Բաղդադում երկրորդ պայթյունն Է որոտացել օրվա ընթացքում, զոհվել Է առնվազն յոթ մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքի մայրաքաղաք Բաղդադում օրվա ընթացքում իրականացված երկրորդ պայթյունի հետեւանքով առնվազն յոթ մարդ Է զոհվել, եւս 30 հոգի վերքեր են ստացել: Այդ մասին, հայտնել Է Al-Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով անվտանգության ծառայության աղբյուրների եւ ականատեսների: Այս անգամ նույնպ! ես ռումբը տեղադրված Էր ավտոմեքենայում:
Ականատեսների կողմից նկարահանված կադրերում տեսանելի Է թանձր սեւ ծուխը, որը բարձրանում Է պայթյունի վայրից: Ըստ առկա տեղեկատվության, պայթյունը որոտացել Է Աշ Շուխադաա կամրջի մոտ:
Պայթյունի վայրը շրջապատել Է ոստիկանությունը, տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Սկսվել Է հետաքննություն: Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ Իրաքի մայրաքաղաքի կենտրոնում պաղպաղակի խանութի հարեւանությամբ ավտոմեքենայի պայթելու հետեւանքով զոհվել Է առնվազն 13 մարդ, եւս 30-ը տուժել են: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել Է ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: