Րաֆֆի Ալթունյանը՝ «Ես քեզ գտա» երգի, Հայկ Պետրոսյանի հետ համագործակցելու և Մոսկվայում տեսահոլովակ նկարահանելու մասին
ԼԱՅՖԵրգահան, երգիչ Րաֆֆի Ալթունյանն օրերս նոր տեսահոլովակ է թողարկել՝ իր հեղինակային «Ես քեզ գտա» երգի հիման վրա:
Life.panorama.am-ի հետ զրույցում Րաֆֆին պատմել է նոր աշխատանքի մասին, ինչպես նաեւ խոսել առաջիկա անելիքներից:
Երգահանը որոշել է այսուհետ ավելի շատ կենտրոնանալ իր անհատական գործունեության վրա.
«Վերջին տարիներին այնքան շատ էի ստեղծագործում, որ մի տեսակ ժամանակ չէր մնում իմ անհատական գործունեությամբ զբաղվելու համար: Սակայն ակումբում աշխատելուցս եւ վերջին երգերիցս հետո հասկացա, որ հանդիսատեսին դուր է գալիս այն, ինչ անում եմ ու որոշեցի այսուհետ ավելի ակտիվ լինել՝ որպես երգիչ: Միաժամանակ, վստահեցնում եմ, որ երգչի կարիերաս հաստատ չի խոչընդոտի ստեղծագործական աշխատանքիս: Կփորձեմ համատեղել ու լավ արդյունք ստանալ»,- պատմեց երգահան, երգիչը:
«Ես քեզ գտա» երգը գրելիս՝ Րաֆֆի Ալթունայնը հասկացել է, որ այն պետք է պարտադիր տեսահոլովակ ունենա, ինչն էլ շատ չի ուշացել.
«Ինձ շատ հոգեհարազատ է այս երգը, մտածում էի, որ այն պետք է գեղեցիկ տեսահոլովակ ունենա ու վստահեցի Արթուր Մելքոնյանին եւ Ջոն Ջալավյանին, նրանց հետ նախկինում համագործակցելու փորձ ունեցել եմ: Գործիքավորումն իրականցրել է Գեւորգ Հովհաննիսյանը: Ի դեպ՝ շատ շնորհակալ եմ ընկերներիս՝ հաջող աշխատանքի համար»,- նկատեց երգիչը:
«Ես քեզ գտա» տեսահոլովակում նկարահանվել է սիրված դերասան Հայկ Պետրոսյանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: