեն ներում, վերադարձնում են». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, ով այս անգամ թերևս ՀՀԿ–ի որոշմամբ չառաջադրվեց, պետական կառույցների հետ պայքարի մեջ է մի քանի ուղղությամբ: Նախ՝ մոտ 2 տարի առաջ ՊԵԿ ստուգումների արդյունքում Աղաբաբյանի տնօրինման ներքո գտնվող «Հրազդան կենտրոնական մարզադաշտը» տուգանվեց մոտ 60 մլն դրամի չափով, ինչի արդյունքում Աղաբաբյանը ՊԵԿ–ին մեղադրեց իրեն միտումնավոր սնանկության տանելու մեջ: Թեև առաջին ատյանում ՀՀԿ–ական գործարարը հաղթեց ՊԵԿ–ին ու դատարանը չհիմնավորված համարեց տուգանքը, ՊԵԿ–ն այդ որոշումն այժմ բողոքարկում է Վերաքննիչ դատարանում: Բացի դա՝ Աղաբաբյանը դատական վեճի մեջ է Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ:

Սրան գումարած, ինչպես հայտնի է, կառավարությունը որոշեց վաճառքի հանել «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ–ն, որը «Հրազդան կենտրոնական մարզադաշտ»–ի պահուստային մարզադաշտն է համարվում:

Նշենք, որ 2 տարի առաջ «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ–ն սնանկ ճանաչվեց Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով: Գույքի ընդհանուր արժեքը կազմում է 50 մլն դոլար: Աշոտ Աղաբաբյանը չի կարող գնել այն: Վերջինս արդեն մամուլում հայտարարել է, որ «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ–ի վաճառքն անթույլատրելի է:

«Փաստը» մի քանի հարց ուղղեց Աշոտ Աղաբաբյանին:

– Պարոն Աղաբաբյան, ի՞նչ եք պատրաստվում անել, եթե, չնայած Ձեր հորդորներին, կառավարությունը որոշի վաճառել «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ–ն:

– Նախ՝ դիմելու եմ կառավարություն, քանի որ անպայման դա հարկավոր է մասնավորեցման ցուցակից հանել, որովհետև 50 տարով մենք արենդայով վերցրել ենք, 18 տարվա վարձավճարներ ունենք մուծած, դրամական ներդրումներ արած: Ուղղակի թյուրիմացության մեջ են գցել կառավարությանը, կառավարությունը հանել է վաճառքի: Բացատրելու ենք, որ «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ–ն, որը մարզահամալիրի պահուստային դաշտն է, ստադիոնի անբաժանելի մասն է:

– Պարոն Աղաբաբյան, հայտնի է սակայն, որ «Հրազդան մարզադաշտը» արդեն իսկ սնանկ է ճանաչվել:

– Հրազդան մարզադաշտը սնանկ է ճանաչվել, սակայն սպասում է դատարանի վերջնական որոշմանը, որ անցնենք առողջացման ծրագրին:

– Ի վերջո՝ այսօր որքա՞ն է մարզադաշտի պարտքի ընդհանուր գումարը:

– Ունենք 5–6 պարտատեր, նաև՝ կոլեկտիվի աշխատավարձը: Մենք դա կարող ենք մի երկու տարվա մեջ փակենք, եթե ինչ–որ բան չվաճառենք, միանգամից չփակենք: Մոտ 3 մլն դոլար, որը մնացել է Հայաստան–Թուրքիա խաղին պատրաստվելու համար վերցված 4,5 մլն վարկից, տոնավաճառի քանդվելուց հետո չկարողացանք վարկը մարել, ընկանք մեծ կրիզիսի մեջ: Կա հարկայինի հայցը, կա ֆուտբոլի ֆեդերացիայի հայցը: Ընդհանուր պարտքը կլինի երևի 4 մլն դոլարի չափ:

– Իսկ այս ընթացքում Ձեզ հաջողվե՞լ է որևէ մասով մարել պարտքը:

– Դեռ դատական պրոցեսների մեջ ենք, գոյություն ունի սնանկության կառավարիչ, ինքը դրանով զբաղվում է: Մինչև դատական պրոցեսները չավարտվեն, գումարի վերջնական չափը չորոշվի, մարելու մասին դեռ խոսք չի կարող լինի:

– Պարոն Աղաբաբյան, ՊԵԿ–ը Ձեզ տուգանել էր 60 մլն դրամով և Դուք հաղթեցիք ՊԵԿ–ին դատարանում, կարելի է ասել՝ այդ տուգանքը Ձեզ ներվեց:

– Չի ներվել: Խլածը չեն ներում, այլ վերադարձնում են: Մենք հաղթել ենք առաջին ատյանում, բայց գործը դեռ դատական պրոցեսի մեջ է, այժմ Վերաքննիչում է:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցուն և նրա երկու եղբայրներին տարել են Մոսկվա Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի մասին«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻ՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան «Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ) Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած