ՆԱՏՕ-ն հրաժարվել Է իր զորքերը տեղակայել վրացական նավահանգիստներում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ն պլանավորում Է Սեւ ծովում անվտանգությունն ապահովել Ռումինիայում համալրված բազմազգ բրիգադի ուժերով, որի մեջ մտնում են միայն դաշինքի երկրների ստորաբաժանումների զինվորականները: Այդ մասին վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերը:
«Այս փուլում մենք չենք պլանավորում ՆԱՏՕ-ի ուժեր տեղակայել վրացական նավահանգիստներում: Մենք իսկապես գնահատում ենք Վրաստանի հետ փոխհարաբերությունները Սեւծովյան տարածաշրջանի անվտանգության համատեքստում այն առումով, որ Վրաստանն ավելի տեղեկացված Է եւ դաշինքին տեղեկատվություն Է տրամադրում այս տարածաշրջանի վերաբերյալ: Մենք ուշադրություն ենք դարձնում Սեւ ծովի ավազանում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայության ուժեղացման վրա:
Դա նշանակում Է, որ, օրինակ, Ռումինիան գլխավորում Է բազմազգ բրիգադը, որի մեջ մտնում են Ռումինիայի, Բուլղարիայի, Թուրքիայի եւ! ՆԱՏՕ-ի այլ երկրների զինծառայողներ»,- ասել Է Գյոթեմյուլլերը՝ ամփոփելով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի՝ մայիսի 29-ին անցկացված նստաշրջանի արդյունքները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: