Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


10 րոպե տևողությամբ կարկուտը 700 հա–ին 50%–ի վնաս է պատճառել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երկու օր առաջ Արագածոտնի մարզի Արտենի գյուղում ուժեղ կարկուտ էր տեղացել, այն էլ մեկ օրվա մեջ երկու անգամ՝ 30 րոպե ընդմիջմամբ: Առաջինը բավական թեթև էր, երկրորդը՝ մոտ տասը րոպե տևողությամբ, ավելի ուժգին ու նաև քամու ուղեկցությամբ: Տեղացած կարկուտի՝ գյուղին հասցված վնասի մակերեսը նախնական հաշվարկներով 700 հա տարածք է կազմում: Հասցված վնասը հասնում է 50%–ի: Այս մասին Past.am-ին տեղեկացրեց Արտենիի համայնքապետ Գեղամ Խլղաթյանը:
 
«Հանձնաժողովը դեռևս աշխատում է դաշտում վնասի չափը պարզելու համար: Հասցված վնասի գումարային հաշվարկը մարզպետարանն է անելու: Մենք տեղում հանձնաժողովի հետ միասին վնասի՝ տոկոսային հարաբերությամբ ֆիզիկական չափերն ենք ճշտում: Կարկուտը եկել է 700 հա տարածքի վրա, վնասվել են պտղատու և խաղողի այգիներ: Պտղատու այգիներից տուժել են ծիրանի, խնձորի, սալորի ծառերը»,– նշեց գյուղապետը հեռախոսազրույցում:
 
 
Հարցին, թե՝ կարկուտից գյուղի քանի՞ տնտեսություն է վնաս կրել, Խլղաթյանը պատասխանեց, որ դա պարզ կլինի միայն երեկոյան: Դիտարկմանը, թե փոխհատուցման ակնկալիք կա՞ և առհասարակ նման դեպքերում ինչպիսի՞ աջակցություն է հասնում՝ համայքնապետը պատասխանեց, որ իրենք հիմա իրենց աշխատանքն են անում, իրենց պարտականությունը վնասները հաշվարկելն ու մարզպետարանին ներկայացնելն է: Իսկ աջակցության մասով էլ ավելացրեց, որ եղել են տարիներ, երբ վնասի չափը մեծ է եղել և փոխհատուցել են, սակայն այս դեպքը դրանց չի վերաբերում: Եվ չնայած, որ կրած վնասների թիվը մեծ է, այնուամենայնիվ, իրենց ունեցած փորձի հիման վրա նշեց, որ այս դեպքերում փոխհատուցում չի լինում:
 
Վերջինս նաև նշեց, որ թեև սա տարերային աղետ է գյուղացիների համար, սակայն վերջիններս տրամադրված մշակում են, բոստան են դնում: Սա այն դեպքում, երբ ըստ գյուղապետի՝ գյուղացիների 90 տոկոսը վարկ ունի և այգեգործությունը հենց վարկի միջոցներով են իրականացրել:
 
Հարցին, թե գյուղում եղած կարկտակայաններն այդ օրը չե՞ն գործել՝ Խլղաթյանը պատասխանեց, որ գյուղում երկուսն ունեն, սակայն հենց կարկտակայաններ տեղադրելիս, դրանց տեխնիկական անձնագրերում ասված է, որ ինտենսիվ կարկուտի դեպքում արդյունավետության տոկոսը շատ քիչ է:
 
«Այդ օրը երկու կարկուտ է եղել կես ժամ ընդմիջմամբ: Առաջին կարկուտի ժամանակ կարկտակայանները աշխատեցին, բավականին փափուկ ու նորմալ էր: Երկրորդն արդեն շատ ավելի ինտենսիվ էր և քամու ուղեկցությամբ»,– հավելեց նա:
 
 
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին